Ադրբեջանի ներքին զորքերը արգելափակել են Իսմայիլի շրջան տանող ճանապարհները (տեսանյութ, լուսանկարներ)
Կեսօրին Ադրբեջանի Ներքին զորքերը փակել են Ադրբեջանի Իսմայիլ շրջան տանող ճանապարհները, ինչպես նաև կանգնեցրել երթևեկությունը: Նույնիսկ չի թույլատրվում հարևան շրջանների բնակիչներին օգտվել այդ ճանապարհից: Սահմանափակվել է նաև Բաքվից ժամանած որոշ լրագրողների մուտքը: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
Թուրանի թղթակցի փոխանցմամբ, համացանցի օգտագործումը դժվարացել է, իսկ տեղական ինտերնետ-ակումբները փակ են: Իշխանությունները փորձում են թույլ չտալ «youtube» կայքում նախօրեին զանգավածային անկարգությունների հետևանքով տուժածների վերաբերյալ տեսագրությոնների տեղադրումը:
Միևնույն ժամանակ անվտանգության ուժերը ուժեղացրել են սոցիալական ցանցերում նամակագրության վերահսկողությունը, հսկողություն սահմանվել այն օգտատերերի նկատմամբ, ովքեր կոչ են անում աջակցություն ցուցաբերել կամ միանալ բողոքի ակցիային:
Նշենք, որ համացանցում տարածվել են դեպքերի վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր:
Տեսանյութ, լուսանկարներ՝ http://minval.az/view.php?id=1454
Նախորդիվ`
Ադրբեջանի Իսմայիլլի շրջանի բնակչությունը իշխանության
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին