Իրանի ճոկանի ֆեդերացիայի նախագահ. Ողջ աշխարհը գիտի, որ Ադրբեջանը ճոկան անունով մարզախաղ ընդհանրապես չի ունեցել
«Ճոկան մարզախաղը 3000 հազար տարվա պատմություն ունի, որը ծագել է Իրանում»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ ճոկանի ֆեդերացիայի նախագահ Համզե Իլխանիզադեն:
Նշենք, որ այս օրերին Բաքվում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարեկան համաժողովը: Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ադրբեջանը նպատակ ունի հին իրանական ճոկան (polo) մարզախաղը գրանցել իր անվանը:
Իրանցի պաշտոնյան, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, մասնավորապես նշել է. «Հուսով ենք, որ դա տեղի չի ունենա (գրանցումը): Ողջ աշխարհը գիտի, որ Ադրբեջանը ճոկան անունով մարզախաղ ընդհանրապես չի ունեցել: Ճոկանը 3000 հազար տարվա պատմություն ունի, որը ծագել է Իրանում»:
Հիշեցնենք, որ նախօրեին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը, անդրադառնալով ճոկանի խնդրին, մասնավորապես նշել էր. «Որոշ աղբյուրների հաղորդմամբ՝ Ադրբեջանը ճոկան խաղը իր անվանը գրանցելու նպատակով «ՅՈՒՆԵՍԿՕ»-ին հղած դիմումին կից հավելվածում ճոկան մարզախաղի վերաբերյալ փաստավավերագրական նյութեր է ներկայացրել, որտեղ Իրանի Արևելյան և Արևմտյան Ազարբայջան նահանգները հիշատակվում են որպես «Հարավային Ադրբեջան»: Այսպիսի հնարքով տպավորություն է ստեղծվում, թե «Հարավային Ադրբեջանը»-ը Ադրբեջանի տարածքի մի մասն է և ներկայացված պատմավավերագրական նյութն էլ վերաբերում է Ադրբեջանի Հանրապետությանը»:
Նկատենք, որ մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին զգալի տարաձայնություններ են առաջացել: Իրանական կողմի պնդմամբ՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին որպես ադրբեջանական ներկայացնելուց, սեփականացնում է նաև իրանական երաժշտական գործիքները, արդեն նաև ճոկան մարզախաղը, ինչն էլ հարուցում է իրանցի պաշտոնյաների և արվեստագետների դժգոհությունը:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Իրանագետ. Ադրբեջանը «մշակութային պատերազմ» է հայտարարել Իրանին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան