Իրանական ԶԼՄ-ները ահազանգում են. Ադրբեջանն ամենաշատն է աղտոտում Կասպից ծովը
«Ադրբեջանն ամենաշատն է աղտոտում Կասպից ծովը»,-այդ մասին նշված է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով Կասպից ծովի էկոլոգիական խնդիրներին, մասնավորապես նշում է. «Չորս միլիոն բնակչություն ունեցող Բաքվի կոյուղաջրերի զգալի մասը լցվում է Կասպից ծով, դրանց ավելանում են նաև նավթից գոյացած կեղտաջրերը: Ադրբեջանը նավթն արդյունահանելիս օգտագործում է բավականին հնամաշ սարքավորումներ, այդ իսկ պատճառով ծովի աղտոտման հարցում ամենամեծ դերն ունի հենց Ադրբեջանը»:
Նշենք, որ Իրանի և Ադրբեջանի միջև բացի էկոլոգիական խնդիրներից, որոշակի տարաձայնություններ գոյություն ունեն նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակի առնչությամբ: Վերջերս Իրանի բանակի ծովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին, անդրադառնալով Կասպից ծովում գտնվող «Սարդար Ջանգյալ» նավթահանքի առնչությամբ Ադրբեջանի հավակնություններին, հայտարարել է, որ այն գտնվում է Կասպից ծովի՝ Իրանին պատկանող 20 տոկոս տիրույթում, և ԶՈւ ռազմածովային ուժերը թույլ չեն տա, որ այդ տարածքները որևէ ուժի կողմից զավթվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում