
«ԻՇԻՊ» ահաբեկչական խմբավորումն Ադրբեջանի բնակչությանը կոչ է արել միանալ իրենց պայքարին
«Ադրբեջանն ու Թուրքիան շուտով կդառնան իսլամական պետություններ»,-այդ մասին իրանական «Ղաֆղազ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարությամբ է հանդես եկել «Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) խմբավորումը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ «ԻՇԻՊ» ահաբեկչական խմբավորման անդամները սոցիալական ցանցերում դիմել են Ադրբեջանի և Թուրքիայի բնակչությանը՝ կոչ անելով միանալ իրենց: ԻՇԻՊ-ի տարածած քարտեզներում Ադրբեջանն ու Թուրքիան սև գույնով են պատկերված:
Հիշեցնենք, որ օրերս ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Մեհդի Դավաթգարն, անդրադառնալով վերջին օրերին ԻՇԻՊ զինված խմբավորման և Իրաքի բանակի միջև տեղի ունեցած մարտական գործողություններին, մասնավորապես նշել է. «ԻՇԻՊ-ը չի բավարարվելու միայն Իրաքով և Սիրիայի ներկայիս տարածքով, նրա նպատակն է տարածվել Թուրքիայում, Հորդանանում, Լիբանանում, Պաղեստինում և Քուվեյթում»:
Իսկ նախօրեին իրանցի բարձրաստիճան հոգևորական այաթոլլահ Մաքարեմ Շիրազին՝ ի պաշտպանություն Իրաքի ամբողջականության «ջիհադ» էր հայտարարել:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Քլինթոն. «Իրաքյան ճգնաժամով» կարող են վարակվել նաև Իրանն ու Թուրքիան
Իրանի Մեջլիսի պատգամավոր. «Իրաքում և Շամում իսլամական պետության» հաջորդ նշանակետը Թուրքիան է լինելո
Իրանցի բարձրաստիճան հոգևորականը՝ ի պաշտպանություն Իրաքի ամբողջականության «ջիհադ» է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին