Amnesty International. «Ադրբեջանցի լրագրողը և նրա ընտանիքը շարունակում են սպառնալիքներ ստանալ»
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ` ահազանգելով, որ օգոստոսի 21-ին Նախիջևանում դաժան ծեծի ենթարկված ադրբեջանցի լրագրող Իլգար Նասիբովը և նրա ընտանիքը շարունակում են սպառնալիքներ ստանալ:
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշված է, որ ծեծի ենթարկված լրագրողը և նրա ընտանիքը կատարվածը կապում են վերջինիս մասնագիտական լրագրողական և իրավապաշտպան գործունեության հետ:
«Դաժան ծեծից հետո Իլգար Նասիբովը և նրա կինը` Մալահաթ Նասիբովան, բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացել, որոնցով վերջիններիս սպառնացել են, որ եթե չդադարեն լրագրողական գործունեությամբ զբաղվել, ապա իրենք կսպանեն նրանց երեխաներին:
Նասիբով ամուսիններին նաև հետևում են անհայտ անձինք, երբ վերջիններս ինչ-որ նպատակով դուրս են գալիս տնից, նույնիսկ այն ժամանակ, երբ Իլգար Նասիբովը բուժման նպատակով հիվանդանոց էր այցելում»,- ասված էհայտարարության մեջ:
Amnesty International-ը հիշեցնում է, որ ամուսինների նկատմամբ հալածանքները և սպառնալիքները նոր չեն: Այս տարվա հուլիսի ամսին Իլգար Նասիբովը «պատահաբար» վրաերթի էր ենթարկվել, իսկ 2007 թ-ին էլ 90 օրով բանտարկության դատապարտվել: Ըստ ամուսինների` այս բոլորը իրենց լռեցնելու ադրբեջանական իշխանությունների հաջորդական քայլերն են:
Հաղորդվում է, որ մինչ այս պահը ադրբեջանական իշխանությունները ծեծի դեպքի մասով քրեական գործ չեն հարուցել և ոչ էլ հետաքննություն է իրականացվում:
Իրավապաշտպան կազմակերպությունը ևս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական իշխանություններին հարգել մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները, կատարել գործի թափանցիկ հետաքննություն և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Նախորդիվ`
Freedom House»-ը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին` լրագրողի վրա հարձակման հերթական դեպքի համար
ԱՄՆ Պետդեպը դատապարտել է Ադրբեջանում լրագրողին ծեծի ենթարկելը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան