Կասպից ծովում խաղաղություն հաստատելու Իրանի նախագահի տեսլականը
Ռուսաստանի Աստրախան քաղաքում այսօր մեկնարկել է Կասպից ծովի երկրների նախագահների չորրորդ համաժողովը: Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նախագահ Հասան Ռոհանին սույն համաժողովում ունեցած ելույթի ընթացքում նշել է, որ ծովում կայունություն և անվտանգություն հաստատելու համար անհրաժեշտ է կիրառել հետևյալ սկզբունքները՝
• Հեռու մնալ սպառազինությունների մրցավազքից
• Արգելել օտար ռազմական ուժերի ներկայությունը
• Ձեռնպահ մնալ ռազմական ուժեր կիրառելուց
• Ձեռնպահ մնալ միակողմանի գործողություններ կատարելուց
• Նպաստել ազատ նավարկությանը
• Իրականացնել համակարգված գործողություններ:
Նշենք, որ 1921թ. Իրանի և ԽՍՀՄ-ի միջև ստորագրված պայմանագրերի համաձայն ՝ Խորհրդային կառավարությունը անվարձահատույց ձևով Իրանին փոխանցեց Կասպից ծովում գտնվող Աշուրադե և այլ կղզիները, ինչպես նաև ճանաչեց Կասպից ծովում սեփական դրոշով նավատորմ պահելու և ազատ նավարկելու Իրանի իրավունքը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մերձկասպյան երկրների միջև ծովի իրավական կարգավիճակի հարցում տարաձայնություններ առաջացան: Իրանը գտնում է, որ ծովը պետք է բաժանվի հինգ հավասար մասի, և բացառում է որևէ այլ տարբերակի քննարկում:
Բացի իրավական հարցից, Իրանն ու Ադրբեջանը լուրջ տարաձայնություն ունեն նաև Կասպից ծովում գտնվող նավթային հանքերի պատկանելիության և էկոլոգիական խնդիրների առնչությամբ: Բանն այն է, որ Ադրբեջանը, շահարկելով ծովի իրավական կարգավիճակի դեռևս լուծված չլինելու հանգամանքը, պնդում է, թե Իրանի կողմից հայտնաբերված և շահագործման փուլում գտնվող «Սարդար Ջանգյալ» նավթահանքը ոչ թե պատկանում է Իրանին, այլ այն գտնվում է Ադրբեջանին և Թուրքմենստանին հարող ընդհանուր ջրերի տիրույթում:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանը Ադրբեջանի հետ ունեցած տարաձայնության պատճառով չի կարողանում շահագործել Կասպից ծովում առկա նավթահանքերը
Իրանական ԶԼՄ-ները ահազանգում են. Ադրբեջանն ամենաշատն է աղտոտում Կասպից ծովը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում