Ադրբեջանում ձերբակալվել է ևս մեկ իրավապաշտպան
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլչին Նամազովը ձերբակալվել է 15 օրով։ Այս վարչական պատիժը սահմանվել է Բաքվի Քաթայի շրջանի դատարանի կողմից նոյեմբերի 25-ին, որը Նամազովին մեղավոր է ճանաչել ոստիկաններին չենթարկվելու մեջ։ Ինչպես հայտնում է contact.az-ը, այս մասին հայտնել է Էլչին Նամազովի եղբայրը՝ Աքրամ Նամազովը։
Միևնույն ժամանակ խուզարկվել է Էլչին Նամազովի գրասենյակը և առգրավվել են փաստաթղթեր՝ ներառյալ դատական ձայնագրություններ, որոնցում նա ներգրավված է որպես պաշտպան։
Նամազովին պահում են Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում և նրան չի տրվում փաստաբանի ծառայություններ։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ իրավապահների կողմից կարող է նրան առաջադրվել քրեական մեղադրանք՝ վարչական կալանքի ավարտին։
Նամազովը եղել է փաստաբան, ում պաշտպանյալների թվում եղել են նաև քաղաքական ակտիվիստներ։