ԵԽԽՎ նախագահը մտահոգված է Իսմայիլովայի ձերբակալմամբ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը խոր մտահոգություն է հայտնում ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալման կապակցությամբ, ասվում է ԵԽԽՎ կայքում։
«Խադիջա Իսմայիլովան Եվրոպայի խորհրդի երկար տարիների գործընկերն է։ Ես հանդիպել եմ նրան Ստրասբուրգի իմ գրասենյակում ԵԽԽՎ վերջին նստաշրջանի ժամանակ և ես ցնցված էի այն տեղեկություններից, որ նա տրամադրեց ինձ՝ Ադրբեջանում իր և մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ կիրառվող ճնշումների և սպառնալիքների վերաբերյալ։ Հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանների վերջին ձերբակալությունները, որոնց մեծ մասը Եվրոպայի խորհրդի արժեքավոր գործընկերներն են, ես պետք է իմ խորին մտահոգությունը հայտնեմ նրա ձերբակալման հետ կապված»,-ասել է Անն Բրասյորը։
ԵԽԽՎ նախագահը նշում է, որ Ադրբեջանը, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, պետք է հարգի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։
«Ես հորդորում եմ Ադրբեջանի իրավասու մարմիններին՝ ապահոովել, որ Կոնվենցիայի չափանիշները հարգվեն տիկին Իսմայիլովայի, ինչպես նաև մյուս իրավապաշտպանների նկատմամբ տարվող յուրաքանչյուր դատական և իրավական վարույթների ժամանակ»,-հայտարարել է Անն Բրասյորը։
Հիշեցնենք, որ նախօրեին Իսմայիլովան կանչվել էր Բաքվի քաղաքային դատախազություն, որից հետո նրան տեղափոխել էին դատարան և դատախազության պահանջով դատարանը 2 ամսվա նախնական կալանքի որոշում է կայացրել։ Դատապարտման դեպքում Իսմայիլովային սպասվում է մինչև 7 տարվա ազատազրկում։
Նախորդող հրապարակումներ՝
ԵԱՀԿ-ն դատապարտեց Ադրբեջանին․ Իսմայլովայի ձերբակալությունը կազմակերպված ահաբեկում է
Ադրբեջանում լրագրողների ռեպրեսիաները շարունակվում են․ ձերբակալվեց նաև առաջատար լրագրող Խադիջա Իսմայլովան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին