ՀՀ նախագահի պատասխան նամակի լուսաբանումը թուրքական լրահոսում
Թուրքական լրատվամիջոցներն անդրադառնում են Էրդողանի ապրիլքսանչորսյան հրավերին տված ՀՀ նախագահի պատասխանին: Ինչպես հայտնի է, Թուրքիայի նախագահը հայ պաշտոնակցին հրավիրել էր մասնակցելու Դարդանելիի մարտերի 100 ամյակի` պետականորեն նշվելիք միջոցառումներին:
Ըստ «Ermenihaber.am» լրատվականի դիտարկման` ՀՀ նախագահի պատասխանը լուսաբանող թուրքական առաջատար թերթերն ու լրատվական կայքերը չեն հրապարակել նախագահ Սարգսյանի նամակի ամբողջական բովանդակությունը կամ գոնե դրա գերակշիռ մասը: Հետևաբար թուրքական լսարանին հրամցվող նյութը չի կարող լիարժեք պատկերացում տալ պատասխան նամակի մասին:
Թեմային անդրադարձած շուրջ 2 տասնյակ լրատվամիջոցներից առայժմ բացառություն են կազմում ընդդիմադիր լրատվամիջոցի համարում ունեցող «Zaman», «Haberahval» և «imc tv» կայքերը, որոնք ամբողջությամն կամ գրեթե ամբողջությամբ հրապարակել նախագահ Սարգսյանի պատասխան նամակը:
ՀՀ նախագահի պատասխան նամակի լուսաբանումը թուրքական լրահոսում աչքի է ընկնում հետևյալ ընդհանրությամբ.
• Թուրքական լսարանին ներկայացվում է, թե ինչ խոսքերով է սկսվում նամակը և թե ինչ խոսքերով է ավարտվում: Բուն բովանդակությունը հիմնականում բացակայում է: Այսինքն առկա է զուտ սկիզբնամասը և վերջնամասը:
Թեմայի լուսաբանման երկու բնորոշիչ առանձնահատկություն ևս նկատվել է.
1. Նամակի սկզբնամասում ՀՀ նախագահի դիմելաձևը իր թուրք պաշտոնակցին սխալ թարգմանության արդյունքում փոխվել և այլ երանգ է ստացել: Իսկ քանի որ դա համընդհանուր բնույթ է կրում, կարելի է կարծել, որ դա միամիտ պատահականություն չէ: Սերժ Սարգսյանի «Հարգելի նախագահ» դիմելաձևը թուրքերեն տարբերակում դարձել է «Սիրելի նախագահ»:
2. Առաջին պլան է մղված միայն նամակի վերջնամասը, որտեղ խոսվում է այն մասին, թե առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու հայերը սովորություն չունեն հյուր գնալ հրավիրվածին:
Ուշագրավ են նաև թեմայի առնչությամբ թուրքական լրատվամիջոցների վերաբերմունքը` արտահայտված լուրերի վերնագրերում կամ գլխագրերում:
Milliyet
«Առանց պատասխան ստանալու, հյուր չենք լինում»
Zaman
Սարգսյանից պատասխան Էրդողանին. Հայերը հյուր չեն գնում առանց իրենց հրավերի պատասխանը ստանալու
Gercekgundem
Կտրուկ պատասխան Էրդողանին Սարգսյանի կողմից
Haberahval
Պատասխան Հայաստանի. Առաջինը թող նա գա
Marashaberi
Սարգսյանի կոշտ պատասխանը Էրդողանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան