Դավութօղլու. Երևանում Օլանդի և Պուտինի ներկայությունը ստվեր կգցի Մինսկի խմբի անկողմնակալություն վրա
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ՌԴ և Ֆրանսիայի նախագահների` Երևանում «1915 թվականի դեպքերի հիշատակման» արարողություններին մասնակցությունը ստվեր կգցի Մինսկի խմբի անկողմնակալություն վրա: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
«Մենք Մինսկի խմբից, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև որպես միջնորդ է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի շուջ, ակնկալում ենք օբյեկտիվություն»,-ասել է Թուրքիայի վարչապետը:
Անդրադառնալով Պուտինի կողմից «1915 թվականի դեպքերը» Ցեղասպանություն անվանելուն` Դավութօղլուն ասել է, որ կապի մեջ է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօլղուի հետ և այդ հարցի շուրջ «անհրաժեշտ քայլեր» կձեռնարկվեն:
«Ցանկացած դիրքորոշում, որը խանգարում և անարգում է մեր պատմությունը, վիրավորում է մեր վստահությունը»,-ասել է Դավութօղլուն` ավելացնելով, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից «1915 թվականի դեպքերի» քննարկումը «անընդունելի է»: