Ադրբեջանում Իրանի դեսպանը Մեհդիևի գիրքը դեռ չի կարդացել, սակայն Նադիր շահին համարում է իրանական շահ
«Աշխարհի ճանաչված պատմաբանները Նադիր շահին ճանաչում են որպես իրանական շահ»,-այդ մասին իրանական «Ջամեջամօնլայն.իր» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
Հիշեցնենք, որ վերջերս Բաքվում լույս է տեսել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի հեղինակած «Նադիր շահ Աֆշար, դիվանագիտական զրույցներ» վերնագրով գիրքը, որտեղ փորձ է արվում Նադիր շահ Աֆշարին ներկայացնել որպես ոչ իրանցի շահ:
Ադրբեջանում Իրանի դեսպանը, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, մասնավորապես նշել է. «Ես դեռևս չեմ կարդացել այդ գիրքը, սակայն անկասկած աշխարհի ճանաչված պատմաբանները Նադիր շահին ճանաչում են որպես իրանական շահ, որն Իրանում հիմնադրել է Աֆշարների դինաստիան, հետևաբար նմանատիպ գրերի լույս ընծայումը չի կարող պատմականորեն փաստարկված իրողությունները կասկածի տակ դնել»:
Հավելենք, որ տարածաշրջանային հարցերով իրանցի փորձագետ Սադեղ Մալեքին էլ, օրերս անդրադառնալով Ադրբեջանի կողմից պատմությունը պետական մակարդակով կեղծելու և իրանական մշակութային արժեքներն ու պատմական դեմքերին յուրացնելու քաղաքականությանը, մասնավորապես նշել է. «Ադրբեջանը, Իրանի պատմությունը խեղաթյուրելով, իր համար փորձում է պատմություն հորինել: Նմանատիպ գրքերի լույս ընծայումը վկայում է, որ Բաքուն դեռևս հեռու է քաղաքական հասունությունից: Ո՛չ շահ Իսմայիլը, ո՛չ Նադեր շահը և ո՛չ էլ Նիզամի Գյանջավին երբե՛ք չեն կարող Ադրբեջանին պատկանել: Վերոնշյալ անձինք Իրանի պատմության մեջ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում»:
Թեմայի առնչությամբ նախորդ հրապարակումները՝
Իրանական կայք. Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է խեղաթյուրել պատմությունը
ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ. Ադրբեջանում Շահ Իսմայիլի նկարով ալկոհոլային խմիչքների վաճառքն Իրանի հանդեպ անարգանք է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան