Ստերլիգովը Շուշիում է. փաստաբան
Ռուս գործարար Գերման Ստերլիգովը լքել է Ռուսաստանը և հիմա գտնվում է Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա փաստաբան Արթուր Հայրապետովը:
Անցյալ շաբաթ Մոսկվայի հաշտարար դատարանը զրպարտանքի մեղադրանքով քրեական գործ է հարուցել Ստերլիգովի և նրա փաստաբանի դեմ: Հայցատուն Իսրայելում բնակվող Միլանա Գորենշտեյնն է: Դատարան դիմելու առիթ է հանդիսացել գործարարի արտահայտությունները, երբ նա Լեռնային Ղարաբաղում ասուլիսի ժամանակ տիկնոջը խելագար է անվանել, քանի որ նա զանգահարելով փաստաբանին՝ ինքն իրեն «Իսրայելի թագուհի» և «Լեռնային Ղարաբաղի արքայադուստր» էր անվանել և առաջարկել Ստերլիգովին մտնել իր թագավորություն:
Փաստաբանն ասել է, որ հիմա Ստերլիգովը ընտանիքի հետ Շուշիում է և անարգել լքել է ՌԴ տարածքը: Հայարապետովն ընդգծել է, որ իր պաշտպանյալը երեք օր շարունակ դիմել է դատախազություն և դատական մարմիններ, սակայն նրան որևէ պահանջ ոչ քննության մարմնի, ոչ էլ իրավապահների կողմից չի եղել:
Նախորդող հրապարակումներ՝
Ստերլիգովի դեմ հայց ներկայացրածն իրեն Երուսաղեմի թագուհի է երևակայում
Ստեռլիգովի դեմ քրեական գործ է հարուցվել
Ստեռլիգովը Բաղդասարովի հետ շրջում է Երևանի կենտրոնում (լուսանկարներ)
Ստերլիգովը հերքել է տեղեկությունները, թե ՌԴ-ում իրեն 15 տարվա ազատազրկում է սպառնում
Ստերլիգովն ասուլիսի եկավ ձիով
Ստերլիգովի կինը ծրագրում է նորաձևության ցուցադրություն կազմակերպել հենց արցախյան լեռներում
Вести.Ru. «Գերման Ստերլիգովը իր նոր կյանքի մասին»
ԼՂՀ Սահմանադրություն. Հողի նկատմամբ սեփականության իրավունք չունեն օտարերկրյա քաղաքացիները
Լեռնային Ղարաբաղը հրաշք երկիր է, որտեղ ագրեսիա չկա, որտեղ ժողովուրդը բարի է. Գերման Ստերլիգով
Ռուս մեծահարուստը Արցախ է այցելել որպես զբոսաշրջիկ
Ռուս գործարարը լքել է Ռուսաստանը և հաստատվել Լեռնային Ղարաբաղում
Ստերլիգովի կինը Արցախում նորաձևության կենտրոն կբացի (տեսանյութ)
Ո՞վ և ինչպիսի՞ն է Ստերլիգովը. Պատմում է կինը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում