Կարճ լուրեր
2019 թվականին հայտնաբերված նկարը հաջորդ ամիս վաճառքի կդրվի է Christie's-ի կողմից և կարող է արժենալ 30 միլիոն եվրո: Այս մասին երեքշաբթի հայտնել է բրիտանական աճուրդի տունը: Գծանկարը համարվում է նկարչի վաղ շրջանի աշխատանքներից մեկը՝ մոտ 15-րդ դարի վերջի: Արվեստի գործը նախատեսվում է ցուցադրել Հոնկոնգում և Նյու Յորքում մինչև մայիսի 18-ին Փարիզում աճուրդի հանելը:
Աղբյուր՝ reuters.com
Սնկերը կարողանում են «շփվել»՝ օգտագործելով էլեկտրական ազդանշաններ, և այդ ազդանշանները շատ ընդհանրություններ ունեն մարդու խոսքի հետ: Նման եզրակացության են եկել Արևմտյան Անգլիայի համալսարանի մաթեմատիկոսները,: Նրանք այս մասին ավելի մանրամասն խոսել են Royal Society Open Science ամսագրում հրապարակված հոդվածում:
Աղբյուր՝ gazeta.ru
Դիեգո Մարադոնայի՝ «Աստծո ձեռքը» անվանումը ստացած անազնիվ գոլը պատմություն կերտեց ֆուտբոլում և ամրացրեց արգենտինացի գերաստղի լեգենդար կարգավիճակը: Այժմ մարզաշապիկը, որը նա կրում էր 1986 թվականի աշխարհի առաջնությունում այդ գոլը խփելու համար, արժե առնվազն 4 միլիոն ֆունտ ստեռլինգ: 10 համարի մարզաշապիկի առցանց աճուրդը բաց կլինի ապրիլի 20-ից մայիսի 4-ը:
Աղբյուր՝ theguardian.com
Էդ Շիրանը բարձր դատարանում հաղթել է 2017 թվականի «Shape of You» հիթի հեղինակային իրավունքի համար պայքարում: Չորեքշաբթի դատավորը վճռեց, որ երգիչ-երգահանը գրագողություն չի արել Սեմի Չոկրիի 2015 թվականի «Oh Why» երգից: Չոկրին, ով հանդես է գալիս Սեմի Սվիչ անունով, պնդում էր, որ Շիրանի թրեքի «Oh I» հուկը «ապշեցուցիչ կերպով նման է» իր իսկ թրեքում «Oh Why» կրկներգին:
Աղբյուր՝ bbc.com
Ռեժիսոր Ասղար Ֆարհադին մեղավոր է ճանաչվել «Հերոս» ֆիլմի գաղափարը իր նախկին ուսանողուհու «Բոլոր հաղթողները, բոլոր պարտվողները» ֆիլմից վերցնելու համար: Համապատասխան որոշում է կայացրել Իրանի դատարանը: Ֆարհադին մեղադրվում է հեղինակային իրավունքների խախտման և գրագողության մեջ: Դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ: Ռեժիսորից կարող է պահանջվել ֆիլմից ստացված ողջ հասույթը փոխանցել գաղափարի հեղինակին։ Բացի այդ, նրան կարող է սպառնալ ազատազրկում:
Աղբյուր՝ riafan.ru
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
Աղբյուր՝ ria.ru
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլը» 3:1 հաշվով հաղթեց «Բենֆիկային»: Այնուամենայնիվ, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանում է, որ իր թիմը պետք է ավելի շատ գոլեր խփեր: Կլոպը դժգոհ էր, որ իր թիմը գոլ նվիրեց Դարվին Նունեսին ընդմիջումից անմիջապես հետո:
Աղբյուր՝ dailymail.co.uk
Մոլորակի բնակիչների մեծ մասը նախընտրում են վանիլի բույրը մնացած բոլոր հոտերից: Նման եզրակացության են հանգել բրիտանացի և շվեդ գիտնականները՝ աշխարհում ամենասիրելի բուրմունքը բացահայտելու համար արված միջազգային հետազոտության հիման վրա: Այս մասին չորեքշաբթի հայտնել է The Daily Telegraph-ը: Վանիլինը ամենանախընտրելի բույրն է, որին հաջորդում են դեղձինը և նարդոսինը:
Աղբյուր՝ tass.ru
Երկրները երեքշաբթի հայտնեցին, որ կսկսեն համագործակցել գերձայնային հրթիռային հարվածների և պաշտպանական կարողությունների ընդլայնման վրա, քանի որ մրցակիցներ Ռուսաստանը և Չինաստանը արագորեն առաջադիմում են վերջին սերնդի տեխնոլոգիաների ոլորտում: Եռյակը հայտարարել է, որ Ավստրալիան կզինվի միջուկային էներգիայով սուզանավերով՝ Չինաստանի աճող ռազմական ազդեցությանը դիմակայելու համար:
Աղբյուր՝ france24.com
Ռեփեր Քանյե Ուեսթը անսպասելիորեն հրաշարվել է «Քոուչելլա» (Coachella) երաժշտական ամենամեծ փառատոնին մասնակցելուց, որտեղ նա պետք է լիներ գլխավոր դեմքերից մեկը: Փառատոնը կկայանա Կալիֆորնիայում ապրիլի 15-ին: Բիլլի Այլիշը, Հարի Սթայլսը և Swedish House Mafia-ն նույնպես կենտրոնական մասնակիցների շարքում են: Նշվում է, որ սա անսպասելի էր կազմակերպիչների համար: Նրանք խոստովանել են, որ երաժշտին փոխարինող չունեն, սակայն նշել են, որ նրա դեմ բողոք չունեն:
Աղբյուր՝ kulturomania.ru
Ամերիկացի երգիչ և դերասան Բոբի Ռայդելը մահացել է երեքշաբթի՝ 79 տարեկան հասակում: Մահը վրա է հասել հիվանդանոցում թոքաբորբի հետևանքով: 2012 թվականին Ռայդելը երիկամի և լյարդի փոխպատվաստման ենթարկվեց, ինչը երկարացրեց նրա կյանքը: 1959 թվականից մինչև 1964 թվականը ռոքնռոլի աստղը թողարկել է մոտ չորս տասնյակ սինգլներ: Նրա ամենահայտնի երգերից են «Volare»-ն, «Wild One»-ը, «Wildwood Days»-ը, «The Cha-Cha-Cha»-ն, և «Forget Him»:
Աղբյուր՝ 6abc.com
Ալյասկայի մայրաքաղաք Ջունո քաղաքի քաղաքային ժողովը հինգ դեմ, չորս կողմ ձայնով հրաժարվել է խզել քույր-քաղաքային կապերը Վլադիվոստոկում: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Վլադիվոստոկում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչությունը Telegram-ի պաշտոնական ալիքում։
Աղբյուր՝ tass.ru
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները: 2022թ. համար բյուջետային մասհանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ: Դրանով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում և շուրջ 12500 խմ թափոնների հավաքում ու տեղափոխում: Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Գոլֆի չեմպիոն Թայգեր Վուդսը հայտարարել է, որ խաղալու է այս շաբաթվա Մասթերս մրցաշարում, և կարծում է, որ կարող է վեցերորդ անգամ հաղթել մրցաշարում՝ ազդարարելով իր սպասված վերադարձը մրցասպարեզ անցյալ տարվա ավտովթարից հետո, որի հետևանքով բժիշկները անգամ պատրաստվում էին անդամահատել նրա աջ ոտքը: Augusta National-ի հնգակի չեմպիոնը վերադարձի մասին հայտարարել է երեքշաբթի առավոտյան:
Աղբյուր՝ aljazeera.com
ՉԺՀ-ի հիգիենայի և առողջության պետական կոմիտեն հայտնել է, որ անցած մեկ օրվա ընթացքում երկրում գրանցվել է COVID-19-ի 20 614 նոր դեպք, ինչը հակառեկորդային է համավարակի ողջ ընթացքի համար: Նշվում է, որ 19 199-ն ասիմպտոմատիկ կրողներ են, միայն 1 415-ի մոտ կան հիվանդության որոշակի ախտանշաններ: COVID-19-ի ամենահզոր բռնկումները գրանցվել են Շանհայում և Ձիլին նահանգում. այնտեղ է գտնվում վարակվածների մոտ 89%-ը:
Աղբյուր՝ gazeta.ru
Ֆրանսիան կիրակի քվեարկում է նախագահական ընտրությունների առաջին փուլում, որտեղ Էմանուել Մակրոնը նոր ժամկետի է ձգտում՝ ծայրահեղ աջերի մարտահրավերի պայմաններում: Ընդհանուր առմամբ պայքարում են 12 թեկնածուներ, որոնցից առաջին փուլի երկու լավագույնները կհանդիպեն ապրիլի 24-ին կայանալիք երկրորդ փուլում:
Աղբյուր՝ france24.com
Տարբեր երկրներից մի խումբ գիտնականներ Գվատեմալայի ամենամեծ լճի՝ Ատիտլանի հատակին հայտնաբերել են մայաների քաղաքակրթության քաղաք: Ըստ հաշվարկների՝ քաղաքը հավանաբար կառուցվել է մոտ մ.թ.ա 5-րդ դարում լճի ջրերում գտնվող կղզու վրա: Ժամանակի ընթացքում այն ջրի տակ է անցել, ենթադրաբար, տեկտոնական ակտիվության պատճառով: Մասնագետներին հաջողվել է 12-ից 20 մ խորության վրա հայտնաբերել ծիսական կենտրոնների, տների, ստելաների և այլ կառույցների մնացորդներ:
Աղբյուր՝ tass.ru
Ռումինիայի մայրաքաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ մեքենան բախվել է Ռուսաստանի դեսպանատան դարպասին և հրդեհվել: Վարորդը մահացել է: Բուխարեստի ոստիկանության փոխանցմամբ՝ սեդանը չորեքշաբթի առավոտյան ժամը 6-ի սահմաններում բախվել է դարպասին, սակայն չի մտել դեսպանատան տարածք: Հնարավոր շարժառիթների կամ այլ մանրամասների մասին անմիջապես տեղեկություն չկա:
Աղբյուր՝ apnews.com
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան