Կարճ լուրեր
Միկել Արտետան ափսոսանք է հայտնել իր ղեկավարած «Արսենալի» «անընդունելի» խաղի հետևանքների համար «Քրիսթալ Փելասի» տնային մարզադաշտում և խոստովանել, որ չէր սպասում 3-0 հաշվով պարտության, որը լուրջ կասկածի տակ է դնում լավագույն քառյակում մնալու նրանց հույսերը: «Արսենալը» վատ խաղաց ամբողջ գիշեր և ստացավ այն, ինչին արժանի էր բարձրակարգ տանտերերի դեմ խաղում: Նրանք գոլերի տարբերությամբ մնում են աղյուսակում հինգերորդ տեղում:
Աղբյուր՝ theguardian.com
Կուբայում հանել են պրոֆեսիոնալ բռնցքամարտի արգելքը: Դա կատարվեց՝ 1962 թվականին նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի կողմից արգելքը մտցնելուց 60 տարի անց: Այժմ Բռնցքամարտի ազգային ֆեդերացիան պայմանագիր է կնքել «Golden Ring» փրոմոուշենի հետ: Գործարքի համաձայն՝ այժմ Կուբայի տարածքում կհեռարձակվեն պրոֆեսիոնալ մարտերն:
Աղբյուր՝ https://www.vesti.ru/article/2698986
Սփիրսը հայտնել է, որ գիրք գրելու գործընթացում է՝ հաստատելով ամերիկյան ԶԼՄ-ների վերջին լուրերն այն մասին, որ աստղը մտադիր էր նոր անկեղծ հուշագրություն ներկայացնել: Նա կիսվել է այս նորությամբ երկուշաբթի գիշերը Instagram-ում հրապարակված գրառմամբ: Երգչուհին ասել է, որ հուշագրությունը պատմելու է իր կյանքի ցավալի իրադարձությունների մասին, որոնց մասին ինքը «երբեք չի կարողացել բացահայտ խոսել»:
Աղբյուր՝ bbc.com
Փհենյանը միջուկային զենք կկիրառի, եթե Հարավային Կորեան «գնա ռազմական առճակատման»: Այս մասին ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավար Կիմ Յո Չժոնը: Նա նաև նշել է, որ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի կողմից «շատ մեծ սխալ» էր խոսել ԿԺԴՀ-ի դեմ կանխարգելիչ հարվածի մասին:
Աղբյուր՝ ria.ru
Միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը հաջողությամբ Իսրայելի քաղաքացիություն է ստացել՝ համաձայն հայրենադարձության մասին օրենքի: Այս մասին հայտնել է The Times of Israel-ը: Միլիարդատերը մի քանի օր առաջ Շվեյցարիայից մասնավոր ինքնաթիռով թռել է երկիր ու անմիջապես դիմում ներկայացրել: Պրոխորովը նշել է, որ իր մայրական տատիկը հրեա էր:
Աղբյուր՝ lenta.ru
Շրի Լանկայի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը երկուշաբթի մերժել է միասնության կառավարություն ստեղծելու նախագահի հրավերը: Վատթարագույն տնտեսական ճգնաժամի և երկրի ղեկավարության հանդեպ խորացող անվստահության պատճառով սկսված բողոքի ցույցերը շարունակվում են ամբողջ երկրում: Կաբինետի բոլոր 26 նախարարները կիրակի հրաժարականի դիմում էին ներկայացրել:
Աղբյուր՝ apnews.com
Իրանը երկուշաբթի հայտարարեց, որ կվերադառնա Վիեննա՝ միայն համաշխարհային տերությունների հետ 2015 թվականի իր միջուկային համաձայնագիրը վերակենդանացնելու գործարքը վերջնականապես ավարտելու համար, իսկ վերջին քայլերը կախված կլինեն Վաշինգտոնից: «Մենք Վիեննա չենք գնալու նոր բանակցությունների, այլ միջուկային համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար», - Թեհրանում լրագրողներին ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:
Աղբյուր՝ france24.com
Դերասան և հումորիստ Էդի Մերֆին կխաղա ֆանկի հիմնադիրներից մեկի՝ Ջորջ Քլինթոնի մասին պատմող կենսագրական ֆիլմում, հայտնում է Deadline-ը: Նախագծի ռեժիսորի և դիստրիբյուտոր ստուդիայի մասին տեղեկություններ դեռ չկան: Հայտնի է, որ Քլինթոնն ինքը հավանություն է տվել ֆիլմի գաղափարին: Ֆիլմի պրոդյուսերը կլինի Ջոն Դևիսը, ով նախկինում աշխատել է Էդդի Մերֆիի հետ «Իմ անունը Դոլեմայթ է» կատակերգությունում:
Աղբյուր՝ gazeta.ru
ԱՀ Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի ապրիլի 5-ին` ժամը 18:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով:
Աղբյուր՝ ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Վեց մարդ անհետ կորել է Սամարայի տարածքում՝ Վոլգա գետում, օդային բարձիկով նավի շրջվելուց հետո: Այս մասին գրում է REN TV-ն՝ հղումով անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Նեպտուն» նավը շրջվել է քաղաքի Վոլժսկի շրջանի գետի ջրերում: Նավում 11 մարդ է եղել:
Պակիստանցի վոկալիստ Արուջ Աֆթաբը նվաճել է իր առաջին «Գրեմմի»-ն՝ արժանանալով հեղինակավոր տիտղոսին իր «Mohabbat» երգի համար «Լավագույն համաշխարհային երաժշտական կատարում» անվանակարգում: 37-ամյա երգչուհին, ով մոտ 15 տարի ապրում է ԱՄՆ Նյու Յորք քաղաքում, գրավում է համաշխարհային ուշադրությունը իր աշխատանքով, որում համադրում է հնագույն սուֆիական ավանդույթները ֆոլկի, ջազի և մինիմալիզմի հետ։
Աղբյուր՝ aljazeera.com
Հոլիվուդյան դերասանուհին առաջին անգամ տեսել է Ադելաիդային, երբ նա 8 օրական է եղել: Աղջիկը կշռում էր ընդամենը 2 կիլոգրամ: Այս մասին աստղը խոսել է Instagram սոցիալական ցանցի անձնական բլոգում: Դերասանուհին խոստովանել է, որ երբեք այդքան փոքր երեխաների չէր տեսել: «Ես դստերս դնում է ափիս ափի մեջ, և նրա փոքրիկ ոտքերը դաստակիցս ընդամենը մեկ դյույմ էին ներքև իջնում», - կիսվել է Հեյգլը իր հիշողություններով: Այսօր աղջիկը, ում կենսաբանական մայրը լքել էր երեխային, դարձավ 10 տարեկան:
Աղբյուր՝ gazeta.ru
Համաձայն կարգավորող մարմի երկուշաբթի ներկայացրած փաստաթղթերի՝ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գնել է մոտավորապես 73,5 միլիոն բաժնետոմս: Մասկը հարցեր է բարձրացրել Twitter-ում ազատ հաղորդակցվելու հնարավորության մասին՝ անցյալ ամիս գրելով ազատ խոսքի և սոցիալական մեդիա հարթակի մասին:
Աղբյուր՝ apnews.com
Mail.ru-ն, որը VK ընկերությունների խմբի մաս է, գործարկել է մանկական փոստ՝ ուժեղացված պաշտպանությամբ՝ առանց հատուկ դիզայնով գովազդի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են VK-ի մամուլի ծառայությունից: Փոստին ավելացվել է ուժեղացված հակասպամ, որի շնորհիվ երեխաները չեն ստանա կեղծ և ֆիշինգ նամակներ, ինչպես նաև ոչ պատշաճ բովանդակությամբ նամակներ:
Հորդանանի նախկին գահաժառանգը հայտարարել է, որ հրաժարվում է արքայազնի իր տիտղոսից: Արքայազն Համզան նշել է, որ իր «անձնական համոզմունքները» չեն համապատասխանում «մեր ինստիտուտների ժամանակակից մեթոդներին»: Նա հանգուցյալ Հուսեյն արքայի չորրորդ որդին է և իշխող Աբդուլլահ թագավորի կրտսեր խորթ եղբայրը: Անցյալ տարի նա տնային կալանքի էր ենթարկվել՝ երկրի ղեկավարներին կոռուպցիայի, անգործունակության և հետապնդումների մեջ մեղադրելուց հետո:
Աղբյուր՝ bbc.com
Պաշտպանը պատրաստ էր աշխատավարձի զգալի կրճատման՝ ակումբում մնալու համար, սակայն մադրիդյան ակումբը մտադիր չէ պահել 33-ամյա բրազիլացուն: Տեղեկությունը հայտնում է Defensa Central-ը: Մադրիդի «Ռեալը» չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, սակայն չի բացառվում նրա տեղափոխությունը վարչական պաշտոնի: Պաշտպանի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
Աղբյուր՝ sport-express.ru
Նիգերիայի կենտրոնական հատվածում առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 19-ը՝ վիրավորվել, երբ մի խումբ անհայտ անձինք հարձակվել են ժողովրդական փառատոնի մասնակիցների վրա: Այս մասին երկուշաբթի հայտնել է նիգերիական This Day թերթը: Կիրակի գիշերը զինյալները հարձակվել են Պլատո նահանգում մի խումբ երիտասարդների վրա, ովքեր մասնակցում էին գյուղատնտեսական նոր սեզոնի մեկնարկին նվիրված ավանդական փառատոնին։
Աղբյուր՝ tass.ru
Նա երկուշաբթի հայտարարեց, որ ինքը կհեռանա պաշտոնից հունիսին՝ ավարտելով պաշտոնավարման հնգամյա ժամկետը, որի ընթացքում դեմոկրատական բողոքի ցույցերը ճնշվեցին, իսկ համավարակի խիստ սահմանափակումները բիզնես կենտրոնը միջազգային մեկուսացման մեջ գցեցին: Վերջ տալով ամիսների շահարկումներին՝ Լամը հաստատեց, որ չի առաջադրվի երկրորդ ժամկետի համար, երբ հաջորդ ամիս քաղաքի քաղաքական վերնախավից կազմված կոմիտեն նոր ղեկավար ընտրի:
Աղբյուր՝ france24.com
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան