Կարճ լուրեր
«Վալենսիան» գին է սահմանել, որի դիմաց համաձայն է վաճառել հարձակվող Գոնսալու Գեդեշին, հայտնում է Calciomercato-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական ակումբը պատրաստ է 40 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել 25-ամյա պորտուգալացուց: Ֆուտբոլիստի համար պայքարում է «Ռոման»:
Աղբյուր՝ sport-express.ru
Արևմտյան կինոքննադատներն արդեն դիտել են Marvel-ի նոր սերիալը՝ Օսկար Այզեքի և Իթան Հոուքի մասնակցությամբ: Հիմնական բանը, որ նկատել են առաջին հեռուստադիտողները, նախագծի էքսպերիմենտալ բնույթն է: Քննադատները գրում են, որ սերիալում տեղ են գտել հումորը ու բարդ հոգեբանությունը: Քննադատները գովում են սերիալը հատկապես Այզեքի դերասանական խաղի համար: Մինուսներից քննադատները համարում են սյուժեի դանդաղ զարգացումը:
Աղբյուր՝ kulturomania.ru
Հարավային Կորեայի բանակը հայտարարել են, որ չորեքշաբթի առաջին անգամ հաջողությամբ փորձարկել են պինդ վառելանյութով տիեզերական հրթիռ, քայլ, որը, ըստ նրա, կօգնի ի վերջո արձակել արբանյակների համաստեղություն՝ ավելի լավ վերահսկելու այնպիսի սպառնալիքները, ինչպիսին Հյուսիսային Կորեան է:
Աղբյուր՝ reuters.com
Վեց պակիստանցի, մեկ ռուս և մեկ սերբ խաղաղապահ է զոհվել, երբ նրանց ուղղաթիռը հետախուզական առաքելության ընթացքում կործանվել է վերջին մարտերի հետևանքով տուժած տարածքում: MONUSCO անվամբ հայտնի առաքելությունից չեն հայտնել երեքշաբթի Կոնգոյի Հյուսիսային Կիվու նահանգում տեղի ունեցած ավիավթարի պատճառը, նշվել է, որ հետաքննություն է ընթանում:
Աղբյուր՝ aljazeera.com
Նիգերիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները անկարգություններ են սկսել 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Գանայի դեմ խաղից հետո: Ֆուտբոլասերներին զայրացրել է իրենց ազգային հավաքականի դուրս չգալը աշխարհի առաջնության եզրափակիչ: Եզրափակիչ սուլիչից հետո Աբուջա քաղաքի մարզադաշտում հավաքվածները ներխուժել են խաղադաշտ և սկսել ավերել իրենց ճանապարհին հայտնված ամեն ինչ: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:
Աղբյուր՝ vesti.ru
ԱՄՆ նախագահը օրենք է ընդունել, որը լինչի դատաստանը դաշնային օրենքով համարում է ատելության հողի վրա հանցագործություն: Օրենքը ընդունվեց ավելի քան 100 տարի քննարկվելուց և ԱՄՆ օրենսդիրների կողմից լինչի դատաստանի դեմ օրենսդրություն ընդունելու 200 անհաջող փորձերից հետո: Լինչի դեմ Էմմեթ Թիլի օրենքը կոչվել է սևամորթ դեռահասի անունով, ում դաժան սպանությունը Միսիսիպիում 1955 թվականին խթանեց քաղաքացիական իրավունքների շարժումը:
Աղբյուր՝ bbc.com
«Մեկ մարդ սպանվել է գլխին ստացած գնդակից այն ժամանակ, երբ առնվազն տասը վիրավորվել է Լես Կայեսում կազմակերպված ցույցի ժամանակ»,- ասվում է Haiti24-ի հայտարարության մեջ: Մարդիկ ընդդիմանում են այն գործարարներին, ովքեր, օգտվելով մայրաքաղաքի մերձակայքում ստեղծված լարված իրավիճակից, թանկացնում են ավիատոմսերը: Agape Flights քրիստոնեական ՀԿ-ի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ նրան պատկանող ինքնաթիռը ոչնչացվել է, սակայն անձնակազմը չի տուժել:
Աղբյուր՝ ria.ru
iDANCE ACADEMY-ի պարասրահում Միհրան Կոստանյանը կսովորեցնի պարել հայերեն: Այս մասին հաղորդում է Ջենեսիս Արմենիան՝ հայտնելով իր աջակցությունը: Ազգային պարախմբին հնարավոր է միանալ՝ զանգահարելով +374 98 13 73 31 հեռախոսահամարին:
Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը երեքշաբթի գոլ խփեց Կոպենհագենի մարզադաշտ վերադարձի ժամանակ: Ավագի թևկապով դանիացին դարպասը գրավեց 57-րդ րոպեին և եզրափակեց Սերբիայի հետ ընկերական խաղում Դանիայի հաղթանակը 3:0 հաշվով Պարկեն մարզադաշտում, որտեղ նա ուշագնաց էր եղել և մահից էր պրծել անցյալ հունիսին Ֆինլանդիայի դեմ Եվրոպայի առաջնության խաղում:
Աղբյուր՝ france24.com
Անդերս Բրեյվիկին, ով իրականացրել էր 2011 թվականի հուլիսի ահաբեկչական հարձակումները՝ բազմաթիվ զոհերով, տեղափոխվում է մեկ այլ բանտ: 11 տարի նրան պահել են Շիեն բանտում, իսկ այժմ տեղափոխում են Ռիններիկե բանտ՝ նույնպես անվտանգության շատ բարձր մակարդակով: Նորվեգացուն դատապարտել են 21 տարվա, սակայն ազատազրկման պատիժը կարող է անսահմանափակ թվով երկարացվել, եթե բանտարկյալը շարունակի վտանգ ներկայացնել հասարակության համար:
Աղբյուր՝ vesti.ru
Բժիշկների խոսքով՝ Թել Ավիվի արվարձաններում հինգ մարդ է գնդակահարվել՝ մեկ մեկ շաբաթվա ընթացքում երրորդ նման հարձակման ժամանակ: Դա տեղի է ունեցել Բնեյ Բրակում՝ երկրի ամենախիտ բնակեցված ծայրահեղ ուղղափառ հրեական շրջաններից մեկում: Զինված տղամարդը սպանվել է ոստիկանների կրակոցից: Բնեյ Բրակի և հարևան Ռամաթ Գան քաղաքի բնակիչները հայտնել են, որ երեքշաբթի մի տղամարդ անցել էր մեքենայով և կրակ բացել անցորդների վրա:
Աղբյուր՝ bbc.com
ԱՄՆ-ի յոթամյա բնակչուհին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ դառնալով աշխարհի ամենաերիտասարդ օպերային երգչուհին՝ ըստ UPI-ի: Փենսիլվանիայից Վիկտորիա Բրինքերը ռեկորդ սահմանեց 7 տարեկան 314 օրականում, երբ նա Փիտսբուրգի թատրոնում մի հատված երգեց «Կրակներ և լեգենդներ» օպերայում՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին: Ամերիկուհու խոսքով՝ երաժշտության հակում ինքն ունեցել է գրեթե բարուրից սկսած:
Աղբյուր՝ gazeta.ru
Դատարանը վճիռ է կայացրել Յալթայի անչափահաս բնակչի նկատմամբ: Նա «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում երգեր է տեղադրել, որոնք ներառված են ծայրահեղական նյութերի ցանկում: Երիտասարդը աուդիո ֆայլերը ավելացրել է իր լսածների ցանկին: Դեռահասն ընդունել է մեղքը: Նա իմացել է, որ ռուսական այդ ռոք խմբի երգերը գտնվում են ծայրահեղականների ցանկում, բայց արդարացել է՝ ասելով, որ երաժշտությունն իրեն դուր է գալիս: Տղան դատապարտվել է 3000 ռուբլի տուգանքի:
Աղբյուր՝ vesti.ru
Շաբաթ օրը Ֆրանսիայում 4,2 միլիոն եվրոյով վաճառվել է Կենտրոնական Աֆրիկայից բերված, փորագրված դիմակը, որը թվագրվում է 19-րդ դարով, չնայած աճուրդի տանը հավաքված գաբոնցի ցուցարարները պահանջում էին գույքի ռեստիտուցիա իրականացնել:
Աղբյուր՝ france24.com
Լրագրող Վլադիմիր Պոզներն ասել է, որ Առաջին ալիքը դարձել է տեղեկատվական ալիք և այդպիսին կմնա մինչև Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ավարտը: Սա է պատճառը, որ փետրվարի 28-ից «Պոզներ» հաղորդաշարը եթերում չէ: Լրագրողը նշել է, որ դա Առաջին ալիքի ղեկավարության դիրքորոշումն է:
Աղբյուր՝ ria.ru
2022 թվականի «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ դերասան Ուիլ Սմիթի ապտակի տեսագրությունը գերազանցել է YouTube-ի ռեկորդը: Տեսանյութը տեղադրվելուց հետո մեկ օրվա ընթացքում դիտվել է ավելի քան 50 միլիոն անգամ: Դիտումների նախորդ ռեկորդակիրը, հիշեցնում է The Sun-ը, վիդեոբլոգեր MrBeast-ի տեսանյութն էր, որը հրապարակվել էր 2021 թվականի նոյեմբերին և 24 ժամվա ընթացքում դիտվել 43 միլիոն անգամ:
Աղբյուր՝ gazeta.ru
Երկուշաբթի Փենսիլվանիայում գարնանային ձյան տեղումների ժամանակ 50-ից 60 մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, հայտնում են պաշտոնյաները: Interstate 81 մայրուղու մի հատվածը փակ է եղել, որի հետևանքով տեղի է ունեցել խոշոր պատահարը: Ըստ արտակարգ իրավիճակների աշխատակիցների՝ հիվանդանոցներ է տեղափոխվել առնվազն 20 մարդ:
Աղբյուր՝ nbcnews.com
Ստեղծագործությունը գրվել է ի պատիվ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմի ավարտի: Երգում կան տողեր. «I follow the Moskva down to Gorky Park» (Ես քայլում եմ Մոսկվա գետի երկայնքով դեպի Գորկու այգի): Ամերիկյան Լաս Վեգասում համերգի ժամանակ երաժիշտները այլ կերպ են երգել այդ տողերը՝ ասելով «Now listen to my heart, it says Ukrainia» (հիմա լսիր սրտիս, այն Ուկրաինա է ասում):
Աղբյուր՝ kulturomania.ru
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան