Կարճ լուրեր
Times-ը հայտնում է, որ Ռոման Աբրամովիչը, ով մասնակցում է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների կազմակերպմանը, Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո մեկնել է Մոսկվա՝ այցելելու ՌԴ առաջնորդին և նրան հանձնելու Զելենսկիի ձեռագիր գրությունը, որում ներկայացված է Ուկրաինայի դիրքորոշումը խաղաղ համաձայնագրի պայմանների վերաբերյալ: Այնուհետ, ըստ պարբերականի, գործարարը վերադարձել է Ստամբուլ, որտեղ կապ է հաստատել Կիևից բանակցող, Գերագույն ռադայի պատգամավոր Ռուստեմ Ումերովի հետ:
Աղբյուր՝ lenta.ru
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը բաց կթողնի 2021/22 մրցաշրջանի մնացած հատվածը: Այս մասին հայտնում է El Chiringuito հեռուստաընկերության լրագրող Խոսե Լուիս Սանչեսը: Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ 31-ամյա կիսապաշտպանին կվիրահատեն՝ հեռացնելու աջ նրբոլոքային ոսկորի օստեոսինթեզի համար նախատեսված թիթեղը: Հաղորդվում է, որ խաղացողը բաց կթողնի մոտ հինգ շաբաթ:
Աղբյուր՝ sport-express.ru
Առնվազն 19 մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են Մեքսիկայի կենտրոնում փոխհրաձգության հետևանքով: Իրավապահները չեն բացահայտել կիրակի գիշերը Միչոականի Լաս Տինախաս քաղաքում կայացած հավաքի մասնակիցների վրա հարձակման դրդապատճառները: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ զինված անձինք ներխուժել են աքլորակռիվներ անցկացնելու վայրը և կրակ բացել այցելուների վրա:
Աղբյուր՝ aljazeera.com
ԱՄՆ-ում SARS-CoV-2-ի հետ կապված վարակվածության և մահերի վերաբերյալ նոր տվյալները ցույց են տալիս, որ Johnson & Johnson (J&J) պատվաստանյութն ավելի քիչ արդյունավետ է COVID-ից մահերը կանխելու համար, քան mRNA պատվաստանյութերը: Օմիկրոնի նոր շտամի առաջացման հետ կապված վարակման նոր ալիքը թույլ է տալիս ենթադրել, որ պատվաստանյութը չի կանխում մահը կորոնավիրուսի այս խիստ վարակիչ տարբերակից:
Աղբյուր՝ vesti.ru
Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են արցախյան երկու պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված աշխատանքների համակարգմանն առնչվող մի շարք հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Քննարկումներին հրավիրվում են համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ մարտի 31-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մտադրության նամակ՝ նշելով կազմակերպության անվանումը և մասնակցի անուն, ազգանունը։ Մասնակցությունը կհավաստվի հետադարձ նամակով:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Երկուշաբթի միլիոնավոր աշխատողներ ամբողջ Հնդկաստանում համազգային երկօրյա գործադուլ են սկսել՝ արտահայտելու իրենց դժգոհությունը կառավարության տնտեսական քաղաքականության վերաբերյալ և աջակցելու արդյունաբերության ոլորտի աշխատողների, վարձու աշխատողների և ֆերմերների ավելի մեծ իրավունքների բարելավման պահանջներին:
Աղբյուր՝ apnews.com
«Ուժեղ երկրաշարժի դեպքում խոշորացված համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժանքներ է անցկացրել Լոռու մարզի Ալավերդի, Թումանյան, Բերդ և Շիրակի մարզի Ամասիա համայնքներում:
Աղբյուր՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ կապված «հյուսիսային տարածքներում» զորավարժությունների հետ, ինչպես Տոկիոյում է ընդունված անվանել՝ Կունաշիր, Իտուրուպում, Շիկոտանում և Հաբոմայում: Այս մասին հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն: Նա ընդգծել է, որ Ճապոնիան ուշադրությամբ և զգոնությամբ հետևում է Ճապոնիայի մոտ ռուսական զորքերի տեղաշարժերին:
Աղբյուր՝ ria.ru
Դաղստանի Կայակենտ շրջանի Աջի լիճը ստացել է հատուկ պահպանվող բնական տարածքի կարգավիճակ։ Ըստ «Ստավրոպոլիե» պետական հեռուստառադիոհեռարձակողի՝ այս ջրամբարը հայտնի է դարձել վարդագույն ֆլամինգոների շնորհիվ: Հազվագյուտ թռչուններին նկատել են լճում 2016 թվականից: Ֆլամինգոները ձմեռային չուի ճանապարհին ժամանակավոր կանգ են առնում լճակի տարածքում:
Աղբյուր՝ vesti.ru
«Իսլամական պետությունը» ստանձնել է կիրակի հյուսիսային Հադերա քաղաքում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը, որի ժամանակ երկու իսրայելցի ոստիկաններ են սպանվել: Այս մասին ասվում է Telegram-ի նրա օգտահաշվում հրապարակված հաղորդագրության մեջ:
Աղբյուր՝ theguardian.com
«Այդ մրցանակները քաղաքականացված են։ Նրանք որպես հաղթող ցանկանում են տեսնել պարոն «Կատարելությանը»: Եթե դու բացահայտ ասես այն, ինչ ուզում ես, այդ մրցանակները չես ստանա։ Հեշտ է դրանք հանձնել պարոն «Լավ տղային»: Ինձ համար դա ոչինչ չի փոխում։ Դա ինձ չի դարձնում ավելի լավը կամ վատը»,- Զլատան Իբրահիմովիչի խոսքերը Twitter-ում փոխանցում է Bayern&Germany-ն: Մրցանակի վերջին դափնեկիրը դարձել է արգենտինացի Լիոնել Մեսսին: Այն նրա կարիերայում յոթերորդն էր:
Աղբյուր՝ gazeta.ru
Հեռահաղորդակցական չինական հսկան՝ Huawei-ը, երկուշաբթի հաղորդեց 2021 թվականին ռեկորդային շահույթ գրանցելու մասին՝ ի հեճուկս իր նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Եվ գործադիր տնօրեն Մեն Վանչժոուն Կանադայի կալանքից Չինաստան վերադառնալուց հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը:
Աղբյուր՝ france24.com
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կատարած աշխատանքի հավանության վարկանիշը հասել է բոլոր ժամանակների նվազագույնին՝ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում նրա պաշտոնավարման ողջ ընթացքում: Այս մասին են վկայում NBC News-ի անցկացրած հարցման արդյունքները: Նշվում է, որ հարցվածների 55%-ը բացասաբար է գնահատում Բայդենի աշխատանքը որպես նախագահ, 40%-ը հակառակ կարծիքի է, մնացած 5%-ը գնահատական չի տվել նրա աշխատանքին:
Աղբյուր՝ gazeta.ru
Tesla-ի գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը երկուշաբթի հայտնել է, որ COVID-19-ի իր թեստը «ենթադրաբար» դրական է՝ առանց որևէ լուրջ ախտանիշի: Մասկը կասկածի տակ էր դրել COVID-19 թեստերի ճշգրտությունը անցյալ տարվա նոյեմբերին այն բանից հետո, երբ պնդել էր, ըստ եղած արդյունքների, որ նույն օրը իր հանձնած թեստերը երկու անգամ դրական են եղել, հետո երկու՝ անգամ բացասական, և բոլորը նույն օրում:
Աղբյուր՝ reuters.com
Ռուսաստանն ու Ուկրաինան մարտի վերջին օրերին կանցկացնեն դեմ առ դեմ բանակցությունների հաջորդ փուլը: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:
Աղբյուր՝ interfax.ru
Մահմուդ Աբբասը նշել է, որ հրեական պետության միակողմանի գործողությունները Պաղեստինին կդրդեն կատարել անվտանգության ոլորտում Իսրայելի հետ համակարգումը դադարեցնելու որոշումները: Պաղեստինյան WAFA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է կիրակի Ռամալլահում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպմանը:
Աղբյուր՝ tass.ru
Չինաստանը հայտարարել է՝ ավելի քան երկու տարի առաջ Covid-ի բռնկման սկզբից ի վեր ամենամեծ քաղաքային լոքդաունը: Շանհայ քաղաքը ինը օրվա ընթացքում կփակվի երկու փուլով, մինչ իշխանությունները Covid-19 թեստավորում կանցկացնեն: Կարևոր ֆինանսական կենտրոնն արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ պայքարում է վարակների նոր ալիքի դեմ, թեև որոշ միջազգային չափանիշներով դեպքերի թիվը բարձր չէ:
Աղբյուր՝ bbc.com
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան