Կարճ լուրեր
Ամբողջ աշխարհում Telegram մեսենջերի օգտատերերը հայտնում են դրա աշխատանքի խափանումների մասին, հայտնում է Downdetector-ը: Մոսկվայի ժամանակով հինգշաբթի ժամը 14.01-ի դրությամբ գրանցվել է 1414 բողոք. օգտատերերի 65%-ը դժգոհում է սերվերին միանալու խնդիրներից, 21%-ը՝ հավելվածի աշխատանքից, ևս 12%-ը՝ հաղորդագրություններ ստանալու հետ կապված խնդիրներից:
Աղբյուր՝ ria.ru
Կյանքից հեռացել է Սթիվեն Ուիլհայթը, ով ստեղծել է գրաֆիկական պատկերների հայտնի ձևաչափ GIF-ը: Մահը հաստատվել է մահախոսականում, որտեղ ասվում է, որ Վիլհայթը՝ America Online-ի գլխավոր ճարտարապետը, մահացել է մարտի 3-ին իր 74-ամյակից օրեր անց՝ մարտի 14-ին: Նա մահացել է Covid-ից, հաստատել է նրա կինը՝ Քեթլինը:
Աղբյուր՝ nbcnews.com
Մոտ երկու կիլոմետր խորության վրա հայտնաբերվել են 207-ամյա «Industry» կոչվող կետորսանավի բեկորները: 20 մետր երկարությամբ, երկկայմ փայտե բրիգի մնացորդները հիշեցրել են Ամերիկայի պատմության քիչ հայտնի ժամանակաշրջանը, երբ երկրի ամենահին արդյունաբերություններից մեկում, որը կապված էր կետորսության հետ, աշխատում էին ստրկացված աֆրիկացիների և բնիկ ամերիկացիների շատ ժառանգներ:
Աղբյուր՝ gazeta.ru
Հինգշաբթի Էշլի Բարթին հայտարարեց, որ ավարտում է իր կարիերան և կհեռանա WTA-ի վարկանշային աղյուսակից՝ ճանապարհ հարթելով լեհ Իգա Սվիատեկի համար՝ դառնալու աշխարհի առաջին ռակետը: 20-ամյա Սվիատեկը զիջում է Բարթիին 2204 միավորով, սակայն կարող է զբաղեցնել առաջին տեղը՝ կախված նրանից, թե ինչպես կավարտվի Մայամիի ընթացիկ մրցաշարը:
Աղբյուր՝ france24.com
Հնդկական Nayara Energy մասնավոր վերամշակող ընկերությունը մեկ տարվա ընդմիջումից հետո ձեռք է բերել ռուսական նավթ՝ գնելով մոտ 1,8 մլն բարել Urals նավթ Trafigura թրեյդերից: Այս մասին հաղորդում են հնդկական լրատվամիջոցները և բրիտանական Reuters լրատվական գործակալությունը: Սա մարտի սկզբից ի վեր պատժամիջոցների շրջանցմամբ չորրորդ գործարքն է, իսկ Nayara Energy-ի համար՝ երկրորդը:
Աղբյուր՝ vesti.ru
Հյուսիսային Կորեայի կողմից արձակված բալիստիկ հրթիռը օդում է եղել 71 րոպե՝ անցնելով 1100 կիլոմետր տարածություն և հասնելով թռիչքի առավելագույն՝ ավելի քան 6000 կիլոմետր բարձրության, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նոր տեսակի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակվել։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է պաշտպանության փոխնախարար Մակոտո Օնիկին:
Աղբյուր՝ ria.ru
Նոր ներդրումը նպատակ ունի ամրապնդել Բելգիայի պաշտպանությունը մինչև 2030 թվականը, ներառյալ բելգիական բանակում կիբերանվտանգության ստորաբաժանման ստեղծումը, վառելիքի և զինամթերքի պաշարների համալրումը, ռազմական տեխնիկան և պաշարները, ինչպես նաև հետախուզության և կապի համակարգերի բարելավումը: Այս մասին ասվում է բելգիական L'Echo թերթի հրապարակած փաստաթղթում:
Աղբյուր՝ reuters.com
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ ՄակՔենզի Սքոթը, 275 միլիոն դոլար է նվիրաբերել Planned Parenthood-ին՝ ԱՄՆ-ում աբորտների իրավունքների առաջատար պաշտպանին: Planned Parenthood-ը հայտնել է, որ Սքոթի նվիրատվությունը խմբի ազգային գրասենյակին և 21 մասնաճյուղերին մեկ դոնորի կողմից ամենամեծ նվիրտվությունն է կազմակերպության ողջ պատմության մեջ:
Աղբյուր՝ france24.com
Դուբլինում ձերբակալվել է MMA-ի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը: Խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոնը բերման է ենթարկվել վտանգավոր վարելու և երթևեկության կանոնները խախտելու համար: Բաժնում իռլանդացին ալկոհոլի և թմրանյութերի հայտնաբերման թեստեր է հանձնել։ Մարտիկը գրավի դիմաց ազատ է արձակվել: Ապրիլին տեղի կունենա դատավարություն: Մաքգրեգորի Bentley Continental GT-ն առգրավվել է, սակայն հետագայում վերադարձվել է:
Աղբյուր՝ lenta.ru
Հարավային Կորեայի կառավարության կոռուպցիոն ամենամեծ կոռուպցիոն սկանդալներից մեկի համար ներում ստանալուց երեք ամիս անց նախկին նախագահ Փաք Քըն Հյեն հինգշաբթի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տուն է գացել: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նա դանդաղ դուրս գալիս Սեուլի Samsung բժշկական կենտրոնից, և տասնյակ աջակիցներ բղավել են «Փաք Քըն Հյե նախագա՜հ»:
Աղբյուր՝ apnews.com
Արևմուտքին անհրաժեշտ է առանց նախապայմանների F-35 կործանիչներ և Patriot համալիրներ մատակարարել Թուրքիային, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:
Աղբյուր՝ ria.ru
Սեուլը և Տոկիոն հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան հինգշաբթի բալիստիկ հրթիռ է արձակել, ակնհայտորեն շարունակելով զենքի փորձարկումը, որը կարող է ավարտվել խոշոր, հեռահար հրթիռի արձակմամբ:
Աղբյուր՝ france24.com
Նեապոլիտանական ակումբի աղբյուրները հայտնում են, որ «Նապոլիի» ղեկավարությունը Դոմենիկո Բերարդին դիտարկում է որպես Լորենցո Ինսինյեի փոխարինող, ով ամռանը կլքի ակումբը: Դոմենիկոյի արժեքը տարբեր աղբյուրների համաձայն գնահատվում է 30-ից 40 միլիոն եվրո:
Աղբյուր՝ vesti.ru
Թենիսի «Մեծ սաղավարտի» վեցակի չեմպիոն Բորիս Բեքերն դատարանում առաջարկել է իր ամուսնական մատանին՝ պարտքերը մարելու համար: Երդվյալ ատենակալներին հայտնել են, որ 54-ամյա Բեքերը նաև ցանկացել է վաճառել Մալյորկայում ունեցածսեականությունը՝ իր սնանկությունը չեղարկելու համար: Գերմանիայում նա սնանկ է ճանաչվել 2017 թվականի հունիսին՝ բանկից ավելի քան 3 միլիոն ֆունտ ստեռլինգ պարտք վերցնելուց հետո:
Աղբյուր՝ bbc.com
Իրիս Կնոբլոխը կփոխարինի Պիեռ Լեսքյուրին, ով գլխավորել է փառատոնը վերջին ութ տարիներին: Կնոբլոխն ընտրվել է չորեքշաբթի՝ մարտի 23-ին, Ֆրանսիայի կինոփառատոների ասոցիացիայի տնօրենների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ: Նրա եռամյա մանդատն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:
Աղբյուր՝ rg.ru
«Ռոսկոմնադզորը» արգելափակել է Google News-ի նորությունների խառայությունը Ռուսաստանում, քանի որ «այն հասանելիություն է տրամադրում Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մասին կեղծիքներով հրապարակումներին»: Դա արվել է գլխավոր դատախազության պահանջով՝ «Ինտերֆաքս»-ին հայտնել են գերատեսչությունից: News.google.com ռեսուրսի մուտքն արգելափակված է:
Մադլեն Օլբրայթը, ով օգնել է կառավարել արևմտյան արտաքին քաղաքականությունը Սառը պատերազմից հետո, մահացել է քաղցկեղից 84 տարեկանում: Օլբրայթի մահվան մասին չորեքշաբթի հայտարարեց նրա ընտանիքը:
Աղբյուր՝ cnn.com
Մանչեսթերի համալսարանի Կլիմայի փոփոխության հետազոտությունների Tyndall կենտրոնի պրոֆեսոր Քևին Անդերսոնի զեկույցում ասվում է, որ հարուստ երկրները պետք է դադարեցնեն նավթի և գազի ամբողջ արդյունահանումը մինչև 2034 թվականը՝ աշխարհին 50% հնարավորություն տալու համար կանխել կլիմայի կործանարար վատթարացումը: Մինչդեռ աղքատ երկրներին, որոնք նույնպես մեծապես կախված են հանածո վառելիքից, ժամանակ կտրամադրվի մինչև 2050 թվականը:
Աղբյուր՝ theguardian.com
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան