Կարճ լուրեր
Բիլլի Այլիշը և նրա եղբայր Ֆիննեաս Օ'Քոնելը ելույթ կունենան Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ: Նրանք կկատարեն No Time to Die երգը, որը դարձել է «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի անվանումը: Երգն ավելի վաղ առաջադրվել էր Օսկարի՝ «Լավագույն երգ» անվանակարգում: «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոս Անջելեսում մարտի 28-ին:
Աղբյուր՝ kulturomania.ru
Առաջիկա շաբաթների ընթացքում երկրում թերթերը կարող են դադարեցնել հրատարակումը՝ տպագրության թղթի սակավության պատճառով: Խնդրի պատճառներն են առաջարկի և պահանջարկի անհավասարակշռությունը, UPM գործարանի աշխատակիցների երկարատև գործադուլը, որն արտադրում է թերթեր, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Աղբյուր՝ interfax.ru
«Իմացեք, որ մենք ոչ միայն մասնակցելու ենք մեր նահատակների հուղարկավորությանը, այլև անմիջապես լուծելու ենք նրանց վրեժը: Սա իրական և լուրջ ուղերձ է: Եթե ձեր չարաճճիությունները կրկնվեն, դուք կրկին կենթարկվեք մեր հարձակումներին և կճաշակեք մեր հրթիռային հարվածների դառը համը»,- Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամիի կոչը Իսրայելին մեջբերում է Tasnim news-ը:
Աղբյուր՝ reuters.com
Երկու հրշեջներ վնասվածքներ են ստացել երեքշաբթի երեկոյան ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում գտնվող «PepsiCo» գործարանում բռնկված խոշոր հրդեհի ժամանակ: Հրշեջներից մեկը ջերմային հյուծում է ստացել, իսկ մյուսը վնասել է ուսը:
Աղբյուր՝ apnews.com
Դերասանը ներխուժել է Պիտսբուրգի (ԱՄՆ) բնակչուհի Գրեյս Գվալթնիի նկարահանման կադրեր: Հյուրանոցի դիմաց Հենքսը մոտեցել է Գրեյսին ու նրա ընկերուհիներին, ովքեր հարսանիքի էին գնում տեղի երաժշտասրահներից մեկում, ներկայացել է և խնդրել միասին լուսանկարվել: Հարսանեկան լուսանկարիչ Ռեյչել Ռոուլենդի խոսքով՝ բոլորը հիացած էին: «Հարսնաքույրերը դուրս թափվեցին լիմուզինից, նա կեցվածք ընդունեց, շնորհավորեց բոլորիս և անհետացավ նույնքան արագ, որքան հայտնվել էր: Այնքան գեղեցիկ և զվարճալի էր »,- կիսվել է նա:
Աղբյուր՝ gazeta.ru
Մարտի 16-17-ը Վաղինակ Սարգսյանն այցելել է Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոսի արվարձանի Դարայա շրջանում իրականացվող «ՀԱՓԿ»-ի ականազերծման խմբին։ Այցի նպատակն էր գնահատել ընթացիկ գործունեությունը և պլանավորել հետագա գործողությունները:
Աղբյուր՝ Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ
«Ֆանտաստիկ գազաններ. Դամբլդորի գաղտնիքները» բլոկբասթերի թողարկումը Ռուսաստանում նախատեսված էր 2022 թվականի ապրիլի 14-ին: Ֆիլմում նկարահանվել են Էդի Ռեդմեյնը, Ջուդ Լոուն, Մադս Միկելսենը:
Աղբյուր՝ kulturomania.ru
Հոլանդական հրատարակչությունը հետ է կանչել գիրքը, ըստ որի գտնվել է հարցի պատասխանը, թե ով է դավաճանել Աննա Ֆրանկին, բացահայտումների արժեզրկումից հետո: Գրքի հետազոտական թիմի ենթդրությամբ՝ Առնոլդ վան դեն Բերգ անունով մի հրեա է պատասխանատու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Աննայի և նրա ընտանիքի ձերբակալությունների համար: Բայց հույվարին լույս տեսնելուց հետո գիրքն արժանացավ բազմաթիվ քննադատությունների:
Աղբյուր՝ bbc.com
Լեհաստանի ԱԳՆ-ը 45 ռուս դիվանագետներից պահանջել է լքել երկիրը՝ լրտեսության կասկածանքով: Տեղեկությունը հաստատել է Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը: Դեսպանը պարզաբանեց, որ դիվանագիտական աշխատակիցները պետք է հեռանան տարբեր ժամանակներում, առավելագույնը՝ հինգ օրում:
Աղբյուր՝ ria.ru
2022թ․ ապրիլի 1-ից մայիսի 2-ը Հայաստանի դպրոցներում կիրականացվի Հայկական աստղագիտական ընկերության աստղագիտական դասախոսությունների ծրագիրը, որի ընթացքում աստղագետները կայցելեն ՀՀ մարզերի դպրոցները: Աշակերտներին և դպրոցների գրադարաններին կտրամադրվի աստղագիտական հանրամատչելի նյութեր՝ գրքեր, բրոշյուրներ, «Վիկտոր Համբարձումյան» և «Աստղագիտություն դպրոցների համար» DVD սկավառակները: Լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները կհրավիրվեն մասնակցելու 8-րդ Բյուրականյան գիտաճամբարին։
Աղբյուր՝ Բյուրականի աստղադիտարան
Մարտի 23-ին ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակության Արցախ կատարած այցի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական գործունեությանն ու խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր: ԱՀ նախագահը երախտագիտություն է հայտնել Թագուհի Թովմասյանին Արցախի ու նրա բնակչության առջև ծառացած խնդիրները մշտապես բարձրացնելու և հետևողականորեն դրանք ուշադրության կենտրոնում պահելու համար:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ
Արտգործնախարար Վան Յին ուրբաթ կմեկնի Նյու Դելի՝ հանդիպելու իր հնդիկ գործընկերոջը և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Հնդկաստանի կառավարության աղբյուրը: Այն կլինի Չինաստանի կողմից ամենաբարձր մակարդակի այցը՝ 2020 թվականին երկրների միջև սահմանային մահացու բախումներից ի վեր:
Աղբյուր՝ reuters.com
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը գլխավորել է 2003 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված լավագույն ֆուտբոլիստների ցուցակը: Վարկանիշը կազմել է Goal.com-ը: Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը, «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին, Մյունխենի «Բավարիայի» խաղացող Ջամալ Մուսիալան և Հարվի Էլիոտը «Լիվերպուլից»:
Աղբյուր՝ gazeta.ru
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը և նրա հարսնացուն՝ Ստելլա Մորիսն ամուսնանում են չորեքշաբթի Լոնդոնի Բելմարշ խիստ ռեժիմի բանտում, որտեղ նա գտնվում է արտահանձնման հետաքննության ընթացքում: 50-ամյա Ասանժը պայքարում է իրեն Մեծ Բրիտանիայից վտարելու փորձերի դեմ՝ ԱՄՆ-ում դատարանի առաջ կանգնելու համար՝ Իրաքում և Աֆղանստանում պատերազմների հետ կապված գաղտնի փաստաթղթեր հրապարակման առնչությամբ:
Աղբյուր՝ france24.com
Ամերիկյան Netflix սթրիմինգ ծառայության հավելվածը Ռուսաստանի տարածքում անհետացել է App Store-ից և Google Play-ից: Ծառայության բնօրինակ հավելվածի պատկերակը այլևս չի երևում՝ այս հարթակներում նրա անվանումը մուտքագրելիս:
Աղբյուր՝ ria.ru
Երեքշաբթի երեկոյան Նոր Օրլեանում և նրա արվարձանների մի մասում գրանցված ավերիչ տորնադոն շրջել է մեքենաները և պոկել տների տանիքները: Աղետի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել՝ 17 տարի առաջ «Կատրինա» փոթորկի հետևանքով տուժած տարածաշրջանում: Եվս մի քանի մարդ վիրավորվել է։
Աղբյուր՝ apnews.com
Բելգիացի Էդեն Ազարը կրկին բաց է թողել «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը: Մադրիդյան ակումբի կիսապաշտպանն իր դժգոհությունն է հայտնել ակումբում ստեղծված իրավիճակից: Էդեն Ազարը «Ռեալ» է տեղափոխվել «Չելսիից» 2019 թվականին: Դրանից հետո ամենատիտղոսակիր երկու ակումբները միմյանց միջև վեց հանդիպում է անցկացվել: Դրանցից ոչ մեկում Ազարը խաղադաշտ չի մտել: 29-րդ տուրում ևս Էդենը խաղադաշտ դուրս չեկավ, իսկ Մադրիդի «Ռեալը» պարտվեց 0։4 հաշվով:
Աղղբյուր՝ vesti.ru
Էլեկտրական մեքենաներ արտադրողը երեքշաբթի բացեց իր առաջին եվրոպական գործարանը՝ փորձելով մարտահրավեր նետել գերմանական ավտոարտադրողներին իրենց հայրենիքում: Բացման արարողությանը ներկա էին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իլոն Մասկը: Ընկերությունը հայտնում է, որ նոր «Գիգաֆակտորիում» կաշխատի 12,000 մարդ և կարտադրի տարեկան 500,000 մեքենա, երբ այն ամբողջությամբ գործարկվի: Նախնական արտադրությունը կկենտրոնանա Model Y կոմպակտ սպորտային մեքենայի վրա:
Աղբյուր՝ apnews.com
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան