Կարճ լուրեր
Երեքշաբթին Հարավային Կորեայի համար դարձավ քովիդից ամենամահացու օրը համավարակի սկզբիցի վեր. վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 293 մահվան դեպք: Երկիրը պայքարում է կորոնավիրուսային վարակների ռեկորդային աճի դեմ, որը պայմանավորված է արագ տարածվող օմիկրոն տարբերակով: Նոր ռեկորդ է սահմանվել նաև ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարակակիրների դեպքում՝ 1196 հիվանդ:
Աղբյուր՝ apnews.com
Դատարանը երեքշաբթի հաստատեց տեղական դպրոցների դասասենյակներում հիջաբի արգելքը շաբաթներ անց այն բանից հետո, երբ հրամանագիրը բուռն բողոքի ցույցեր առաջացրեց և վերսկսեց խտրականության մտավախությունը երկրի փոքրամասնության մահմեդական համայնքի նկատմամբ: Հարավային Կառնատակա նահանգում շաբաթներ շարունակ անհանգիստ է: Անցյալ տաեվերջին բարձր դասարանի աղջիկների մի խմբի արգելվեց հիջաբ կրել դպրոցի տարածքում:
Աղբյուր՝ france24.com
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը պնդում է, որ պետության ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին բազմիցս հրաժարվել է կառավարության առաջարկով դեսպաններ նշանակել, ինչպես նաև մի շարք այցեր է կատարել արտասահմանյան երկրներ՝ առանց կաբինետի հետ նախնական համաձայնության, ինչը սահմանադրության խախտում է: Կառավարությունը նախատեսում է առաջիկայում դիմել Սահմանադրական դատարան:
Աղբյուր՝ tass.ru
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսնակը կոչ է արել Լոնդոնի «Չելսիի» երկրպագուներին դադարեցնել թիմային խաղերի ժամանակ ռուս գործարար Ռոման Աբրամովիչի անունը վանկարկելը: Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Նորվիչի» դեմ հանդիպումից առաջ (3:1) «կապույտների» երկրպագուները վանկարկել էին Աբրամովիչի անունը:
Աղբյուր՝ gazeta.ru
Դոմինիկյան Հանրապետության պաշտոնյաները հաստատել են, որ մեծ զբոսաշրջային նավը ծանծաղուտում է հայտնվել Կարիբյան ծովի կղզու երկրի հյուսիսային ափերի մոտ՝ Պուերտո Պլատա նավահանգսիստը լքելուց անմիջապես հետո: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ նավը նորվեգական Escape-ն է, որում գտնվում է մոտ 3000 զբոսաշրջիկ և անձնակազմի 1600 անդամ: Պաշտոնյաները հուսով են, որ նավը կարող է մակընթացության ժամանակ նորից լողալ:
Աղբյուր՝ aljazeera.com
Գայ Ռիչին կարող է իր «Ջենտլմեններ» ֆիլմի հիման վրա նկարահանել սերիալ Netflix հոսքային ծառայության համար: Այս մասին հայտնում է Deadline-ը: Ըստ լրագրողների՝ Ռիչին այժմ բանակցություններ է վարում հարթակի հետ: Նշվում է, որ պիլոտային սերիայի սցենարն արդեն պատրաստ է: Առաջին երկու դրվագները կարող է նկարահանել Ռիչին, որից հետո նա կզբաղեցնի գործադիր պրոդյուսերի պաշտոնը:
Աղբյուր՝ kulturomania.ru
Artprice-ի փորձագետները երկուշաբթի հայտնել են, որ 2021 թվականը ռեկորդային տարի էր արվեստի աճուրդների համար՝ 17,1 միլիարդ դոլար (15,6 միլիարդ եվրո) վաճառքով, մինչ շուկան շարունակում է իր արագ աճը Ասիայում և վերականգնումը կորոնավիրուսային անկումից հետո:
Աղբյուր՝ france24.com
Այս մասին են վկայում երկրում ընկերության կայքի երեքշաբթի օրվա թարմացված տվյալները: Չինաստանի Tesla գործարանում ներկայում հավաքվում են Model 3 սեդանը և Model Y քրոսովերը: Գները բարձրացել են մի քանի հազար դոլարով:
Աղբյուր՝ tass.ru
Լյուիս Հեմիլթոնը ցանկանում է փոխել իր անունը՝ ավելացնելով մոր ազգանունը: Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոնը՝ լրիվ անունը Լյուիս Կարլ Դեյվիդսոն Հեմիլթոն, նախատեսում է որպես երրորդ երկրորդ անուն ներառել «Լարբալեսթիերը»: Նրա հայրը՝ Էնթոնին, և մայրը՝ Կարմենը, ամուսնալուծվել են, երբ նա երեխա է եղել:
Աղբյուր՝ apnews.com
Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը Ինդիան Ուելսի «Մասթերս»-ից երրորդ շրջանում դուրս մնալուց հետո կկորցնի ATP-ի համաշխարհային դասակարգման առաջին հորիզոնականը: Սերբ Նովակ Ջոկովիչը կվերադառնա վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնական: Մեդվեդևը նախօրեին 6:4, 3:6, 1:6 հաշվով պարտություն կրեց ֆրանսիացի Գաել Մոնֆիլսից և լքեց մրցաշարը:
Աղբյուր՝ vesti.ru
Գերագույն դատարանը մերժել է Ջուլիան Ասանժի վերջին բողոքարկումը ԱՄՆ արտահանձնման դեմ: Դատարանի խոսնակն ասաց, որ պարոն Ասանժի դիմումը «օրենքի վիճելի հարց» չի բարձրացրել: Որոշումը մեծ հարված է արտահանձնումից խուսափելու նրա հույսերին: Wikileaks-ի 50-ամյա հիմնադիրը հետախուզվում է ԱՄՆ-ում՝ 2010 և 2011 թվականներին հազարավոր գաղտնի ֆայլեր հրապարակելու համար: Նրա փաստաբաններն ասացին, որ նա չի բացառում վերջնական բողոքարկումը:
Աղբյուր՝ bbc.com
ԱՄՆ-ն Իրանում կալանավորված իր քաղաքացիների ազատ արձակման հարցը չի կապում Իրանի միջուկային գործարքի ճակատագրի հետ և առանձին բանակցություններ է վարում այդ թեմայով: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: Նա հավելել է, որ այդ ուղղությամբ ջանքերը կշարունակվեն, անկախ նրանից՝ հաջողության կհասնեն իրանական միջուկային համաձայնագրի վերականգնման բանակցությունները, թե ոչ:
Աղբյուր՝ ria.ru
«Ռոմայն» կերկարաձգի պայմանագիրը հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ: Հայ կիսապաշտպանի հետ նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով:
Աղբյուր՝ vesti.ru
Ոստիկանությունը հայտնել է, որ երեք տարեկան տղան պատահաբար կրակել է մոր վրա, երբ ընտանիքը նստել է իր մեքենան Չիկագոյի արվարձաններից մեկում գտնվող սուպերմարկետի կայանատեղիում: Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Դոլթոնում: Ընտանիքը նստած է եղել իր մեքենայում Food for Less խանութի մոտ, երբ երեխան ինչ-որ կերպ գտել է ատրճանակը և կրակել: Հիվանդանոցում կնոջը մահացած են հայտարարել:
Աբյուր՝ theguardian.com
Blue Origin առաքելության շրջանակներում, հայտարարել է միլիարդատեր Ջեֆ Բեզոսի ավիատիեզերական ընկերությունը: Saturday Night Live-ի հաղորդավարը ճանապարհորդության կմեկնի մարտի 23-ին: Նրան կուղեկցեն գործարար Մարտի Ալենը, Spacekids-ի հիմնադիր Շերոն Հեյգլը և նրա ամուսին Մարկը, պրոֆեսոր Ջիմ Քիթչենը, դոկտոր Ջորջ Նիլդը:
Աղբյուր՝ gazeta.ru
Համապատասխան հայտարարությունը ամերիկացի գործարարը հրապարակել է Twitter-ի իր պրոֆիլում: «Այս ուղերձով ես մենամարտի մարտահրավեր եմ նետում Վլադիմիր Պուտինին: Խաղադրույքը Ուկրաինան է»,- գրել է գործարարը: Հաջորդ գրառման մեջ նա դիմել է նաև Կրեմլի պաշտոնական ռուսալեզու հաշվին: Մասկը հարցրել է՝ արդյոք իշխանությունները համաձայն են կռվել։ Կրեմլի մամուլի ծառայությունը չի արձագանքել նրա հրապարակմանը:
Աղբյուր՝ lenta.ru
Երկուշաբթի առավոտյան զինված գրոհայինները սպանել են առնվազն ութ մարդու, ովքեր ջուր էին հավաքում Բուրկինա Ֆասոյի հյուսիսային Սում նահանգում գտնվող Արբինդա քաղաքում: Տեղեկությունը հայտել է Արբինդայի քաղաքապետ: Լարված գոտում եռօրյա բռնությունների հետևանքով սպանվածների ընդհանուր թիվը գերազանցում է 30-ը:
Աղբյուր՝ reuters.com
«Ֆիորենտինան» պատրաստվում է «Արսենալից» գնելկիսապաշտպան Լուկաս Տորեյրայի նկատմամբ իրավունքները: Ֆուտբոլիստն այս մրցաշրջանում իտալական ակումբում հանդես է գալիս վարձավճարով: Ըստ պայմանագրի՝ տրանսֆերային գնման գումարը կկազմի 15 միլիոն եվրո, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Լոնդոնյան ակումբը պատրաստ է 25-ամյա ուրուգվայցուն ուղարկել մյուս ակումբ:
Աղբյուր՝ sport-express.ru