Կարճ լուրեր
Խորխե Մեսսին՝ Լիոնել Մեսսիի հայրն ու գործակալը, բանակցություններ է վարել «Բարսելոնայի» ղեկավարության հետ: Քննարկվել է արգենտինացու՝ «Պարի Սեն Ժերմենից» վերադառնալու հնարավորությունը: Նոր ակումբում նրա գործերն այնքան էլ լավ չեն ընթանում: Բացի այդ, ֆուտբոլիստի ընտանիքին ավելի հարմարավետ է ապրել Բարսելոնայում, քան Փարիզում:
Աղբյուր՝ vesti.ru
Սաուդյան Արաբիան վերջին մեկընթացքում մահապատժի է ենթարկել 81 տղամարդու, այդ թվում՝ յոթ եմենցիների և մեկ սիրիացու՝ մեղադրելով ահաբեկչության և «շեղված համոզմունքներ» ունենալու համար: Այս մասին շաբաթ հաղորդել է SPA պետական լրատվական գործակալությունը: Այս թիվը ստվերում է թողնում ողջ 2021 թվականին թագավորությունում գրանցված 67, իսկ 2020 թվականին՝ 27 մահապատիժների դեպքերի քանակը:
Աղբյուր՝ theguardian.com
Վիետնամն արգելել է Թոմ Հոլանդի մասնակցությամբ «Չուսումնասիրված» հոլիվուդյան արկածային ֆիլմի ցուցադրությունը՝ կապված քարտեզի հետ, որում երևում է Պեկինի հավակնությունը Հարավչինական ծովի նկատմամբ: Այս մասին շաբաթ հաղորդել են պետական լրատվամիջոցները:
Աղբյուր՝ france24.com
Օրիֆլեյմ ընկերությունը մնում է Ռուսաստանում և կշարունակի վաճառքը երկրում: Այս մասին հաղորդում է շվեդական Dagens Industri թերթը: «Կոսմետիկ միջոցների Օրիֆլեյմ ընկերությունը հոսանքին հակառակ է գնում և որոշում շարունակել վաճառքը Ռուսաստանում»,- ասվում է հրապարակման մեջ: Շվեդական Aftonbladet թերթի տվյալներով՝ 2021 թվականին Ռուսաստանին բաժին է ընկել ընկերության ամբողջ վաճառքի 16%-ը՝ մեկ միլիարդ եվրոյից մի փոքր ավելի:
Աղբյուր՝ ria.ru
Տեսանյութը հրապարակվել է նրա YouTube ալիքում: Թարմացված կոմպոզիցիան ստեղծվել է կանադացի պրոդյուսեր Sickick-ի կողմից: Տեսահոլովակի ռեժիսորը Ռիկարդո Գոմեսն է։ «Frozen» երգը թողարկվել է 1998 թվականին:
Աղբյուր՝ kulturomania.ru
YouTube-ն անհապաղ արգելափակում է ռուսական պետական լրատվամիջոցների հետ կապված ալիքների հասանելիությունը ամբողջ աշխարհում: Այս մասին ասվում է ուրբաթ՝ վկայակոչելով այն քաղաքականությունը, որն արգելում է բովանդակությունը, որում հերքվում, նսեմացվում կամ աննշան են համարվում լավ փաստագրված բռնության իրադարձությունները: Այդ լրատվամիջոցների թվում են RT-ն և Sputnik-ը:
Աղբյուր՝ france24.com
Լեգենդար Փինք Ֆլոյդ ռոք խումբը որոշել է հեռացնել իր ողջ երաժշտությունը թվային երաժշտության Ռուսաստանի ծառայություններից: «Փինք Ֆլոյդի 1987 թվականից ի վեր թողարկված ստեղծագործությունները և Դեյվիդ Գիլմորի բոլոր սոլո ձայնագրությունները հեռացվում են թվային երաժշտության Ռուսաստանի և Բելառուսի բոլոր պրովայդերներից», - ասվում է ռոքերների Twitter-ի պաշտոնական էջում:
Աղբյուր՝ vesti.ru
Թուրքմենստանում քվեարկություն է ընթանում խիստ վերահսկվող արտահերթ ընտրություններում, որտեղ հեռացող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ Սերդար Բերդիմուհամեդով, հաղթողի հիմնական թեկնածուն է: Կենտրոնական Ասիայի վեց միլիոնանոց հանրապետությունում առաջադրված է ինը թեկնածու:
Աղբյուր՝ aljazeera.com
Իտալիայում կալանքի է վերցվել ռուս միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյի 530 միլիոն եվրո արժողությամբ զբոսանավը:
Աղբյուր՝ ria.ru
Դերասան Ալեք Բոլդուինը արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ «Ժանգը» ֆիլմի պրոդյուսերների դեմ՝ պնդելով, որ ինքը պատասխանատվություն չի կրում Հալինա Հաթչինսի մահվան համար և պահանջում է փոխհատուցում: Նա նաև հայտարարել է, որ ինքը զբաղվել է միայն ստեղծագործական որոշումներ կայացնելով և պատասխանատվություն չի կրում հրազենի անվտանգության կամ աշխատակիցներ վարձելու համար:
Աղբյուր՝ latimes.com
«Մանչեսթեր Սիթին» մոտ է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելուն: Կողմերն արդեն համաձայնեցրել են 21-ամյա նորվեգացու անձնական պայմանագրի կետերը։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Սիթին» արդեն պայմանավորվել է Հոլանդի ակումբի հետ, որ «Բորուսիայի» հարձակվողի համար 100 միլիոն ֆունտ ստերլինգ կփոխանցվի:
Աղբյուր՝ vesti.ru
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տվել Ուկրաինային ոչնչացնել երկրի հանրային առողջության լաբորատորիաներում գտնվող խիստ վտանգավոր պաթոգենները՝ կանխելու «ցանկացած հնարավոր արտահոսքը», որը հիվանդություն կտարածի բնակչության շրջանում: Այս մասին Reuters-ին հայտնել են կազմակերպությունից: Կենսանվտանգության հարցերով փորձագետները նշում են, որ ռուսական զորքերի մուտքն Ուկրաինա և նրա քաղաքների ռմբակոծումը մեծացրել է վտանգավոր միկրոօրգանիզմների արտահոսքի ռիսկը։
Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնումը մոտ է, սակայն Ռուսաստանն ու Իրանը պետք է դրա համար անհրաժեշտ որոշումներ կայացնեն: Այս մասին ուրբաթ կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը: Փրայսը նաև հայտնել է, որ «Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները ոչ մի կապ չունեն ԳՀՀԾ-ի հետ»:
Աղբյուր՝ tass.ru
Երկուշաբթի կեսօրին 95-ամյա միապետը պետք է մասնակցեր Լոնդոնի կենտրոնում գտնվող Վեսթմինսթերյան աբբայությունում անցկացվող ամենամյա միջոցառմանը, որին միանալու են մոտ 1500 հյուրեր: Սակայն թագավորական պաշտոնյաները ուրբաթ հայտարարեցին, որ թագուհու վերադարձը հիմնական պետական պարտականություններին հետաձգվել է: Նրան կփոխարինի Ուելսի արքայազն Չարլզը:
Աղբյուր՝ france24.com
ԱՄՆ Թենեսի նահանգում ուղտը սպանել է երկու տղամարդու: Կենդանին փախել էր կենդանաբանական այգու պարսպից և հարձակվել ֆերմայի աշխատակիցների վրա՝ Դայերսբուրգից մոտ 30 կիլոմետր դեպի հյուսիս ընկած հատվածում: Այս մասին հայտնում է ABC27-ը: Դեպքը տեղի է ունեցել մարտի 10-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Օբիոն շրջանում գտնվող Շիրլի ֆերմայում:
Աղբյուր՝ vesti.ru
Հնդկաստանն ուրբաթ օրը ասաց, որ այս շաբաթ պատահաբար հրթիռ է արձակել Պակիստանի ուղղությամբ՝ մշտական պահպանության ժամանակ «տեխնիկական անսարքության» պատճառով՝ առաջարկելով իրադարձությունների իր տարբերակը այն բանից հետո, երբ Պակիստանը ի նշան բողոքի կանչել էր Հնդկաստանի դեսպանին: Ռազմական փորձագետները նախկինում նախազգուշացրել էին միջուկային զենք ունեցող հարևանների վթարների կամ սխալ հաշվարկների վտանգի մասին:
Աղբյուր՝ reuters.com
ՄԱԿ-ը չի հետաքննի Ուկրաինայում վիրուսների և բակտերիաների հատկապես վտանգավոր շտամների ստեղծման մասին հաղորդումները: Կազմակերպությունը համապատասխան մանդատ չունի, հայտարարել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Այնուամենայնիվ, նա խոստացել է, որ ՄԱԿ-ը կշարունակի կենսաբանական զենքի վերաբերյալ զեկույցներ պատրաստել և ուշադիր հետևել իրավիճակին:
Աղբյուր՝ vesti.ru
Ռուսաստանի պետական ԶԼՄ-ների վերահսկողությունը՝ Ռոսկոմնադզորը, հայտարարել է, որ Instagram-ը երկրում կարգելափակվի ռուս զինվորների նկատմամբ «բռնության կոչերի» պատճառով: Ավելի վաղ Instagram-ի սեփականատեր Meta-ն հայտարարել էր, որ որոշ երկրներում իր օգտատերերին թույլ կտա բռնության կոչ անել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուս զինվորների նկատմամբ:
Աղբյուր՝ bbc.com