Կարճ լուրեր
Ռոբերտ Լևանդովսկի-Բավարիայի գործը շարունակվում է, և կողմերից ոչ մեկը չի ցանկանում զիջել: Լեհաստանի հավաքականի խաղացողի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը, և թիմը պնդում է, որ հարձակվողն մնա մինչև ավարտը:
Աղբյուր՝ vesti.ru
«Մենք հասկանում ենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը միայն մեր ցանկություններից չէ կախված: Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար պետք է կոնսենսուս ձեռք բերվի բոլոր երկրների միջև: Մենք միամիտ չենք և հասկանում ենք, որ Վրաստանն ունի տարածքային խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք նախքան դաշինքին միանալը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին Կատարի տնտեսական ֆորումում այսօրվա իր ելույթի ժամանակ։
Աղբյուր՝ "Ъ"
Հանդիպմանը անդրադարձ է եղել 2022 թ. օգոստոսին Ուջանում կայանալիք «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնին, որին մասնակցում են նաև սերբ կինոգործիչները՝ ներկայացնելով վավերագրական ֆիլմեր: Կողմերը քննարկել են 2 երկրների բուհերում սերբերենի և հայերենի ուսուցման, դասախոսությունների, ամբիոն հիմնելու հնարավորությունները և կարևորել ուսանողներին կրթաթոշակով ապահովելու հնարավորությունների ընդլայնումը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Բելգիան Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ճամբարից հետ է վերադարձրել վեց բելգիացի կանանց և նրանց 16 երեխաներին, որոնք ծնվել են ԴԱԻՇ-ի գրոհայիններ հանդիսացող հայրերից։ Բոլոր երեխաների տարիքը չի գերազանցում 12 տարեկանը։
Աղբյուր՝ aljazeera.com
«Break My Soul» աշխատանքը կներառվի արտիստի յոթերորդ սոլո ալբոմում, որը կկոչվի «Renaissance»։ Սինգլը ներկայացվել է երգչուհու YouTube ալիքում։ Թրեքում նա, մասնավորապես, երգում է սիրո, աշխատանքից ազատվելու և նոր գործունեության համար մոտիվացիա փնտրելու մասին։
Աղբյուր՝ gazeta.ru
Մասնակցել են տղամարդկանց 6 և կանանց 9 թիմեր Երևանից և ՀՀ մարզերից: Կանանց պայքարում առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է Երևանի «Ավան» թիմը (Պողոսյան Մերի, Մելքումյան Դիաննա)։ Տղամարդկանց եզրափակչում մրցել են ՖԻՄԱ-1-ն ու Հայաստանի Մ20 հավաքականը: Հաղթող է ճանաչվել Հայաստանի մինչև 20 տարեկանների թիմը՝ դիմակայությունն ավարտելով 2-1 հաշվով: Հաղթող թիմի կազմում հանդես են եկել Խաչատուր Ասմարյանը (ԲԿՄԱ) և Վահե Նազարյանը (ԽՄՕՄՄ):
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Տասնյակ հազարավոր աշխատակիցներ դուրս են եկել աշխատատեղերից՝ վարձատրության և աշխատանքի շուրջ վեճի պատճառով, որը կարող է ճանապարհ հարթել առաջիկա ամիսներին տնտեսության մեջ համատարած գործադուլների համար: Երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրը գործադուլ նախատեսած ավելի քան 40,000 երկաթուղային աշխատողներից ոմանք լուսադեմից պիկետ են արել կանգնեցնելով ցանցը և դատարկ թողնելով հիմնական կայարանները:
Աղբյուր՝ reuters.com
որի ընթացքում կներկայացվեն Հիմնադրամի 2021 թվականի գործունեությունը և ֆինանսական հաշվետվությունը: Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրում (Բաղրամյան պող. 26/1): Պաշտոնական բացումը՝ ժամը 10:00-ին։
Աղբյուր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ
Մոր խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկի առաջին օրը իր որդին՝ Ստանիսլավ Կովալչուկը, ուկրաինացի հրամանատարներին պետք չի եղել։ Հանձնված զինծառայողն ասել է, որ իր շարասյունը ջարդվել է փետրվարին, որից հետո ինքը որոշել է պատսպարվել հարազատների մոտ։ Զինծառայող Կովալչուկը մասնագիտությամբ ռադիոհեռախոսավար է, սակայն, նշել է, որ մեկուկես ամսվա ընթացքում իրենք «միայն կառուցել ու մաքրել են, բանակից ոչինչ չեն սովորեցրել»։
Աղբյուր՝ lenta.ru
Այս ամառ ֆուտբոլիստները միայն հեռանում են «Մանչեսթեր Յունայթեդից»։ Ակումբը անվճար կորցրեց ֆրանսիացի Պոլ Պոգբային, ուրուգվայցի Էդինսոն Կավանիին, իսպանացի Խուան Մատոյին, սերբ Նեմանյա Մատիչին և անգլիացի Ջեսի Լինգարդին։ Միևնույն ժամանակ մի քանի հայտնի խաղացողներ հրաժարվել են «Մանչեսթեր Յունայթեդ» գնալ։ Նրանց թվում են պաշտպան Յուրիեն Թիմբերը, ուրուգվայցի Դարվին Նունեսը և դանիացի Քրիստիան Էրիկսենը։
Աղբյուր՝ vesti.ru
Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 21-ին` ժամը 03:40-ի սահմաններում, 29-ամյա երիտասարդը հիշյալ վայրում իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե
«Ռոսկոմնադզոր»-ի փոխանցմամբ՝ արգելափակման որոշումը կայացվել է անհայտ պատճառներով ապրիլի 22-ին։ Որպես կայքի արգելափակման պատճառ նշվում է 15.3-րդ հոդվածը։ Մասնավորապես, այն սահմանափակում է կեղծ տեղեկություններ և ծայրահեղականություն պարունակող կայքերի մուտքը: Ներկա պահին The Daily Telegraph կայքը լիովին անհասանելի է Ռուսաստանի Դաշնությունից օգտատերերի համար։
Աղբյուր՝ mk.ru
բեռը ուղեծիր մտցնելիս ձախողված առաջին թռիչքից ամիսներ անց։ Եռաստիճան «Նուրի» հրթիռը, որը կրում է՝ պաշտոնյաների անվանմամբ գործող «կատարողականության ստուգում» արբանյակը, բարձրացել է Հարավային Կորեայի հարավային ափի փոքրիկ կղզու միակ տիեզերանավից երեկոյան 4:00-ին:
Աղբյուր՝ apnews.com
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիջյանն իր Twitter-ում հիշել է, թե ով է պատերազմ հրահրել Մերձավոր Արևելքում, և ԱՄՆ-ին անվանել բոլոր ժամանակների գլխավոր չարչարող։ «2001 թվականից ի վեր Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի կողմից հրահրված պատերազմը խլել է 900 000 մարդու կյանք, այդ թվում՝ 335 000 խաղաղ բնակիչների»,- նշել է դիվանագետը։
Աղբյուր՝ ria.ru
Երկիրը հավանաբար չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին մինչև սեպտեմբեր։ Այս մասին հունիսի 21-ին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն։ Նախօրեին Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի տնօրեն Հուսեյն Բաղջին ասել էր, որ իր երկիրը չի համաձայնի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն՝ հունիսի վերջին Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում։
Աղբյուր՝ iz.ru
Հայցը ներկայացվել է Տեխասում կիրակի ուշ երեկոյան երկու աշխատողների կողմից, ովքեր հայտնել են, որ իրենց հունիսին աշխատանքից ազատել են Նևադա նահանգի Սպարքս քաղաքում գտնվող հսկա գործարանից: Աշխատակիցները պնդում են, որ ընկերությունը չի պահպանել զանգվածային ազատումների մասին դաշնային օրենքները, որոնք պահանջում են 60-օրյա ծանուցման ժամկետ՝ համաձայն Աշխատողների կարգավորման և վերապատրաստման ծանուցման մասին օրենքի։
Աղբյուր՝ reuters.com
Կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարը 2022 թվականի հունիսի 12-17-ը պաշտոնական այցով եղել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Հուշագրի ստորագրման նպատակն է ապահովել համանման գործառույթներ իրականացնող երկու կառույցների միջև անմիջական հաղորդակցությունն ու տեղեկատվության փոխանակումը, համագործակցությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում, փոխանակման ծրագրերի, դասընթացների, աշխատանքային քննարկումների կազմակերպումը:
Աղբյուր՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Երկրում կարգելվի մեկանգամյա օգտագործման պլաստիկի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը և վաճառքը։ Մինչև 2022 թվականի վերջ ընկերություններն այլևս չեն կարողանա ներկրել և արտադրել փրփուրից պատրաստված պոլիէթիլենային տոպրակներ և տարաներ, նման ապրանքների վաճառքը կարգելվի 2023 թվականի վերջից, իսկ արտահանումը 2025 թվականի վերջից, հայտնում է Time-ը՝ հղում անելով շրջակա միջավայրի նախարար Սթիվեն Գիլբոյի հայտարարությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան