Կարճ լուրեր
Աղիքային միկրոբիոմի հետազոտությունը կարող է հայտնաբերել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը վաղ փուլում, ըստ գիտնականների միջազգային թիմի՝ ներառյալ Գերմանիայում Եվրոպական մոլեկուլային կենսաբանական լաբորատորիայի և քաղցկեղի իսպանական կենտրոնների մասնագետները: Այս մասին մանրամասն ներկայացրել են Gut ամսագրում հրապարակված հոդվածում:
Աղբյուր՝ gazeta.ru
Անցյալ տարի True Royalty հեռուստաընկերության հաղորդավար Քրիստինա Գարիբալդիի հետ զրույցում թագավորական փորձագետ Ջոնաթան Սակերդոտին հայտնել է, որ MI6-ը (Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայությունը) Եղիզաբեթ II-ին Samsung հեռախոս է տրամադրել: Փորձագետը հաստատել է. «Երկու մարդիկ, որոնց թագուհին ամենաշատն է զանգահարում, նրա դուստրը՝ արքայադուստր Աննան, և ձիարշավների իր անձնական մենեջեր՝ Ջոն Ուորենն են»:
Աղբյուր՝ thesun.co.uk
Ներքնազգեստի Victoria's Secret ապրանքանիշը դադարեցրել է իր առցանց խանութի և մանրածախ առևտրի կետերի աշխատանքը Ռուսաստանում: Տեղեկությունը հայտնել է ընկերությունը՝ նշելով, որ մինչև մարտի 9-ը ներառյալ կատարված պատվերները կառաքվեն:
Աղբյուր՝ ria.ru
Ամերիկյան Discovery ընկերությունը հայտարարել է, որ կդադարեցնի իր ալիքների և ծառայությունների հեռարձակումը Ռուսաստանում՝ միանալով կորպորացիաների աճող թվին, որոնք դուրս են գալիս երկրից՝ Ուկրաինա ներխուժմանն ի պատասխան: Discovery-ի ժամանցային ապրանքանիշերից 15-ը, ներառյալ՝ HGTV-ն, Animal Planet-ը, TLC-ն և Eurosport-ը, բաշխվում են Media Alliance-ի միջոցով, որը համատեղ ձեռնարկություն է Ռուսաստանի Ազգային Մեդիա Գրուպի հետ:
Աղբյուր՝ reuters.com
Չորեքշաբթի կեսօրին էտալոնային ապրանքանիշի նավթի գները նվազել են՝ ԱՄՆ-ում այս էներգառեսուրսների պաշարների աճի մասին ոչ պաշտոնական տվյալների հիման վրա: Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) հրապարակած տվյալները ցույց են տվել, որ մարտի 4-ին ավարտված շաբաթվա ընթացքում երկրում նավթի պաշարներն աճել են 2,8 մլն բարելով: Դա անակնկալ էր վերլուծաբանների համար, ովքեր ակնկալում էին ցուցանիշի անկում:
Աղբյուր՝ interfax.ru
Երկու ամերիկացիներ, այդ թվում նավթային հսկա Citgo-ի նախկին գործադիրը, երեքշաբթի ազատ են արձակվել Վենեսուելայի բանտից՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության հանդիպումից ընդամենը օրեր անց:
Աղբյուր՝ france24.com
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը կարող է կորցնել իր տեղը Անգլիայի հավաքականում: Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը չի հրավիրվի մարտին կայանալիք ազգային հավաքականի ընկերական խաղերին: Գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մտադիր է հրավիրել միայն այն խաղացողներին, ովքեր կանոնավոր պրակտիկա ունեն իրենց ակումբներում: Այսպիսով, եթե Ռեշֆորդը չվերադառնա հավաքական հունիսին և սեպտեմբերին կայանալիք հանդիպումներին, ապա չի մասնակցի Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությանը:
Աղբյուր՝ sport-express.ru
Չորեքշաբթի Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ հետ են ուղարկել հյուսիսկորեացի բոլոր յոթ նավաստիներին, ովքեր գտնվել են նավի վրա, որը առգրավվել էր, երբ մեկ օր առաջ սխալմամբ հատել էր հարավայինի ջրերը:
Աղբյուր՝ nbcnews.com
Հանգստյան օրերին՝ մարտի 5-ին և 6-ին, ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի սննդի շղթայի 51 օբյեկտներում՝ վերահսկելու համար հակահամաճարակային կանոնների պահպանումը: Խախտումներ հայտնաբերվել են 12 տնտեսավարողի մոտ, կազմվել են արձանագրություններ:
Աղբյուր՝ ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին
Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հայտարարել է, որ Մոլդովան ձգտում է անդամակցել Եվրամիությանը, սակայն չի դիտարկում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: Տեղեկությունը հաղորդում է Euronews հեռուստաալիքը: «Մեր սահմանադրության մեջ գրված է չեզոքության սկզբունքը։ Մենք ձգտելու ենք անդամակցել ԵՄ-ին, սակայն չենք ձգտելու ՆԱՏՕ-ին անդամակցել»,- ասել է Գավրիլիցան։
Աղբյուր՝ gazeta.ru
Մրցաշարը կիրականացվի Երևանում մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանում շախմատի ակադեմիա հետ համատեղ: Միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը, Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մուհամետգելդի Այազովը։ Մրցաշարը կանցկացվի շրջանաձև կարգով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոններին համապատասխան։ Հաղթող մասնակիցները կպարգևատրվեն դիպլոմներով և մեդալներով:
Աղբյուր՝ «Դոմ Մոսկվի»
Խորտակվելուց 107 տարի անց գիտնականները հայտնաբերել և նկարահանել են ամենամեծ չբացահայտված նավերից մեկը: «Էնդյուրանսը»՝ Անտարկտիդայի հետազոտող սըր Էռնեստ Շեքլթոնի կորած նավը, հանգստյան օրերին հայտնաբերվել է Ուեդդելի ծովի հատակին: Նավը բախվել էր ծովի սառույցին և խորտակվել 1915 թվականին՝ ստիպելով Շեքլթոնին և անձնակազմին լքել այն փոքր նավակներով:
Աղբյուր՝ bbc.com
Մարտի 15-ին` ժամը 13:00-ին, կայանալիք բացման արարողությանը կմասնակցեն ՀՀ առողջապահության նախարարը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը, Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները և այլ հյուրեր։ Պաշտոնական բացման արարողությունը կկատարեն Վանաձոր ԲԿ-ի տնօրենն ու «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը:
Աղբյուր՝ «Ազնավուր» հիմնադրամ
Չորեքշաբթի առավոտյան տվյալներով՝ ռուբլիի փոխարժեքն իջնում է, արժութային գործարքները կատարվում են մոսկովյան բորսայի կողմից սահմանված վերին շեմով, մինչդեռ եվրոն թարմացրել է իր պատմական առավելագույն փոխարժեքը ռուբլիի նկատմամբ՝ ըստ առևտրային հարթակի տվյալների:
Աղբյուր՝ ria.ru
Բոբ Դիլանը նոր գիրք ունի՝ ավելի քան 60 էսսեների ժողովածու այն երգերի և երգահանների մասին, որոնցով նա հիանում է՝ սկսած Սթիվեն Ֆոսթերից մինչև Էլվիս Կոստելլո: Նոր գիրքը՝ «Ժամանակակից երգի փիլիսոփայությունը», կդառնա նրա առաջին աշխատությունը՝ 2004 թվականին թողարկված հայտնի «Chronicle Volume One» հուշագրությունից հետո: Շնորհանդեսը նախատեսված է նոյեմբերի 8-ին:
Աղբյուր՝ apnews.com
Սահմանապահ զորախմբի տվյալներով՝ վերջին օրերին երկիր ժամանողների 93%-ը Ուկրաինայի քաղաքացիներ են, 1%-ը՝ Լեհաստանի քաղաքացիներ:
Աղբյուր՝ tass.ru
Մարտի 9-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Նոր Եդեսիա համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը:
Աղբյուր՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
Հարավկորեացիները մասնակցում են նոր նախագահի ընտրություններին, որտեղ տնտեսական անհավասարությունը գլխավոր մտահոգությունն է հատկապես երիտասարդ ընտրողների շրջանում՝ չնայած միջուկային զենք ունեցող Հյուսիսի կողմից աճող ցնցումներին: Ընտրատեղամասերը բացվել են ռեկորդային վաղ ժամի՝ առավոտյան 6:00-ին: Քարոզարշավի արդյունքներով մրցակցոությունն հիմնականում ընթանում է լիբերալ Լի Ջե-Մյունի և պահպանողական Յուն Սուկ-Յոլի միջև:
Աղբյուր՝ france24.com