Կարճ լուրեր
ԱՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԼՂՀ վաստակավոր լրագրող, հրապարակախոս Վարդգես Բաղրյանը կյանքից հեռացել է փետրվարի 26-ին՝ 69 տարեկան հասակում: Հուղարկավորության համակարգման նպատակով Արցախի Հանրապետությունում ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Վարդգես Բաղրյանը ծնվել է 1952 թ. հուլիսի 16-ին, Ստեփանակերտ քաղաքում:
Աղբյուր՝ ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Մարտի 1-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվի համերգ՝ նվիրված ՀՀ ժող․ արտիստ Ֆլորա Մարտիրոսյանին: Երեկոյին կմասնակցեն ՀՀ վաստ․ արտիստ Ալիկ Գյունաշյանը, ՀՀ վաստ․ արտիստ Լեյլա Սարիբեկյանը, ՀՀ վաստ․ արտիստ Սուսաննա Սաֆարյանը, Վարդան Բադալյանը, Եվա Եգանյանը, Մավր Մկրտչյանը, Սոնա Շահգելդյանը, «Արթուր Հակոբյան և ընկերներ» համույթը:
Աղբյուր՝ toms.am
Ռուս օգտատերերը սկսել են զանգվածաբար բողոքել Twitter-ի խափանման մասին: Ծառայության հասանելիության հետ կապված խնդիրներ են նկատվում Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի, Կրասնոդարի և այլ խոշոր քաղաքների բնակիչների շրջանում: Միևնույն ժամանակ Twitter-ը կայուն աշխատում է այլ երկրներում: Այս մասին են վկայում Downdetector-ի տվյալները:
Աղբյուր՝ vesti.ru
Լեհաստանը մարտի 24-ին Մոսկվայում չի խաղա ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆը Ռուսաստանի հետ՝ «Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու պատճառով»,: Այս մասին շաբաթ հայտարարել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:
Աղբյուր՝ france24.com
Ի պատիվ վարպետի ծննդյան օրվա՝ կկազմակերպվի հանդիպում, որտեղ կփորձեն կրկնել Մարտիրոս Սարյանի աշխատանքը՝ ընկալելով նրա տեխնիկան և պատկերելու մեթոդը: «Գամմա» արվեստի սրահը տրամադրում է բոլոր անհրաժեշտ ստեղծագործական պարագաներն անվճար: Տոնակատարությունը կմեկնարկի փետրվարի 28-ի՝ ժամը 14:00-ին, Մ.Սարյանի տուն-թանգարանում: Վարպետի թոռնուհին՝ Սոֆյա Սարյանը, կներկայացնի հետաքրքիր փաստեր Մ. Սարյանի կյանքի և ստեղծագործության մասին: Մուտքն ազատ է:
Աղբյուր՝ «Արի Արվեստանոց» նախագիծ
Imagine Dragons ամերիկյան ինդի-ռոք խմբի ելույթները, որոնք պետք է կայանային 2022 թվականի հունիսի 3-ին Կիևում, հունիսի 5-ին Մոսկվայում, հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում, չեղարկվել են: Այդ մասին հայտնում է IM-ը: Խմբի անդամների հայտարարության համաձայն՝ համերգը չեղարկելու որոշումը կայացվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով:
Աղբյուր՝ kulturomania.ru
Նիդեռլանդները հնարավորինս արագ 200 հակաօդային պաշտպանության հրթիռ կմատակարարի Ուկրաինային: Այս մասին ասվում է շաբաթ օրը Նիդեռլանդների կառավարության կողմից խորհրդարանին ուղղված նամակում: Նշվում է նաև, որ Ուկրաինայի արևմտյան Լվով քաղաքից Նիդեռլանդների դեսպանատան աշխատակիցներին կտեղափոխեն Լեհաստանի սահմանին մոտ գտնվող Յարոսլավ՝ անվտանգության վատթարացման պատճառով:
Աղբյուր՝ reuters.com
Չեխիայի կառավարությունը շաբաթ օրը հավանություն է տվել Ուկրաինայի զինված ուժերին 188 մլն կրոնայի (մոտ 8,6 մլն դոլար) չափով զենք ու զինամթերք փոխանցելուն: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան: Տեղափոխումը կիրականացնի Չեխիայի պաշտպանության նախարարությունը:
Աղբյուր՝ tass.ru
Շաբաթ օրը հորդառատ անձրևները հարվածել են Արևելյան Ավստրալիային՝ մահացու ջրհեղեղները ծածկել են տներ և քշել մեքենաներ, այդ թվում՝ մեկ փրկարարների խմբին տեղափոխող: Արևելյան Քվինսլենդի իշխանությունները հայտնել են, որ գիշերը երկու մարդ է մահացել՝ այս շաբաթվա սկզբից ի վեր ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասցնելով չորսի: Եվս երկու մարդ անհետ կորած է համարվում:
Աղբյուր՝ france24.com
Արգենտինայում հայտնաբերվել է մոտ 70 միլիոն տարի առաջ ապրած մսակեր դինոզավրի նախկինում անհայտ տեսակի մնացորդներ: Այն ունեցել է թույլ թևեր և կարող էր օգտագործել իր ուժեղ գլուխը զոհին խոյահարելու համար: Հյուսիսարևմտյան Սալտա նահանգում հայտնաբերված կավճի ժամանակաշրջանի դինոզավրի բրածո գանգը անվանել են Guemesia ochoai: Հետազոտողները նշելեն, որ այն հավանաբար պատկանում է աբելիզավրերի խմբին:
Աղբյուր՝ theguardian.com
Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Նիկոլայ Բասկովին ներառել է սև ցուցակում «Ուկրաինայի դեմ ագրեսիային» աջակցելու համար:
Աղբյուր՝ tass.ru
Ուրբաթ բրիտանացի երաժիշտ Սթինգը և շվեդական Swedish House Mafia էլեկտրո-խումբը թողարկել են համատեղ «Redlight» սինգլը: Այն կընդգրկվի շվեդ երաժիշտների նոր «Paradise Again» ալբոմում:
Աղբյուր՝ kulturomania.ru
Վոլգա-Կասպիական նավարկելի ջրանցքի 51-րդ կիլոմետրին «Վոլգո Բալտ-239» ջերմանավը ծանծաղուտն Է խրվել: Այս մասին հայտնում են Աստրախանի շրջանի ԱԻՆ-ից։ Դեպքի մասին տեղեկությունը ստացվել է ծովափրկարարական համակարգող կենտրոնից ժամը 07:00-ին: Հայտնի է, որ նավը Աստրախանից ուղևորվում էր իրանական Էնզելի նավահանգիստ: Նավում գտնվում է անձնակազմի 13 անդամ, տուժածներ չկան:
Աղբյուր՝ vesti.ru
տեղի կունենա փետրվարի 28-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի «ՄԵՐԻԴԻԱՆ ԷՔՍՊՈ» կենտրոնում Ցուցահանդեսային տաղավարում ներկայացվելու է Ռյազանի մարզի արտահանման ողջ ներուժը, ինչպես նաև մանրամասն տեղեկատվություն մարզի զարգացման հեռանկարների և պոտենցիալի վերաբերյալ: Ցուցահանդեսին կներկայացվի 62 ընկերություն: Միջոցառման կազմակերպիչներն են Ռյազանի մարզի կառավարությունը և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը:
Աղբյուր՝ Պաշտոնական հաղորդագրություն
Տեղեկությունը հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Օջախը եղել Է 121 կիլոմետր խորությունում:
Աղբյուր՝ reuters.com
Ավստրալիայի բաց առաջնության հինգ սեթանոց էպիկական եզրափակչի պատասխան խաղում Ռաֆայել Նադալը շաբաթ վաղ առավոտյան 6-3, 6-3 հաշվով հաղթեց Դանիիլ Մեդվեդևին և իրավունք վաստակեց մասնակցելու Մեքսիկայի բաց առաջնության եզրափակչին, որտեղ կխաղա Քեմերոն Նորիի հետ:
Աղբյուր՝ apnews.com
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է իր մասնակցությամբ սկանդալը այս տարվա հունվարին Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկից առաջ: «Ինձ ներկայացրին շատ տհաճ լույսի ներքո։ Անարգեցին, եթե կարելի է այդպես ասել, համաշխարհային հարթակում։ Այդ իսկ պատճառով ինձ համար կարևոր է արտահայտվելու հնարավորությունը: Ես կկրկնեմ այն, ինչ ասել եմ BBC-ին, քանի որ ավելացնելու ոչինչ չունեմ։ Ես արել եմ այն ամենը, ինչ պահանջվում էր ինձանից»,- Ջոկովիչի խոսքերը փոխանցում է Sportklub-ը:
Աղբյուր՝ gazeta.ru
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոստովանել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցները խորհրդանշական են լինելու, քանի որ դժվար թե նա առնչություն ունենա Կանադայի իրավասության հետ: «Նա Կանադայում շատ քիչ անձնական սեփականություն ունի, եթե ընդհանրապես ունի», - լրագրողներին ասել է Թրյուդոն:
Աղբյուր՝ ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան