Կարճ լուրեր
Նոր Զելանդիայի գիտնականները հայտնաբերել են հազվագյուտ ուրվական շնաձկան ձագ՝ ձկան քիչ հայտնի տեսակ, որն ապրում է օվկիանոսի ստվերային խորքերում: Ուրվական շնաձկները, որոնք հայտնի են նաև քիմերա անվամբ, հազվադեպ են նկատվում, իսկ նրանց ձագերին տեսնել շատ ավելի հազվադեպ է լինում: Ձվից նոր դուրս եկած շնաձկանը բռնել են Հարավային կղզու ջրերում՝ մոտ 1,2 կիլոմետր խորության վրա:
Աղբյուր՝ bbc.com
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է լոնդոնյան ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին: «Հունվարին չորս կարևոր խաղացողներ հեռացան, երկուսը եկան: Անգամ թղթի վրա թվային առումով մենք ուժեղանալու փոխարեն թուլացել ենք։ «Տոտենհեմը» փնտրում է ոչ թե պատրաստի խաղացողների, այլ երիտասարդ խաղացողների, ովքեր կարող են աճել: Սա է խնդիրը»,- Twitter-ում Կոնտեի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուր՝ sport-express.ru
Լոմոնոսովում (Սանկտ Պետերբուրգի Պետրոդվորցովի շրջան) երկու ձկնորս Ֆիննական ծոցի սառույցի վրա գիշերը ձկնորսության ժամանակ անցել են սառույցի տակ: Ականատեսներին հաջողվել է ջրից դուրս բերել տղամարդկանցից մեկին, երկրորդը խեղդվել է: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության Սանկտ Պետերբուրգի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:
Մարտի 1-ին՝ ժամը 20։00-ին, «Մետրո» թատրոնում կկայանա «Վախթանգ Հարությունյան և ընկերներ» խորագրով համերգը՝ նվիրված Վախթանգ Հարությունյանի 50-ամյակին։ Երգահանը հանդիսատեսին կներկայացնի իր ստեղծագործական ուղու տարբեր ժամանակներում ծնված ստեղծագործությունները՝ նորովի մատուցմամբ, կհնչեն նաև նոր գրված երգեր։ Համերգի ընթացքում ելույթ կունենան նաև «Բարդերի ակումբ»-ը ներկայացնող՝ երգահանի ընկերները:
Աղբյուր՝ «Բարդերի ակումբ»
Հարավային Կորեան հաջորդ շաբաթվանից սկսած կորոնավիրուսի արագ թեստավորման անվճար փաթեթներ կբաժանի դպրոցներում և տարեցների խնամքի կենտրոններում, դիմակայելու վարակների աննախադեպ ալիքը, որը պայմանավորված է արագ փոխանցվող օմիկրոն տարբերակով: Չորեքշաբթի առողջապահության ներկայացուցիչները հաղորդել են կորոնավիրուսային վարակի ամենաբարձր օրական աճը՝ 90,443 նոր դեպքով, որը գերազանցել է երեքշաբթի օրը սահմանված նախորդ մեկօրյա ռեկորդը՝ ավելի քան 33,000 դեպքով:
Աղբյուր՝ apnews.com
Այս փաստը ընդգծում է չբավարարված պահանջարկի չափերը, մինչ թագավորությունն ավելի շատ հնարավորություններ է ստեղծում կանանց համար: Չորեքշաբթի երկաթուղային օպերատոր իսպանական Renfe-ն հայտնել է, որ ակադեմիական գիտելիքների և անգլերենի իմացության առցանց գնահատումը օգնեց կրճատել դիմորդների թիվը մոտ կեսով, իսկ մնացած հարցերով աշխատանքներ կտարվեն մինչև մարտի կեսերը: Ընտրված 30 կանայք մեկ տարի վճարովի ուսուցումից հետո արագընթաց գնացքներ կվարեն Մեքքա և Մեդինա քաղաքների միջև:
Աղբյուր՝ aljazeera.com
«Մարդիկ կարծում են, որ դրա բաղադրությունում շաքար չկա, և իրենք կարող են չափազանց շատ ուտել շաքարի փոխարինիչ պարունակող սնունդ: Սկզբում քաղցրացուցիչը նախատեսված է եղել շաքարային դիաբետով ունեցողների համար, իսկ այժմ այն ավելի հաճախ օգտագործում են իրենց կազմվածքին հետևողները։ Սակայն սննդային հավելումը կողմնակի ազդեցություններ ունի, օրինակ՝ կարող է աղիների խանգարում ու փորլուծություն առաջացնել»,- հայտնել է դիետոլոգ և սննդաբան Լյուդմիլա Միկիտյուկը: Դիետոլոգը նաև նշում է, որ այս սննդային հավելումը վտանգավոր է ֆենիլկետոնուրիա գենետիկ հիվանդություն ունեցող մարդկանց համար:
Աղբյուր՝ sport-express.ru
Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում հարսանեկան արարողության ժամանակ ջրհորն ընկնելու հետևանքով առնվազն 13 մարդ է մահացել: Ոստիկանությունը հայտնել է, որ զոհերը՝ բոլորը կանայք և երեխաներ, նստած են եղել ջրհորը ծածկող մետաղյա սալիկի վրա, երբ այն փլվել է նրանց ծանրությունից: Քուշինագար շրջանում տեղի ունեցած դժբախտ դեպքի հետանքով ևս երկու մարդ վնասվածքներ է ստացել:
Աղբյուր՝ bbc.com
Ռեժիսոր Դենի Վիլնյովը նախատեսում է սկսել «Դյունա»-ի շարունակության նկարահանումները 2022 թվականի ամռան վերջին: Այս մասին նա հայտնել է Empire-ին տված հարցազրույցում:
Աղբյուր՝ kulturomania.ru
Կրիստինա Կալդերոնը՝ Չիլիի բնիկ Յագան ցեղի լեզվի վերջին կրողը, մահացել է 93 տարեկան հասակում: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է նրա ընտանիքը: Կալդերոնը, ում տեղացիները կոչում էին «Կրիստինա տատիկ», 2009 թվականին Չիլիի կառավարության կողմից ճանաչվել է «կենդանի մարդկային գանձ»՝ անհետացման վտանգի տակ գտնվող մշակույթը պահպանելու իր աշխատանքի համար: Յագանների մեղեդային լեզուն գրային տարբերակ չունի:
Աղբյուր՝ france24.com
Նորվեգիան չի նախատեսում լրացուցիչ ռազմական ուժեր ուղարկել Արևելյան Եվրոպա՝ ՆԱՏՕ-ի կոնտինգենտի կազմում տեղակայելու համար: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Նորվեգիայի պաշտպանության նախարարության ղեկավար Օդդ-Ռոջեր Էնոքսենը, ում խոսքերը մեջբերում է Նորվեգիայի հեռագրային բյուրոն: Երկիրն սահմանափակ ռեսուրսներ ունի, ընդգծել է Էնոքսենը:
Աղբյուր՝ https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/13734749
Տեղական իշխանությունները չորեքշաբթի հայտնել են, որ առնվազն 94 մարդ է զոհվել Բրազիլիայի պատմական Պետրոպոլիս լեռնային քաղաքում այն բանից հետո, երբ հորդառատ անձրևները առաջացրել են սելավներ, որոնք թաղել են տները, հեղեղել փողոցները և քշել մեքենաներն ու ավտոբուսները:
Աղբյուր՝ reuters.com
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության շենքը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Twitter-ի իր էջում հրապարակել է համապատասխան հաղորդագրություն և լուսանկարներ՝ #StandwithUkraine հեշթեգով:
Աղբյուր՝ ria.ru
Կանադացի փրկարարները հայտնաբերել են Նյուֆաունդլենդի ափերի մոտ ալեկոծված ծովում խորտակված իսպանական ձկնորսական նավի զոհերից ևս երեքի դին: Նավի անձնակազմից անհետ կորած համարվող 11 անդամների որոնման աշխատանքները շարունակվում են: Երեքշաբթի վաղ առավոտյան Ատլանտյան օվկիանոսի արևելյան հատվածում խորտակված նավի երեք անդամներ փրկվել են:
Աղբյուր՝ apnews.com
Երեքշաբթի Մեքսիկայի հարավային սահմանի մոտ գտնվող առանց փաստաթղթերի տասնյակ միգրանտներ կարել են իրենց բերանները՝ փորձելով համոզել երկրի ներգաղթի մարմիններին թույլ տալ նրանց մուտքը դեպի ԱՄՆ սահման: Միգրանտները՝ հիմնականում կենտրոնական և հարավային ամերիկացիներ, օգնել են միմյանց կարել շրթունքները՝ օգտագործելով ասեղներ և պլաստիկե թելեր՝ թողնելով փոքր տարածք հեղուկ խմելու համար և օգտագործելով ալկոհոլ՝ կարերից արյան կաթիլները մաքրելու համար:
Աղբյուր՝ reuters.com
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է կատալոնական թիմի գլխավորությամբ առաջին 100 օրվա արդյունքները: «Կարծես 100 տարի լինի, քանի որ անսպասելի բաներ տեղի ունեցան՝ կորոնավիրուս, ձմեռային տրանսֆերային պատուհան»,- նրա խոսքերը մեջբերել է Mundo Deportivo-ն: «Ես փորձում եմ «Բարսելոնային» վերադարձնել այնտեղ, որտեղ նա արժանի է լինել, բայց դեռ շատ աշխատանք կա անելու»: Մարզիչը կարծում է, որ ստեղծված իրավիճակը կօգնի թիմի անդամներին աճել որպես անհատ:
Աղբյուր՝ sport-express.ru
Ըստ «Սոթբիս»-ի տվյալների՝ աճուրդում երբևէ ներկայացված ամենաթանկ կապույտ ադամանդներից մեկը կարող է վաճառվել ավելի քան 48 միլիոն դոլարով: «De Beers Cullinan Blue» անվանումը ստացած 15,10 կարատանոց թանկարժեք քարը ամենամեծ վառ կապույտ ադամանդն է, որը հանվել է աճուրդի, ասվում է չորեքշաբթի Sotheby's-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ: Ադամանդը նախատեսվում է աճուրդի հանել ապրիլի վերջին «Սոթբիս»-ի կազմակերպած Հոնկոնգի Luxury Week-ում կայանալիք առանձին միջոցառման ժամանակ:
Աղբյուր՝ cnn.com
Hulu-ն երկրորդ սեզոնով երկարացրել է «How I Met Your Dad» սերիալը: Այս մասին հայտնում է Variety-ն: «Ինչպես ես հանդիպեցի ձեր մայրիկին» շոուի շարունակության առաջին սեզոնը դեբյուտը կայացել է հունվարի 18-ին՝ առաջին երկու դրվագներով: Առաջին սեզոնը բաղկացած է 10 էպիզոդից, երկրորդում կինեն 20-ը:
Աղբյուր՝ daily.afisha.ru
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան