Կարճ լուրեր
Լեոնիդ Ագուտինը սոցցանցի իր էջում տարածել է դստեր՝ Ելիզավետայի բացառիկ տեսանյութը: Երգիչը Instagram-ում հրապարակել է 22-ամյա Ելիզավետա Վարումի վոկալ կատարման ձայնագրությունը: Արտիստի և նրա կնոջ՝ Անժելիկա Վարումի ԱՄՆ-ում բնակվող դուստրը հանդես է գալիս Without Gravity ռոք խմբի կազմում, որի համար երգեր է հորինում: Նրա կատարած ակուստիկ ստեղծագործություններից մեկը երգիչը հանձնել է համացանցի օգտատերերի դատին:
Աղբյուր՝ vesti.ru
Քարդաշյանները խոստանում են իրենց կյանքը կրկին ամբողջությամբ հասանելի դարձնել, երբ նրանք ապրիլի 14-ին էկրաններ բարձրանան նոր ռեալիթի սերիալով, այս անգամ Hulu-ի եթերում:
Աղբյուր՝ apnews.com
Սթրիմինգային ծառայությունը հրապարակել է «Վիկինգների»-ի սփին-օֆֆի՝ «Վիկինգներ. Վալհալլա»-ի թրեյլերը: Տեսանյութը տեղադրվել է ընկերության յութուբյան ալիքում: Պրեմիերան նախատեսված է փետրվարի 25-ին:
Աղբյուր՝ daily.afisha.ru
«Նյուքասլը» կապ է հաստատել «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերի ներկայացուցիչների հետ: Անգլիական ակումբը պատրաստ է ամռանը իրականացնել ֆուտբոլիստի տրանսֆերը, հայտնում է Bild-ը: Մյուլերի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:
Աղբյուր՝ sport-express.ru
Սպորտային հագուստի ամերիկյան հսկա Nike-ը երկուշաբթի հայտարարել է, որ խզել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդի հետ բռնաբարության կասկածանքով նրա ձերբակալումից հետո: 20-ամյա Գրինվուդը գրավի դիմաց ազատ է արձակվել անցյալ շաբաթ այն բանից հետո, երբ հարցաքննվել է երիտասարդ կնոջ նկատմամբ ենթադրյալ բռնաբարության և հարձակման համար:
Աղբյուր՝ france24.com
Ուկրաինային ռազմական օգնության հարցում կառավարության և Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի տեսակետները տարբեր են: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։ Ֆիալան ընդգծել է, որ Չեխիայի «կառավարությունը հստակ հայտարարել է Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման հասնելու անհրաժեշտության մասին»։
Աղբյուր՝ tass.ru
Մինչև 10 միլիոն դոլար է առաջարկվում՝ ԻԼԻՊ-ի Աֆղանստանի մասնաճյուղի առաջնորդ Սանաուլլահ Ղաֆարիի գտնվելու վայրի կամ ինքնությունը պարզելու համար: Երկուշաբթի ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից առաջարկված պարգևը տրամադրվում է նաև ցանկացած տեղեկության համար, անցյալ տարի Քաբուլի օդանավակայանի մահացու պայթյունի մեղավորներին ձերբակալելուն. պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն-Խորասան»-ը (ԻՊ-Խ) (ISIS-K):
Աղբյուր՝ aljazeera.com
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների ժամանակ նրան դիմել է «դու»-ով, իսկ Ֆրանսիայի ղեկավարը ռուս գործընկերոջն կոչել է առանց հայրանունի՝ Վլադիմիր: Մակրոնը, մտնելով բանակցությունների սրահ, անմիջապես դիմեց Ռուսաստանի առաջնորդին. «Վլադիմիր»: Պուտինն իր գործընկերոջը ողջունել է ֆրանսերեն՝ «Bonsoir». «How are you?»,- հետաքրքրվել է Մակրոնը ինչին պատասխանել է հնչել, որ ամեն ինչ լավ է: «I'm fine»,- վստահեցրել է Պուտինը:
Աղբյուր՝ ria.ru
Սենեգալի հավաքականի և «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն հայտարարել է, որ Աֆրկայի Ազգերի գավաթում Սենեգալի առաջին հաղթանակը իր կարիերայի կարևորագույն իրադարձությունն է: Նա իրացրեց հաղթական 11 մետրանոցը Եգիպտոսի դեմ հարվածաշարում. կիրակի կայացած խաղն ավարտվել է 0–0 հաշվից հետո լրացուցիչ ժամանակով:
Աղբյուր՝ bbc.com
«Հենց ես հասկանամ, և նախագահը [ՌԴ] ինձ ասի, որ դրա անհրաժեշտությունը կա», - ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովի հետ «Սոլովյով Live» յութուբյան ալիքի հարցազրույցում: Միաժամանակ, Բելառուսի նախագահը հարց է տվել. «դրա մեջ կա՞ ինչ-որ կենսական անհրաժեշտություն»: Լուկաշենկոն ասել է նաև, որ պատրաստ է ճանաչել Ղրիմը, երբ «Ռուսաստանի վերջին օլիգարխը սկսի այնտեղ ապրանք մատակարարել»:
Աղբյուր՝ tass.ru
Համաշխարհային տերությունների հետ 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները վերսկսվում են երեքշաբթի մեկշաբաթյա ընդմիջումից հետո, որի ընթացքում դիվանագետները վերադարձել էին տուն՝ խորհրդակցությունների համար:
Աղբյուր՝ apnews.com
Պեկինի Օլիմպիական խաղերի տղամարդկանց 1000 մ վազքի քառորդ եզրափակիչում կորեացի շորթ-թրեկիստ Պակ Չան Հյոկը վնասել է ձեռքը: Նրան ստիպված են եղել պատգարակով տանել սառույցից: 20-ամյա Պակ Չան Հյոկը լավագույն ժամանակն է ցույց տվե, իսկ մրցարշավից հետո բախվել է կողատախտակին, ինչի արդյունքում վնասվածք է ստացել։ Վնասվածքի բնույթը դեռ հայտնի չէ:
Աղբյուր՝ sport-express.ru
91 տարեկանում մահացել է իսպանացի դերասանուհի Մարգերիտա Լոզանոն, ով նկարահանվել է Լուիս Բունյուելի, Պիեռ Պաոլո Պազոլինիի և Սերջո Լեոնեի ֆիլմերում: Այս մասին հայտնել է Efe գործակալությունը: Դերասանուհին մահացել է երկուշաբթի առավոտյան իր տանը՝ Պունտաս դե Կալնեգրե բնակավայրում (Մուրսիա պրովինցի), հայտնել են տեղի իշխանությունները:
Աղբյուր՝ ria.ru
Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքից 42-ամյա Ռեբեկա Շուլդն աշխատում էր տնից և նկարահանումներ էր անում իր ներքնահարկց՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Երբ նրա 13-շաբաթական դուստրը՝ Ֆիոնան, արթնացել է քնից եթեր մտնելուց ընդամենը րոպեներ առաջ, նա իր հեռուստադիտողներին հաճելի անակնկալ մատուցել՝ իր հետ եթեր բերելով երեխային: Փոքրիկ օգնականի մասնակցությամբ տեսանյութը ակնթարթորեն հիթ է դարձել՝ հավաքելով հազարավոր դիտումներ և բազմաթիվ գորովալից մեկնաբանություններ դիտողների կողմից:
Աղբյուր՝ dailymail.co.uk
Պաբլո Պիկասոյի «Գեռնիկայի» խորհրդանշական գոբելենը, որը բազմաթիվ արվեստաբաններ համարում են պատմության մեջ թերևս ամենահզոր հակապատերազմական կտավը, շաբաթ օրը վերադարձավ իր պատվավոր տեղը ՄԱԿ-ում մեկ տարի տևած բացակայությունից հետո, որը վրդովեցրել և անհանգստացրել էր ՄԱԿ-ի բազմաթիվ դիվանագետների և աշխատակիցների:
Աղբյուր՝ daily.afisha.ru
Գների համեմատության շվեդական PriceRunner ծառայությունը հայց է ներկայացրել Ստոկհոլմի դատարան՝ պահանջելով Google-ին տուգանել մոտ 2,1 միլիարդ եվրոյով՝ հակամենաշնորհային օրենքները խախտելու համար: Ընկերության իրավաբանները պնդում են, որ խոշորագույն որոնողական համակարգը հավատարիմ է մնացել հակամրցակցային գործելաոճին՝ առաջ մղելով ապրանքների առաջարկի սեփական Google Shopping ագրեգատորը՝ ի վնաս այլ ծառայությունների:
Աղբյուր՝ vesti.ru
Բոլդուինը պատրաստվում է նկարահանել իր առաջին նախագծում կինոօպերատոր Հալինա Հաթչինսի մահից հետո: 63-ամյա դերասանը, ով ուրբաթ թռել է Հիթրոու օդանավակայան, դժվարությամբ էր զսպում ծիծաղը, երբ շաբաթ օրը Instagram-ում հրապարակված տեսանյութում պատմում էր, թե ինչպես են մեքենան գողացել:
Աղբյուր՝ dailymail.co.uk
Ճապոնիայի և Ռուսաստանի Դաշնության միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների քննարկման առարկան Հարավային Կուրիլյան չորս կղզիների սեփականության հարցն է: Այս մասին երկուշաբթի կայացած հերթական մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ Մացունոն ընդգծել է, որ դա Տոկիոյի աննահանջ դիրքորոշումն է:
Աղբյուր՝ tass.ru