Կարճ լուրեր
Իրանական կողմը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը չեղարկի իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցները: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին երկրի բնակչությանն հղած ուղերձում, որը հեռարձակել է հանրապետության պետական հեռուստատեսությունը: Ռաիսին նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ուղղակի բանակցություններ վարելու ցանկություն կա:
Աղբյուր՝ tass.ru
Amazon Studios-ը սկսել է «Red One» մարտաֆիլմ կատակերգության մշակումը: Ֆիլմում գլխավոր դերերը կմարմնավորեն Քրիս Էվանսն ու Դուեյն Ջոնսոնը: Կինոստուդիայի տվյալներով՝ ֆիլմը կատակերգական ժանրի նոր ֆրանշիզայի սկիզբ կդառնա: Այն կնկարահանի Ջեյկ Կեզդան:
Աղբյուր՝ kulturomania.ru
Հոլիվուդյան հայտնի դերասան Մայքլ Մեդսենի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել: «Կատաղած շներ» և «Սպանել Բիլին» ֆիլմերի աստղի որդին՝ Հադսոն Լի Մեդսենը, ինքնասպան է եղել: Հայտնի է, որ նա ինքնասպան է եղել Հավայան կղզիներում, որտեղ ապրում էր կնոջ՝ Քարլիի հետ: 2022 թվականի հունվարին աղջիկը հայտարարել էր, որ Հադսոնը զարմանալի ամուսին է, ով աջակցել է իրեն վիրահատությունից հետո:
Աղբյուր՝ vesti.ru
Քրիստիան Էրիկսենը մարզվում է «Այաքսի» երկրորդ թիմի հետ, քանի որ նա ցանկանում է արագացնել իր վերադարձը և վերականգնել մարզավիճակը Պրեմիեր լիգայի «Բրենտֆորդ» հավանական տեղափոխությունից առաջ: Էրիկսենը շուտով կարող է միանալ Թոմաս Ֆրանկի «Բրենթֆորդի» թիմին վեցամսյա գործարքով մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ մինչ այդ նա բարելավում է մարզավիճակը իր նախկին ակումբներից մեկում:
Աղբյուր՝ dailymail.co.uk
Մոնակոյի արքայադուստր Շառլոտ Կազիրագին Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում մասնակցել է Chanel-ի ցուցադրությանը: Ինչպես նշում է Daily Mail-ը, նա ցուցադրությունը բացել է ձիու վրա՝ թվիդից հագին սև կոստյումով: Մոնակոյի արքայազն Ռենյե III-ի և հոլիվուդյան կինոաստղ Գրեյս Քելլիի ավագ դուստրը՝ 35-ամյա Շարլոտ Կազիրագին, 2020 թվականի դեկտեմբերին հայտարարվել է Chanel ապրանքանիշի դեսպան:
Աղբյուր՝ gazeta.ru
Ավելի քան 1000 մարդ երեքշաբթի հավաքվել է Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում՝ ի պաշտպանություն հեղաշրջման, որը նախօրեին պաշտոնանկ արեց նախագահ Ռոշ Կաբորեին, ցրեց կառավարությունը, կասեցրեց սահմանադրությունը և փակեց սահմանները:
Աղբյուր՝ france24.com
Վիլնյուսի իշխանությունները մտադիր են վաճառքի հանել ԿՀՎ գաղտնի բանտը, որտեղ պահվել են ահաբեկչության մեջ կասկածվողներ: Նշվում է, որ Լիտվայի կառավարությունը չի պատրաստվում ԿՀՎ-ի նախկին կառույցը վերածել թանգարանի:
Աղբյուր՝ vesti.ru
Երեքշաբթի Թաիլանդը դարձավ Ասիայի առաջին երկիրը, որը հավանություն տվեց մարիխուանայի փաստացի ապաքրեականացմանը, թեև իշխանությունները անորոշ իրավիճակ են թողել հաճույքի համար դրա օգտագործման շուրջ: Առողջապահության նախարար Անուտին Չարնվիրակուլը հայտարարել է, որ Թմրամիջոցների վերահսկման խորհուրդը հավանություն է տվել նախարարության կողմից վերահսկվող դեղերի ցանկից կանեփը հանելուն:
Աղբյուր՝ apnews.com
Փորձի ժամանակ կենսաբանները արու և էգ ծովաձիուկներին տեղավորել են ակվարիումում և սերունդ ստանալուց հետո արուներին 4 օր տեղավորել մեկ այլ ռեզերվուարում, իսկ նրա փոխարեն ավելացրել են ուրիշը, որը էգի հետ նոր զույգ է կազմել: Փորձն իրականացվել է մի քանի անգամ, որից հետո էգը հայտնվել է նույն ակվարիումում՝ տարբեր արուների՝ նախկին և վերջին զուգընկերների հետ: Տարբեր զույգերի հետ անցկացված 24 փորձերից գրեթե ոչ մեկում էգերը համակրանք չեն ցուցաբերել իրենց սկզբնական զուգընկերոջ նկատմամբ:
Աղբյուր՝ gazeta.ru
Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանն իր երաժշտության ողջ կատալոգի, ինչպես նաև մի քանի ապագա թողարկվելիք գործերի իրավունքները վաճառել է «Sony Music» ընկերությանը, որով զգալի ընդլայնվում է SME-ի վաթսունամյա հարաբերությունները արտիստի հետ: Variety-ի աղբյուրի տեղեկություններով՝ գործարքի արժեքը կազմել է 150-200 միլիոն դոլար: Ընկերությունն ու Դիլանը հրաժարվել են այդ թեմայով մեկնաբանություն տալ:
Աղբյուր՝ variety.com
Հնդիկ դերասանուհի Շիլպա Շեթին պաշտոնապես ազատվել է անպարկեշտության մեղադրանքից՝ կապված հոլիվուդյան աստղ Ռիչարդ Գիրի հետ, որը 15 տարի առաջ հրապարակայնորեն համբուրել էր նրան ՁԻԱՀ-ի դեմ պայքարի իրազեկման միջոցառման ժամանակ: Դեպքից հետո արմատական հինդու խմբերը այրել էին երկու հայտնիների խրտվիլակները՝ ի նշան բողոքի հնդկական արժեքների նկատմամբ վիրավորանքի դեմ: Շեթիի դեմ հարուցված գործը Հնդկաստանում քննվեց ավելի քան մեկ տասնամյակ:
Աղբյուր՝ france24.com
Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողանա տեղ ապահովել Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում և նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ապա ղեկավարությունը կսկսի խնայողություններ անել: Այդ դեպքում մենաշատը կտուժի «կարմիր սատանաների» գլխավոր աստղ Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացի ֆուտբոլիստի աշխատավարձը կկրճատվի 25%-ով:
Աղբյուր՝ korrespondent.net
ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի գլխավոր գիտնական Ջիմ Գարվինը հայտնել է, որ հունվարի 15-ին գրանցված ժայթքման ժամանակ Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ ստորջրյա հրաբխի «մեխանիկական էներգիան հարյուրապատիկ անգամ գերազանցել է Հիրոսիմայի միջուկային պայթյունին»՝ հիշատակելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի վրա գցված երկու ատոմային ռումբերից մեկը:
Աղբյուր՝ cnn.com
Չինական տարբերակում ֆիլմն ավարտվում է ենթագրերով, որոնք հայտնում են, որ ոստիկանությանը, գլխավոր հերոսի օգնությամբ, հաջողվել է վնասազերծել ռումբերը, որից հետո Էդվարդ Նորթոնի կերպարը տեղափոխվում է հոգեբուժարան: Սակայն Pixies-ի Where Is My Mind երգի ներքո հայտնի տեսարանը հանդիսատեսին չեն ցուցադրվել: Նման ավարտը քննադատության ալիք է առաջացրել ամբողջ աշխարհում:
Աղբյուր՝ ren.tv
Առողջական խնդիրները, որոնք առաջանում են կորոնավիրուսով վարակվելուց հետո, կապված են ընթացքի ձգձգվելու, ախտանիշների երկարատև պահպանման, ինչպես նաև հիվանդության հաղթահարումից հետո մի շարք աուտոիմուն պաթոլոգիաների զարգացման հետ այն մարդկանց օրգանիզմում, որոնց մոտ կա նախատրամադրվածություն դրնաց նկատմամբ: Այս մասին «Փրայմ» գործակալությանը հայտնել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ֆակուլտետային թերապիայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Շիշկինը:
Աղբյուր՝ ria.ru
«Բարսելոնան» պայմանավորվել է վարձավճարով ձեռք բերել «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետային ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին գրում է El Chiringuito TV-ն: Ֆուտբոլիստը կատալոնական ակումբին կմիանա ամռանը և պայմանագիր կկնքի 3 տարով՝ ևս մեկով երկարաձգելու հնարավորությամբ:
Աղբյուր՝ sport-express.ru
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն, ըստ երեւույթին, չիմանալով, որ իր միկրոֆոնը միացված է, Fox News հեռուստաալիքի թղթակցին «շան որդի» է անվանել այն բանից հետո, երբ նա հարց է տվել իրեն գնաճի մասին: Երբ լրագրողները լքում էին սենյակը, Փիտեր Դուսին ԱՄՆ-ի ղեկավարին հարցրել Է. «Դուք կարծու՞մ եք արդյոք, որ գնաճը քաղաքական պատասխանատվություն Է միջանկյալ ընտրություններում»: «Ոչ, դա մեծ առավելություն է... ավելի շատ գնաճ: Այ քեզ հիմար շան որդի»,-ասել էր Բայդենը:
Աղբյուր՝ theguardian.com
Մեծ Բրիտանիայի վարչապետը նոր ճնշումների է բախվել, երբ Դաունինգ Սթրիթում ընդունեցին, որ առաջին քովիդ արգելափակման ժամանակ անձնակազմը հավաքվել է վարչապետի նստավայրում՝ նշելու նրա ծննդյան օրը: Դաունինգ Սթրիթից հայտնել են, որ անձնակազմը «մի պահ հավաքվել է»՝ «շնորհավորելու վարչապետի ծննդյան տարեդարձը»՝ հավելելով, որ նա այնտեղ է եղել «10 րոպեից էլ քիչ ժամանակով»: Ըստ այդ ժամանակվա կանոնների՝ արգելվում էին փակ հավաքույթները,որոնք ներառում էին ավելի քան երկու անձ:
Աղբյուր՝ bbc.com