Կարճ լուրեր
Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոշ Մարկ Քրիստիան Կաբորեին բռնել են ապստամբ զինվորները: Այս մասին երկուշաբթի վաղ առավոտյան Associated Press-ին հայտնել են զինվորներից երկուսը: Նրանք չեն հայտնել, թե որտեղ է պահվում Կաբորեն, սակայն նշել են, որ նա ապահով վայրում է: Կրակոցներ էին լսվել կիրակի ուշ երեկոյան նախագահի նստավայրի մոտ, իսկ երկուշաբթի վաղ առավոտյան նախագահական նստավայրում մարտ էր սկսվել, երբ ուղղաթիռ է թռչել շենքի գլխավերևում։
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբին գիշերը հրթիռակոծվել է: Երկրի ՊՆ-ը հայտարարել է հութիների կողմից արձակված երկու բալիստիկ հրթիռների որսալու մասին: Հրթիռներն արձակել են Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները: ԱՄԷ-ն երկու հրթիռներն էլ որսացել է:
Աղբյուր՝ korrespondent.net
Միացյալ Նահանգները հրամայել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան բոլոր ամերիկացի աշխատակիցների ընտանիքներին լքել երկիրը՝ սրված մտահոգության պատճառով, որ Ռուսաստանը, որը զորքեր է կուտակել սահմանին, պատրաստվում է ներխուժել: Կիրակի արված հայտարարության մեջ Պետդեպարտամենտը նաև նշել է, որ դեսպանատան ոչ հիմնական անձնակազմը կարող է լքել Ուկրաինան կառավարության հաշվին, և որ բոլոր ամերիկացիները պետք է մտածեն անհապաղ հեռանալու մասին:
Աղբյուր՝ aljazeera.com
Տանտերերը իրենց մարզադաշտում՝ «Սթեմֆորդ Բրիջում», հաղթեցին «Տոտենհեմին» 2:0 հաշվով և ընդհատեցին Պրեմիեր լիգայում առանց հաղթանակի չորս խաղի շարանը: Մրցակիցներն առաջին խաղակեսում չկարողացան գոլ խփել: Ընդմիջումից հետո «Չելսիից» աչքի ընկան մարոկկացի կիսապաշտպան Հակի Զիեշը եւ բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան:
Աղբյուր՝ vesti.ru
[email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 00374 10 57 84 55 /ներքին համար՝ 333, 301/:
Աղբյուր՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հանրային կապեր
Կիրակի ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել քարեր նետող ցուցարարների վրա այն բանից հետո, երբ տասնյակ հազարավոր ցուցարարներ բողոքի երթ են իրականացրել Բրյուսելում ընդդեմ Covid-19-ի կանոնների: Իշխանությունների գնահատմամբ՝ մոտ 50,000 մարդ մասնակցել Բելգիայի մայրաքաղաքում անցկացված ցույցին, ինչը ամենամեծ թիվն է՝ վերջին ամիսների ընթացքում քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում:
Աղբյուր՝ france24.com
Իրաքի ռազմաօդային ուժերը և բանակի ստորաբաժանումները Բաղդադից հյուսիս ընկած հատվածում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման յոթ զինյալների, այդ թվում՝ ծայրահեղականների երկու առաջնորդների: Այս մասին, ըստ SHAFAQ News լրատվական պորտալի, երկուշաբթի հայտարարել է Իրաքի զինված ուժերի հրամանատարի ներկայացուցիչ Յահյա Ռասուլը:
Աղբյուր՝ tass.ru
Թալիբանի անդամները Նորվեգիայում հանդիպում են արևմտյան պաշտոնյաների հետ՝ Եվրոպայում առաջին բանակցությունների համար Աֆղանստանում խմբավորման վերահսկողության հաստատումից ի վեր: Եռօրյա բանակցությունները կանդրադառնան մարդու իրավունքներին ու երկրում հումանիտար ճգնաժամին: ՄԱԿ-ի տվյալներով՝ Աֆղանստան բնակչության 95%-ը սննդի պակասի խնդիր ունի:
Աղբյուր՝ bbc.com
Ծրագիրը բակալավրիատի կրթությամբ միջազգային ուսանողներին մագիստրոսական աստիճանի համար տրամադրում է կրթաթոշակներ և այլ ֆինանսական աջակցություն հետևյալ բնագավառներում՝ ճարտարագիտություն, բարձր տեխնոլոգիաներ, ճարտարապետություն, դիզայն, տնտեսագիտություն և կառավարում: 2022-2023 ուսումնական տարվա ծրագրի համար դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը 2022 թվականի փետրվարի 15-ն է:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Մասնագետները քաղցկեղի «ունիվերսալ» նշաններից մեկը համարում են գիշերային քրտնարտադրություն: Դա կարող է լինել լեյկեմիայի, լիմֆոմայի, ոսկրերի քաղցկեղի և լյարդի չարորակ ուռուցքների վաղ ախտանիշ: Այդուհանդերձ նշվում է, որ ուժեղ քրտնարտադրությունը պարտադիր չէ, որ վկայի քաղցկեղի մասին:
Աղբյուր՝ ria.ru
Վարչապետ Պրայութ Չան-Օչան այս շաբաթ կիրականացնի Թաիլանդի առաջնորդի առաջին այցը Սաուդյան Արաբիա ավելի քան 30 տարվա ընթացքում՝ տասնամյակների դիվանագիտական լարվածությունից հետո, որն առաջացել էր Սաուդյան Արաբիայի պալատից թանկարժեք քարերի գողությունից: Թաիլանդում ծնված դռնապան Քրիանգկրայ Թեչամոնգը 1989 թվականին 20 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք գոհարներ էր գողացել Սաուդյան Արաբիայի արքայազնի տնից՝ առաջացնելով երկրների միջև «Կապույտ ադամանդի գործ» կոչվող վեճը, որը դեռևս պետք է լուծվի:
Աղբյուր՝ france24.com
Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը և Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, մեկ շաբաթվա ընթացքում ռեկորդային գումարներ են կորցրել՝ տեխնոլոգիական արժեթղթերի գների անկման պատճառով: Այդ մասին գրում է Bloomberg-ը: Մասկը վերջին յոթ օրվա ընթացքում կորցրել է 25,1 մլրդ դոլար, նրա կարողությունը նվազել է ավելի քան 9%-ով: Բեզոսը կորցրել է $20 մլրդ: Binance-ի Չենպեն Չժաոն կորցրել է $17,7 մլրդ, իսկ Meta-ի (նախկին Facebook) ղեկավար Մարկ Ցուկերբերգը կարողությունը նվազել է $10,4 մլրդով:
Աղբյուր՝ gazeta.ru
«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն, ով գոլի հեղինակ է դարձել Իտալիայի առաջնության 23-րդ տուրի «Սալերնիտանայի» դեմ խաղում (4:1), ակումբի կազմում խփած գոլերով հավասարվել է լեգենդար Մարադոնային: Երկուսն էլ ունեն 115 գնդակ: 1986 թվականի աշխարհի չեմպիոն Մարադոնան «Նապոլիում» հանդես է եկել 1984-1991 թվականներին: Ակումբի հետ նա երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն:
Աղբյուր՝ sport-express.ru
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին գտնվում է Միլանի հիվանդանոցում՝ ընթացիկ ստուգումների համար: Այս մասին նրա անձնական բժիշկը հայտնել է կիրակի՝ մեկ օր անց այն բանից, երբ 85-ամյա քաղաքական գործիչը որոշեց չառաջադրվել նախագահի պաշտոնում: Չորս անգամ Իտալիայի վարչապետ եղած Բեռլուսկոնին սրտի լուրջ վիրահատություն է տարել 2016 թվականին և ունեցել նաև շագանակագեղձի քաղցկեղ:
Աղբյուր՝ reuters.com
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը չեղարկել է իր հարսանեկան արարողությունը փեսացու Քլարկ Գեյֆորդի հետ՝ երկրում նոր Covid-19 սահմանափակումների պատճառով: Վարչապետը կիրակի օրը հայտարարեց, որ երկիրը կկանգնի նոր սահմանափակումների առաջ այն բանից հետո, երբ հայտնաբերվեց օմիկրոն տարբերակի ինը դեպք մեկ ընտանիքում, որն այս ամսվա սկզբին մեկնել էր Օքլենդ:
Աղբյուր՝ independent.co.uk
Իրանը վերականգնել է ձայնի իրավունքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ վճարելով իր պարտքը կազմակերպությանը Կորեայում սառեցված իրանական ակտիվներից: Տեղեկությունը հայտնել Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին: ՌԻԱ Նովոստին մեջբերում է նրա խոսքը: Ձայնի իրավունքը վերականգնելու համար Իրանից պահանջվել է վճարել 18,4 մլն դոլար:
Աղբյուր՝ ria.ru
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կխաղա Ֆրանսիայի թագավոր Լուի XV-ի դերը Մայվենի նոր ֆիլմում: Ֆիլմի պրոդյուսերը կլինի Why Not Productions-ը: Նկարահանումները կսկսվեն 2022 թվականի ամռանը։ Նկարահանումներին կմասնակցի նաև Մայվենը։ Նա կմարմնավորի կոմսուհի Ժաննա Դյուբարիին:
Աղբյուր՝ kulturomania.ru
Չինաստանի պետական հեռուստատեսությունը ֆիլմ է ցուցադրել Alibaba-ի գլխավոր տնօրեն Ջեք Մայի կոռուպցիոն սկանդալում ներգրավվածության մասին։ Խոսքը նրա Ant Group ընկերության մասին է: Կենտրոնական հեռուստատեսությունը մասնավոր ընկերություններին մեղադրել է Կոմունիստական կուսակցության Հանչժոու քաղաքի անցյալ տարի ձերբակալված նախկին առաջնորդի եղբորը չափազանց մեծ գումարներ վճարելու մեջ: Հանչժոուում է գտնվում նաև Ant Group-ի գլխամասը:
Աղբյուր՝ ft.com
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում