Կարճ լուրեր
Ջոել Գրեյը ընկերների հետ ձկնորսության էր գնացել Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու Պլենտի ծովածոցի ափին, երբ բռնել է գիշատչին: Ջրային գազանին դուրս բերելու համար մի քանի րոպե պայքարելուց հետո Գրեյն ու մյուս ներկաները հասկացել են, որ դա մեծ սպիտակ շնաձուկ է: Թեև այն երիտասարդ է եղել՝ մոտ երկուսուկես մետր չափեր ունեցող հասուն գիշատչի մեկ երրորդ չափերին, բայց արդեն բավականաչափ ուժեղ էր, որպեսզի կոտրի ձկնորսական կարթը և ապահովի իր փախուստը:
Աղբյուր՝ ladbible.com
Ռեփեր Քանյե Ուեսթի PR-տնօրեն Պիեռ Ռուժեն Rolling Stone-ին տված հարցազրույցում երաժշտի` մոտ ապագայում Ռուսաստան մեկնելու տեղեկությունը անվանել է «լիովին հորինված»: «Ամբողջությամբ կեղծ է. Հորինվածք է կամ ռուս ժողովրդը ցանկալին իրականության տեղ է ընդունում»,- ասել է Ռուժեն: Ավելի վաղ Billboard-ը գրել էր, որ Քանյե Ուեսթը մտադիր է հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և կիրակնօրյա պատարագի մասնակցել Ռուսաստանում։
Աղբյուր՝ gazeta.ru
Չորեքշաբթի փաստերը ստուգող ավելի քան 80 կազմակերպություններ կոչ են արել YouTube-ի առցանց վիդեո հարթակին ավելի լավ պայքարել ապատեղեկատվության դեմ՝ առաջարկելով օգնել հերքել կեղծ հայտարարությունները:
Աղբյուր՝ france24.com
47 տարեկանում կյանքից հեռացել է լրագրող, հեռուստահաղորդավար Միխայիլ Զելենսկին: «Ուղիղ եթեր» հաղորդաշարի վարողը մահացել է Դոմինիկյան Հանրապետությունում, ուր հանգստի էր մեկնել ընտանիքի հետ: Ինչպես հաղորդում է «Baza» Telegram ալիքը, Զելենսկին մահացել է կաթվածից: Նրան շտապ հոսպիտալացրել են, սակայն բժիշկները չեն կարողացել կյանքը փրկել:
Աղբյուր՝ kulturomania.ru
Ռեալիթի հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանի և բռնցքամարտի լեգենդ Ֆլոյդ Ջոյ Մեյվեդերի դեմ դատական գործ է հարուցվել՝ կրիպտոարժույթի գովազդում ներդրողներին մոլորեցրելու մեղադրանքով: Հունվարի 7-ին Լոս Անջելեսի դաշնային դատարանում ներկայացված հայցը պնդում է, որ հայտնիները գովազդել են EthereumMax-ի կողմից վաճառվող թոքենները, որպեսզի բարձրացնեն դրանց գինը և իրենք ևս շահույթ ստանան «իրենց հետևորդների և ներդրողների հաշվին»:
Աղբյուր՝ reuters.com
Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգում փրկել են տղամարդուն, ով չորս օր անցկացրել է տունդրայում, այդ ընթացքում օդի ջերմաստիճանն իջել է մինչև մինուս -40 °C: 66-ամյա տեղաբնակը ձյունագնացով մեկնել էր Պուրովսկի շրջանի Պյակուտո լիճ: Ճանապարհին մեքենան խափանվել էր, սակայն թոշակառուն չէր սպասել օգնության և դահուկներով լքել էր վթարի վայրը: Բարեբախտաբար, անհետ կորածը հայտնաբերվել է ողջ և առողջ:
Աղբյուր՝ vesti.ru
Նովակ Ջոկովիչը խոստովանել է, որ խախտել է մեկուսացման կանոնները անցած ամիս Covid-19-ի դրական թեստից հետո՝ դա անվանելով «սխալ որոշում»: Չորեքշաբթի Instagram-ի գրառման մեջ սերբ թենիսիստը խոստովանել է, որ հարցազրույցի համար հանդիպել է լրագրողի հետ՝ դեկտեմբերի 16-ին՝ իր թեստի դրական արդյունքից երկու օր անց: «Ես ընդունում եմ, որ պետք է հետաձգեի»,- գրել է նա:
Աղբյուր՝ bbc.com
Նախորդ հակառեկորդը երկրում գրանցվել է նոյեմբերի 25-ին, երբ արձանագրվել էր վարակման 75 961 դեպք։
Աղբյուր՝ tass.ru
Ռեփեր և բիզնեսմեն Քանյե Ոեսթը, ով այտնի է Յե անունով, ծրագրում է այս տարվա վերջին մեկնել Մոսկվա՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ելույթ ունենալ կիրակնօրյա պատարագի ժամանակ՝ առաջին անգամ հանդես գալով Ռուսաստանում, և ընդլայնելու իր բիզնես ձեռնարկությունները երկրում: Այս մասին Billboard-ին հայտնել է նրա օգնականը:
Քնի հետ կապված տևական խնդիրները կարող են առաջացնել սրտի և ուղեղի լուրջ հիվանդություններ, իսկ քնելուց առաջ քայլելը և սենյակում լույսի բացակայությունը կարող են օգնել պայքարել անքնության դեմ: Այս մասին հայտնել է բժշկական գիտությունների դոկտոր, բժիշկ Սերգեյ Խոմյակովը։
Աղբյուր՝ ria.ru
Միավորված ազգերի կազմակերպությունը երեքշաբթի հայտարարեց, որ 2022 թվականին Աֆղանստանին անհրաժեշտ է 5 միլիարդ դոլարի օգնություն՝ հումանիտար աղետից խուսափելու և 40 տարվա տառապանքից հետո ավերված երկրին ապագա առաջարկելու համար:
Աղբյուր՝ france24.com
Երկրի մայրաքաղաքի մի քանի շրջաններ երեքշաբթի առանց էլեկտրականության են մնացել՝ շոգի պատճառով ցանցի գերլարման հետևանքով: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, խափանվել են լուսացույցները, եղել ենբջջային կապի ընդհատումներ: Ընդհատումները սկսվել են այն բանից հետո, երբ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը բարձրացել է 34 աստիճանից։
Չինական JD.com առցանց մանրածախ ընկերությունը, որը երկրորդն է Alibaba-ից հետո, բացել է մանրածախ խանութներ Նիդերլանդներում, որտեղ գնորդներին սպասարկում են ռոբոտները: Հաղորդում է CNBC-ն: Նրանք գտնվում են Ռոտերդամում և Լեյդենում։ Ցանցը ստացել է Օչամա (Ochama) անվանումը։
Աղբյուր՝ daily.afisha.ru
Իր սխրանքի համար ոսկե մեդալի արժանացած կրծողը սատկել է ութ տարեկանում: Հնգամյա կարիերայի ընթացքում Մագավան Կամբոջայում հոտոտել և հայտնաբերել է ավելի քան 100 ական և այլ պայթուցիկներ: Նա ամենաարդյունավետ առնետն էր, որը վարժեցրել էր բելգիական «Ապոպո» բարեգործական կազմակերպությունը՝ մարդկանց ականների մասին զգուշացնելու համար, որպեսզի դրանք ապահով կերպով հեռացվեն:
Աղբյուր՝ bbc.com
Նիգերիայի նախկին ղեկավար Էռնեստ Շոնեկանը մահացել է երեքշաբթի Լագոսում 85 տարեկան հասակում։
Աղբյուր՝ tass.ru
Անհատականացված սմարթ զենքերը, որոնցով կարող է կրակել միայն հաստատված անձը, կարող են վերջապես հասանելի դառնալ ԱՄՆ-ի սպառողներին երկու տասնամյակ տևած հուսալիության հարցերից և մտավախություններից հետո, որ դրանք կուղեկցվեն կառավարության կարգավորման նոր ալիքով:
Աղբյուր՝ reuters.com
Դանակներով զինված, կանացի վարդագույն զգեստով տղամարդուն, ով նախօրեին ներխուժել էր Իզմայիլովոյում գտնվող Աստվածամոր Կազանյան սրբապատկերի տաճար, պահակները արագ վնասազերծել են, և նա ոչ ոքի չի հասցրել վնասել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է եկեղեցու քահանա Իոանն Պասկևիչը:
iPhone 14-ի շարքն ավելի թանկ կլինի, քան իր նախորդները: Ըստ MyDrivers-ի, գները բացահայտվել է Apple-ի արտադրության պլաններին ծանոթ աղբյուրի կողմից: Սովորական iPhone 14-ի փոքր տարբերակը կսկսվի 799 դոլարից։ iPhone 14 Max-ը կսկսվի 899 դոլարից։ Ավելի մեծ շարքը նույնպես կթանկանա. iPhone 14 Pro-ն կառաջարկվի 1099 դոլար գնով, իսկ iPhone 14 Pro Max-ը՝ 1199 դոլարից։
Աղբյուր՝ gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում