Կարճ լուրեր
Պորտուգալացի ֆուտբոլային աստղ Կրիշտիանու Ռոնալդուի նոր բացված արձանը Հնդկաստանում տարբեր կերպ է ընկալվել: Այն տեղադրելով արևմտյան Գոա նահանգում, որտեղ ֆուտբոլը շատ տարածված է, պաշտոնյաները հույս են հայտնել, որ արձանը կոգեշնչի երիտասարդներին: Բայց Գոան նաև նախկին պորտուգալական գաղութ է. 60 տարի է, ինչ նահանգն ազատագրվել է Պորտուգալիայից:
Աղբյուր՝ bbc.com
Գրող Ջ.Կ. Ռոուլինգի մասնակցությամբ կադրերը չեն կտրվել «Վերադարձ Հոգվարթս» հատուկ ֆիլմից՝ նվիրված Հարի Փոթերի մասին նրա գրքերին և դրանց հիման վրա նկարահանված ֆիլմաշարին։ 56-ամյա Ռոուլինգին կարելի է տեսնել հունվարի 1-ին HBO Max հեռուստաալիքով հեռարձակվող շոուի ժամանակ: Ավելի վաղ Հարի Փոթերի երկրպագուները խոսում էին այն մասին, որ Ռոուլինգը չի նկարահանվի ֆիլմում բազմիցս արած տրանսֆոբ մեկնաբանություններից հետո:
Աղբյուր՝ gazeta.ru
Չորեքշաբթի Իսրայելը հրապարակեց «վստահության ամրապնդման միջոցառումների» փաթեթը՝ Հորդանան գետի Արևմտյան ափի գրավյալ տարածքների համար այն բանից հետո, երբ պաշտպանության նախարար Բենի Գանցը հյուրընկալեց Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին՝ 2010-ից ի վեր կայացած առաջին այցի շրջանակում: Ըստ իսրայելական աղբյուրների՝ բանակցությունները կայացել են Գանցի Ռոշ ՀաԱյինում գտնվող տանը:
Աղբյուր՝ france24.com
Ավստրալացի դերասան և «Իքս մարդիկ» ֆիլմի աստղ Հյու Ջեքմանը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին նա պատմել է Twitter-ում հրապարակված տեսանյութում: Ջեքմանի խոսքով՝ իր ախտանիշները շատ նման են սովորական մրսածության: «Կոկորդս է ցավում և մի փոքր հարբուխ ունեմ, բայց ես լավ եմ»,- ասել է դերասանը:
Աղբյուր՝ kulturomania.ru
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Սերբիայի հավաքականի կազմից, որը մասնակցելու է Սիդնեյում կայանալիք ATP գավաթի խաղարկությանը: Այս մասին չորեքշաբթի հայտնել են թիմային խաղերի կազմակերպիչները: Սերբիայի հավաքականն այժմ կգլխավորի աշխարհի 33-րդ ռակետ Դուշան Լայովիչը»,- ասվում է նրանց հայտարարության մեջ:
Աղբյուր՝ reuters.com
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Լեսթերը» սեփական հարկի տակ հաղթեց «Լիվերպուլին»: Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով: Միակ գոլը 59-րդ րոպեին խփեց Ադեմոլա Լուկմանը: 16-րդ րոպեին հյուրերի հարձակվող Մոհամեդ Սալահը չիրացրեց 11 մետրանոցը:
Աղբյուր՝ ria.ru
Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին պաշտպանել չինական տիեզերական կայանը և նրա 3 հոգանոց անձնակազմը այն բանից հետո, երբ Պեկինը բողոքեց, որ Իլոն Մասկի SpaceX-ի արձակած արբանյակները գրեթե բախվել են կայանին: Արտգործնախարարության խոսնակը երեքշաբթի մեղադրել է Վաշինգտոնին Tiangong կայանի անձնակազմի անվտանգությունը պաշտպանելու պայմանագրային պարտավորությունները անտեսելու մեջ:
Աղբյուր՝ apnews.com
Երեկ երեկոյան՝ դեկտեմբերի 28-ին, ՀՀ ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել՝ հավաստիանալու համար, որ սննդի շղթայում գործող կազմակերպություններում հակահամաճարակային կանոնները պահպանվում են: Կանոները պահպանվում են, խախտումներ չեն արձանագրվել:
Աղբյուր՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Գանձախույզ Նիկոլա Ուայթը, գետերի նստվածքներում հնություններ փնտրելիս, Թեմզայի ափին անսովոր արտեֆակտ է գտել: Մարմնից դուրս ցցված մեխերով շան փայտե արձանիկ ենթադրաբար պատրաստված է Կոնգոյում: Հետազոտողները հայտնում են, որ այն ժամանակվա արևմտյան և կենտրոնական Աֆրիկայի մշակույթում նման բաները կոչվում էին «նկոնդի», և օգտագործվում էին մեռյալների աշխարհի հետ բանակցելու համար։
Աղբյուր՝ gazeta.ru
որը զգացվել է Եգիպտոսի քաղաքներում: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Աղբյուր՝ reuters.com
Ռեփեր Քանյե Ուեսթը Լոս Անջելեսի շրջանի Հիդեն Հիլզում առանձնատուն է գնել, որը գտնվում է իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի տան հարևանությամբ։ Լուրը հաղորդել է Dirt.com-ը: Պարբերականի տվյալներով՝ երաժիշտը 4,5 մլն դոլարի գործարք է իրականացրել՝ 421 հազար դոլարի գերավճար կատարելով անշարժ գույքի միակ հավակնորդը լինելու համար:
Աղբյուր՝ kulturomania.ru
85 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկյան ֆուտբոլի լեգենդար մարզիչ և մեկնաբան Ջոն Մեդենը, հայտնում է Ֆուտբոլի ազգային լիգան (NFL): Լիգայի փոխանցմամբ, որ նա անսպասելիորեն մահացել է, և պատճառ չի նշվել:
Աղբյուր՝ bbc.com
Մեքսիկայի նավահանգիստները կշարունակեն ընդունել զբոսանավեր, նույնիսկ եթե դրանցում կորոնավիրուսային վարակվածներ լինեն: Այս մասին ասված է հանրապետության զբոսաշրջության նախարարության երեքշաբթի հրապարակված հաղորդագրության մեջ: Կորոնավիրուսով վարակված ճամփորդները բժշկական օգնություն կստանան:
Աղբյուր՝ tass.ru
Այս մասին երեքշաբթի Reuters-ին հայտնել է հանքարդյունաբերության պատասխանատուներից մեկը: «Արևմտյան Քուրդուֆան նահանգի Էն Նահուդ բնակավայրում ոսկու հանքի փլուզումից հետո 31 դի է հայտնաբերվել: Միայն մեկ մարդ ողջ է փրկվել»,- հայտնել է կառավարությանը պատկանող Sudanese Mineral Resources ընկերության տնօրեն Խալեդ Դահվեյան:
Kiss ռոք խմբի վոկալիստ և կիթառահար Փոլ Սթենլին վեց ամսվա ընթացքում երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով: Այս մասին երաժիշտը հայտնել է իր Instagram-ում: Սթենլիի փոխանցմամբ՝ ինքը և իր ամբողջ ընտանիքը օմիկրոն շտամով են վարակվել: Երաժիշտը սելֆի է հրապարակել՝ մակագրելով այն «Իմ օմիկրոն դեմքը»:
Աղբյուր՝ kulturomania.ru
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 27-ին, Օրինի Կայպարան հաղորդել է երեկոյան ժամը 18.00-ի լրահոսը. նրան խնդրել էին փոխարինել հիմնական հաղորդավարներին: 37-ամյա կնոջ կզակի դաջվածքը, որը կոչվում է moko kauae, ավանդաբար կրում են մաորի կանայք, Կայպարան նշել է, որ իր կյանքի երազանքն է եղել փրայմ թայմում սպորտային լուրեր կարդալը։\
Աղբյուր՝ unilad.co.uk
Երեքշաբթի օրը Մոլոտովի կոկտեյլ են նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան վրա: Այս մասին հաղորդել է RMF FM ռադիոկայանը: Նշվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հրդեհը մարել են դեսպանատան աշխատակիցները։
Աղբյուր՝ ria.ru
Նորզելանդացի գրող և բանաստեղծ Հյուլմի վեպը լույս է տեսել 1984 թվականին և դարձել նրա դեբյուտային ստեղծագործությունը: Մեկ տարի անց գրողը իր վեպի համար Բուքերյան մրցանակ է ստացել:
Աղբյուր՝ kulturomania.ru
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում