Կարճ լուրեր
Ներկայացումներ Երևանում ու Արտաշատում՝ վաղը։
Պավլոդարում երեք տարեկան աղջիկը հենվել է լուսամուտին ամրացված միջատների դեմ ցանցին ու ընկել չորրորդ հարկից։
Սա նման միակ դեպքը չէ։
@Pavlodarnews.kz.
Օրակարգում ընդգրկված էր գիտական կոչումների դիմումների քննարկումը։
Պրոֆեսորի գիտական կոչում – Արվեստագիտության դոկտոր, արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի դոցենտ Հակոբ Երվանդի Սիմոնյան (Համաձայն՝ ՀՀ-ում գիտամանակավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի 3-րդ գլխի, 6-րդ կետի 1-ին ենթակետի):
Դոցենտի գիտական կոչում – արվեստագիտության թեկնածու, համակարգչային գրաֆիկայի ամբիոնի ավագ դասախոսՆունե Մինասյան (Համաձայն՝ ՀՀ-ում գիտամանակավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի 2-րդ գլխի 5-րդ կետի 2-րդ ենթակետի):
Դոցենտի գիտական կոչում – Գյումրու մասնաճյուղի դասախոս Տաթևիկ Հարթենյան (Համաձայն ՀՀ-ում գիտամանակավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի 2-րդ գլխի 5-րդ կետի 5-րդ ենթակետի)։
տեղեկություն՝ ԱՄՆ ընտրություններին արտերկրից միջամտության մասին։ Պարգևը կստանան նրանք, ում տրամադրած տեղեկությունով կարելի կլինի գտնել այդ ընտրություններին միջամտած արտասահմանցիների կամ կազմակերպության տեղը։
Հայտարարությունը պաշտոնական է։
Հյուսիսատլանտյան ալյանսի գագաթաժողովում Ուկրաինայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ էր արել բացեբաց մտնել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ
РБК
Այն բանից հետո, երբ Բուլղարիան զանգվածաբար արտաքսել է ռուս դիվանագետներին, Մոսկվան կպատասխանի համապատասխանաբար,-ասել է Էլեոնորա Միտրոֆանովան։
rg.ru
և չի ցանկանում, որ այն տարածվի այդ երկրի սահմաններից դուրս։ Հունիսի 30-ին նման դիրքորոշում է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Մադրիդի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։
Աղբյուր՝ iz.ru
Կենտրոնական Ասիայում հաշվետերերի թիվը աճել է 13 տոկոսով՝ հասնելով 78%-ի: Հայաստանը մեծահասկաների ֆինանսական հաստատություններում հաշվետերերի թվի առումով վերջին տեղերից մեկն է զբաղեցնում ԵԿԱ երկրների շրջանում։
Աղբյուր՝ Համաշխարհային բանկ
Ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 4-ին, ժամը 19։00-ին։ «Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցադրությունը AHA collective-ի նախագիծն է։
Աղբյուր՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Bild-ը հրապարակել է տվյալներ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների մասին։ Ընթերցողները քննադատել են պետության ղեկավարին բարձր աշխատավարձերի համար։ Ըստ թերթի՝ Շոլցը Գերմանիայի ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան է։ Նա բյուջեից ամսական ստանում է մոտ 30 հազար եվրո։
Աղբյուր՝ iz.ru
Հինգշաբթի հայտարարվել է, որ արտադրությունը դադարեցվել է Բելգիայի Վիզե քաղաքում գտնվող՝ շոկոլադի աշխարհի ամենամեծ գործարանում, որը ղեկավարում է շվեյցարական հսկա Barry Callebaut-ը: Ընկերության ներկայացուցիչը AFP-ին հայտնել է, որ արտադրությունը պաշտպանական կարգով դադարեցվել է գործարանում, որն արտադրում է հեղուկ շոկոլադ մեծածախ խմբաքանակներով հրուշակեղեն պատրաստող 73 հաճախորդների համար:
Այս մասին հինգշաբթի հայտնել է թիմի մամուլի ծառայությունը։ Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Մասնագետի վերջին ակումբը եղել է իսպանական «Բարսելոնան», որից նա հեռացել է 2020 թվականի հունվարին։«Ատլետիկի» նախկին մարզիչ Տորել Մարսելինոն մայիսին է լքել իր պաշտոնը։ Նախկինում Վալվերդեն արդեն գլխավորել է «Աթլետիկ Բիլբաոն» 2003-2005 և 2013-2017 թվականներին:
Աղբյուր՝ tass.ru
Իրավապահ մարմինները վերսկսել են հետաքննությունը՝ կեղծ տեղեկությունների և մաքսանենգ ճանապարհով Ավստրալիա կենդանիներ տեղափոխելու գործով։ «Գյուղատնտեսության, ջրի և շրջակա միջավայրի դեպարտամենտը հետաքննում է Հյորդի մեղադրանքները 2015 թվականին Ավստրալիա երկու շների մաքսանենգ տեղափոխման հետ կապված դատավարության ընթացքում», - ասվում է դատարանի փաստաթղթերում:
Աղբյուր՝ gazeta.ru
Մեկ տարի անց այն բանից հետո, երբ միգրանտները սկսեցին հատել Եվրամիության սահմանը՝ Բելառուսից Լեհաստան անցնելով, Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները հինգշաբթի այցելեցին սահմանային տարածք՝ նշելու նոր պողպատե պատի կառուցման ավարտը: Ուրբաթ երկրի իշխանությունները նաև կչեղարկեն սահմանի երկայնքով գործող արտակարգ դրությունը։
Աղբյուր՝ apnews.com
Ռիշարլիսոն դե Անդրադե կապված է «Էվերթոնի» հետ մինչև 2024 թվականը գործող պայմանագիր: Սակայն բրազիլացին որոշել է հեռանալ ակումբից։ Ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Տոտենհեմում»: Գումարը, որը կվճարեն լոնդոնցիները 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար, դեռ գաղտնի է պահվում։ Ֆուտբոլիստի մոտավոր արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։
Աղբյուր՝ vesti.ru
Քլունին և Ռոբերտսը խաղում են նախկին ամուսինների, ովքեր իրենց հարաբերությունները նկարագրում են որպես «կյանքի վատագույն տարիներ»: Ամուսնալուծված զույգը մեկնում է Բալի՝ հուսալով կանխել իրենց դստեր (Քեյթլին Դևրի) նույն սխալը, որն իրենք թույլ էին տվել 25 տարի առաջ՝ ամուսնանալով առաջին հանդիպած մարդու հետ՝ թքած ունենալով սեփական կարիերայի վրա։ Ֆիլմի թողարկումը նախատեսվում է հոկտեմբերի 21-ին։
Աղբյուր՝ gazeta.ru
Դիասը, ով 2018 թվականին պաշտոնապես հաստատել էր Հոլիվուդից իր հեռանալը, պատրաստվում է նկարահանվել Netflix-ի նոր՝ «Back in Action» («Վերսկսում») ֆիլմում Ջեյմի Ֆոքսի հետ: Դերասանները նախկինում միասին նկարահանվել են «Էննի» ֆիլմում, որը Դիասի վերջին գեղարվեստական ֆիլմն էր:
Աղբյուր՝ cnn.com
Մարկոս կրտսերը ստանձնում է Ֆիլիպինների գլխավոր պաշտոնը՝ 36 տարի անց այն բանից հետո, երբ նրա հայրը՝ նախկին նախագահը, գահընկեց արվեց և աքսորվեց Ժողովրդական իշխանության հեղափոխության ժամանակ: Նոր նախագահը ելույթում խոստացավ երկիրը շատ առաջ տանել բոլորին ձեռնտու քաղաքականությամբ և շնորհակալություն հայտնեց հանրությանը «Ֆիլիպինների ժողովրդավարության պատմության մեջ ամենամեծ ընտրական մանդատը» տալու համար։
Աղբյուր՝ aljazeera.com
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան