Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ս. Առաքելյանը ներկայացրել է ակադեմիայի գործունեության վերաբերյալ տարեվերջյան ամփոփ հաշվետվություն:
Աշխատանքներն ուղղված են եղել խթանելու ակադեմիայի առաջընթացը, ապահովելու ուսումնական գործընթացի բարելավումն ու զարգացումը և կրթության որակի բարձրացումը։ 2016 թվականին Արդարադատության ակադեմիայում շուրջ 2000 ունկնդիր անցել է մասնագիտական պատրաստում, վերապատրաստում կամ հատուկ ուսուցում: Շուրջ 400 դատավոր և դատախազ վերապատրաստվել է հեռաուսուցման դասընթացների շրջանակում: Հաշվետու տարում ակադեմիան ձեռք է բերել նոր գործընկերներ, ստորագրել նոր համաձայնագրեր, հիմք դրել նոր համագործակցությանը:
Աղբյուր՝ Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժին