ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը «Էդիթ Պրինտ» հրատարակչության հետ մարտի 16-ին 14:30-ին կանցկացնի
բիզնես և մոտիվացիոն բեսթսելերների ներկայացում - քննարկում: Իրադարձությունը կանցկացվի «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում: Միջոցառման շրջանակում մասնավորապես կներկայացվեն Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները», Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը», Ջոնսոնի և Քեն Բլանչարդի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքերը: Քովիի գրքում ներկայացված է սկզբունքակենտրոն մոտեցում`լուծելու անհատական և մասնագիտական խնդիրները, օգնելու փոխվել և օգտվել փոփոխությունների արդյունքում ստեղծված հնարավորություններից: Time ամսագիրն այն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը