ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի «Բնագիտական թանգարանները` որպես գեոտուրիզմի զարգացման գործոն» թեմայով միջազգային գիտաժողովը
Այն նվիրված է ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի 80-ամյակին: Գիտաժողովի նպատակն է համախմբել բնագիտական թանգարանների ներուժը՝ նպաստելու ՀՀ-ում թանգարանների և գեոտուրիզմի զարգացմանը, որն իր հերթին կխթանի հանրապետությունում կայուն զբոսաշրջության զարգացմանը: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խ. Մելիքսեթյանը: Թանգարանի 80-ամյա գործունեության նվաճումները կներկայացնի թանգարանի տնօրեն Գ. Գրիգորյանը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին