Հայ պարբերական մամուլի առաջնեկ՝ «Ազդարար»-ի 225-ամյակի, ինչպես նաև Հայոց Կաթողիկոսի կողմից «Ընտանիքի տարի» և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ա. Առաջինի կողմից «Հայ մամուլի տարի» հռչակելու առթիվ,
Հայաստանի ազգային գրադարանը նախաձեռնում է անցկացնել գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ, ԱՀ և Սփյուռքի մամուլի հետազոտողներ: Գիտաժողովին մասնակցելու հայտը պետք է ներկայացնել մինչև 2019թ. հոկտեմբերի 25-ը [email protected] էլ. հասցեով: Կազմկոմիտեի կողմից ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև նոյեմբերի 10-ը: Գիտաժողովում արված զեկուցումները հոդվածների տեսքով ընտրողաբար կհրատարակվեն «Էջմիածին» ամսագրում։ Աշխատանքային լեզուները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Հայաստանի ազգային գրադարան
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին