Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս. Պապիկյանը Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների հետ քննարկել է ոլորտին առնչվող աշխատակարգային և կազմակերպչական հարցեր
Հանդիպմանը մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահ Վ. Մելքոնյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Կ. Եփրեմյանը։ Ընկերությունների տնօրեններին ուղղված իր խոսքում նախարար Պապիկյանը նկատել է, որ ընթացիկ տարվա աշխատանքների արդյունավետությամբ, ինքնածախսածածկման մակարդակով և ջրային ռեսուրսների օպտիմալ կառավարմամբ է պայմանավորված ջրային ոլորտի կազմակերպաիրավական հետագա տեսլականը։ Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները, ըստ մարզերի, նախարարին են զեկուցել հավաքագրումների փաստացի մակարդակը, ջրօգտագործողների հետ աշխատանքների կազմակերպման բարդություններն ու սեզոնային խնդիրները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին