ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան դոկտոր Միխայել Բանցհաֆին
Դ. Տոնոյանը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը, պաշտպանական գերատեսչությունների միջև առկա ջերմ գործնական հարաբերությունները և ընդգծել դրանց ընդլայնման անհրաժեշտությունը: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և գնահատականների համար՝ դեսպան Մ. Բանցհաֆը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանի և Գերմանիայի ռազմաքաղաքական կապերի ամրապնդմանն ու ռազմական համագործակցության զարգացմանը:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին