Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մ. Հայրապետյանը հայտարարություն է տարածել
«Սիրելի´ հայրենակիցներ, հարկ եմ համարում հիշեցնել, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակվող «Բարձրագույն կրթության և գիտության» ՀՀ օրենքի աշխատանքային նախագիծը դեռևս շարունակում է փոփոխվել: Ուզում եմ տեղեկացնել, որ շաբաթներ առաջ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հետ քննարկելով սույն հարցը՝ պայմանավորվել ենք նախագծի հրապարակումից հետո ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ անցկացնել՝ համակողմանիորեն քննարկելու օրենքի նոր նախագիծը:
Ելնելով վերոշարադրյալից՝ կոչ եմ անում այս պահին զերծ մնալ տարատեսակ անհարկի մեկնաբանություններից»:
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մ. Հայրապետյանի գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին