Սահմանվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում ձեռք բերված գույքը հարկադիր կարգով վտարելու համար դիմում ներկայացնելու ժամկետ
Ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1-րդ հոդվածով սահմանվել է հարկադիր էկեկտրոնային աճուրդի արդյունքում ձեռք բերված գույքը հարկադիր կարգով վտարելու համար դիմում ներկայացնելու ժամկետ: Մասնավորապես՝ գույքի նոր սեփականատերը վտարման պահանջը հարկադիր կատարողին կարող է ներկայացնել ոչ ուշ, քան տվյալ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո վտարումն իրականացվում է համապատասխան կատարողական թերթի հիման վրա:
Հարկադիր կատարման ծառայություն
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին