ՀՀ- ում Կորեայի նորանշանակ դեսպան Լի Սոկ-Բեն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան հաջողություն է մաղթել իր առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Կորեայի միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի սերտացման և առկա ներուժի իրացման համար։
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին