ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունն ԱՄՆ դեսպանատանը ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Լ. Թրեյսիի հետ քննարկել է հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ներկա վիճակի,
զարգացման հնարավորությունների և հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և ներքաղաքական հարցերին։ Երկուստեք կարևորվել է պարբերական շփումների անհրաժեշտությունը։ Հանդիպումը մաս է կազմում Երևանում հավատարմագրված դեսպանների հետ ՀՅԴ Բյուրոյի հանդիպումներին։ Ցարդ, ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունները հանդիպել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության և Իրանի դեսպանների հետ։
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու