ԵՊԲՀ-ում մեկնարկած «Սեռական և վերարտադրողական առողջության մուլտիդիսցիպլինարային ասպեկտները» միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում
սեռական և վերարտադրողական առողջության բնագավառի արտասահմանցի և տեղացի առաջատար մասնագետները ներկայացրել են ոլորտի արդի թեմաներն ու կիսվել մասնագիտական փորձով: Ողջունելով գիտաժողովի մեկնարկը՝ ԵՊԲՀ ռեկտոր Ա. Մուրադյանը մասնակիցներին մաղթել է արդյունավետ քննարկումներ՝ բարձրացված բոլոր հարցերի ուղղությամբ: Հոգեբույժ, սթրեսոլոգ պրոֆեսոր Ա. Թադևոսյանն ընդգծելով գիտաժողովի կարևորությունը, նշել է, որ սեքսոպաթալոգիայի խնդիրները բխում են նաև այլ ոլորտներից, և այս հանդիպում կազմակերպվել է՝ հաշվի առնելով, հատկապես, բժշկության տարբեր ոլորտների մասնագետների ներգրավվածությունն ու մասնակցությունը:
Աղբյուր՝ ԵՊԲՀ
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին