ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դոնոր-համակարգման հանդիպում,
որի նպատակն էր ընդգծել Հայաստանի տնտեսության զարգացման վրա գիտության և ինովացիաների ազդեցության հնարավորությունները: Հանդիպմանը ներկա են եղել պետական կառույցների, դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: Քննարկվել է կառավարության համար առանցքային նշանակություն ունեցող ծրագիր, որն իրագործվելու է «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի հետ փոխգործակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել տարածաշրջանում նորարարության, գիտության և տեխնոլոգիաների զարգացումը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու