ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մեկնարկել է բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան
Նստաշրջանի մասնակիցներն իրենց զեկուցումներով վերլուծել են Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն ու գործունեությունը պատմագիտության, ազգագրության, արվեստաբանության և լեզվաբանության տեսանկյուններից: Գիտական նստաշրջանը կշարունակի աշխատանքը մինչև հոկտեմբերի 25-ը: Հոկտեմբերի 22-ին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, հոկտեմբերի 23-25-ին՝ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: Նստաշրջանի ընթացքում Թումանյանի կյանքի, գործունեության և ստեղծագործությունների վերաբերյալ կներկայացվի 71 զեկուցում:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու