Երևանում մեկնարկել է «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը ԵՄ չափորոշիչներին համապատասխան իրավական մոտարկման հարցում» ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացը,
որին մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Ք. Գրիգորյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ա. Վիկտորինին: Այն կօգնի Հայաստանում քաղաքականություն և օրենսդրություն մշակողներին` ներդաշնակեցնելու ազգային օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը այնպես, որ նոր օրենսդրությունը կիրառելի լինի ամենօրյա պրակտիկայում: Դասընթացավարները կտրամադրեն գործնական խորհրդատվություն օրենսդրության մշակման բոլոր փուլերի վերաբերյալ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն