Արդարադատության նախարարի տեղակալ Ս. Գալյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Քրեակատարողական համակարգի բարեփոխումների հեռանկարները» թեմայով քննարկում,
որին մասնակցել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, ՄԻՊ-ի աշխատակազմի, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներ, քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ: Ս. Գալյանը մասնակիցներին տեղեկացրել է, որ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների ռազմավարությունները ներկայում գտնվում են լրամշակման փուլում, որոնցով նախանշվող առաջնահերթություններին անդրադառնալով՝ փոխնախարարն ընդգծել է պատժի կրման հավասար պայմանների ապահովումը, բժշկական սպասարկման որակի բարելավումը և քրեակատարողական ծառայության աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավումը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն