ՊԵԿ պատվիրակությունը մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վ. Վարդանյանի գլխավորությամբ մասնակցել է
ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 20-րդ նիստին, որի ընթացքում ամփոփվել է կոմիտեի՝ 2019 թվականի առաջին 9 ամսվա կատարած աշխատանքը: Քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Դիտարկվել են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով համատեղ միջոցառումներ անցկացնելու և տեղեկատվության փոխանակման մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները:
Աղբյուր՝ Պետական եկամուտների կոմիտե