ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագրի մեկնարկը
Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է տվյալ տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի և երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման, նրանց ձեռքբերումների արժևորման միջոցով: Հայտերն ընդունվում են առցանց՝ youthaward.am կայքի միջոցով, մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն