Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխախագահ Շիքսին Չենին
Քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցությանը, ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացմանը, հանրային կառավարման բարեփոխումներին, բարձր տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացմանը վերաբերող հարցեր։ Տ. Ավինյանը գոհունակություն է հայտնել փոխադարձ վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ նշելով, որ ԱԶԲ-ն Հայաստանի զարգացման կարևոր գործընկերներից մեկն է ավելի քան 1,5 մլրդ ԱՄՆ դոլար իրականացված ծրագրերի փաթեթով։ Նա հավելել է, որ ԱԶԲ աջակցությունն առավել առարկայական է տնտեսական ենթակառուցվածքներ ստեղծելու և արդիականացնելու գործում։
Աղբյուր՝ ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակ