Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությունը նախագահ Լ.Վոկիեի գլխավորությամբ հանդիպել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին
վերոնշյալ շրջանի և Հայաստանի միջև կրթական ոլորտում համագործակցությանը նվիրված քննարկման շրջանակում: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ- ում Ֆրանսիայի դեսպան Ժ. Լաքոտը: ՀՖՀՀ-ի Ռեկտոր Ժ.-Մ. Լավեստը ներկայացրել է համալսարանի նոր՝ UFAR20+ կամպուսի նախագիծը, որը գտնվելու է ԹՈՒՄՈ կենտրոնի հարևանությամբ: Եռակողմ հայտարարություն է ստորագրվել ՀՖՀՀ-ի, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի և Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի միջև։ Համաձայնագիրը ենթադրում է շրջանի աջակցությունը ՀՖՀՀ-ի զարգացմանը և նոր կամպուսի նախագծին, որը թույլ կտա համալսարանին դառնալ ֆրանկոֆոն միջազգային բարձրագույն կրթական և հետազոտական հաստատություն:
Հայաստանում ֆրանսիական համալսարան