«Եվրամիությունը Հայաստանի համար. էլեկտրոնային կառավարում» ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Երևանում մեկնարկվել է
«Մեկ պատուհան» համակարգը, որը տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի բեռների՝ բույսերի, կենդանիների, բուսական և կենդանական ծագման ապրանքների, սննդային ապրանքների, անասնաբուժական դեղամիջոցների, թունաքիմիկատների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման հաշվառման էլեկտրոնային համակարգ է:
Թվայնացված համակարգը հնարավորություն կտա իրականացնել ՀՀ տարածք ներմուծվող, արտահանվող և երկրի տարածքով տարանցիկ փոխադրվող բեռների ամբողջական հաշվառում, թույլտվությունների տրամադրում և դրանց մասնակի վերահսկում, հաշվետվությունների ավտոմատացում, ինչպես նաև աշխատակիցներին կապահովի վերլուծություններ կատարելու գործիքներով:
Աղբյուր՝ snund.am